Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.04.2022-21.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.03.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

05 մարտի 2021 թ.

N 24-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ԵՎ դասընթացների ցանկի ձԵՎավորման կարգը սահմանելու ԵՎ Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

 (վերնագիրը խմբ. 11.04.22 N 15-Ն)

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

(նախաբանը փոփ. 11.04.22 N 15-Ն)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Սահմանել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.04.22 N 15-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի թիվ 777-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 496-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2021 թ. մարտի 5-ի

N 24-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 11.04.22 N 15-Ն)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների ցանկի (այսուհետ՝ Ցանկ) ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով կազմված և հաստատված ցանկերի համաձայն:

3. Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների (այսուհետ՝ Դասընթաց) ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):

4. Կազմակերպությունը և Դասընթացը Ցանկում ընդգրկվում են սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, Նախարարի հրամանով, որը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

5. Կազմակերպությունը և Դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 7-12-րդ կետերով ամրագրված՝ Կազմակերպությանը և Դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

6. Նախարարությունը, հիմք ընդունելով Կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, կարող է Կազմակերպությանը հանել Ցանկից՝ սույն կարգի 32-րդ կետի համաձայն:

2. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

7. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,

2) կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ ամրագրված վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

8. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`

1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) վերապատրաստումը առկա, հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,

3) ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,

4) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`

ա. բարձրագույն մանկավարժական կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա վերապատրաստումների իրականացան փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, հանրակրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մանկավարժական տեսության և առարկայի դասավանդման մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

9. Կազմակերպությունը պետք է՝

1) ուսուցիչներին ապահովի վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով,

2) ապահովի վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքներ՝ պլանավորում, իրականացում և դասընթացի արդյունքների ամփոփում, ուսուցչի գնահատում,

3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմի և Նախարարություն ներկայացնի ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

10. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`

1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

11. Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին գնահատվում է Նախարարության կողմից` սույն կարգի 13-21-րդ կետերի պահանջների համաձայն:

12. Ցանկում կարող են ընդգրկվել Դասընթացներ, որոնք՝

1) ներկայացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Կազմակերպությունների կողմից։

2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը։

3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

13. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով Նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ:

14. Ըստ անհրաժեշտության՝ Ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:

15. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:

16. Վերապատրաստում իրականացնել ցանկացող Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`

1) Դիմում,

2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,

5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),

6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,

7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

8) առարկաների ցանկը, որոնք ուսուցանող ուսուցիչների վերապատրաստումը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հայտի հետ միասին Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 110-ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ, որոնց մշակման վերաբերյալ ուղեցույցները հրապարակվում են Նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) պաշտոնական կայքերում: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:

18. Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է՝

1) Նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում,

2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),

3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,

4) Դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։

19. Վերապատրաստում իրականացնող կազմակերպություն ճանաչելու կամ Դասընթացը երաշխավորելու նպատակով մինչև մրցույթի հայտարարությունը Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

20. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 30-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն՝

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր Կազմակերպության և Դասընթացի գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի և Ձև 5-ի, որոնք տրամադրվում են Հանձնաժողովին` սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ Կազմակերպության և Դասընթացի անհատական գնահատում իրականացնելու համար,

2) Հանձնաժողովը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են բոլոր Կազմակերպությունների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, և Դասընթացների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի, հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),

3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած Կազմակերպությունը և/կամ Դասընթացը՝

 ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու կամ

 բ. հայտը մերժելու մասին՝ սույն կարգով սահմանված Կազմակերպությանը և Դասընթացին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում:

21. Ներկայացված հայտում թերությունների առկայության դեպքում՝ Նախարարության կողմից Կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում լրամշակել հայտը և կրկին ներկայացնել Նախարարություն:

22. Կազմակերպությունների հայտերի գնահատումն իրականացվում է հարյուրմիավորային սանդղակով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,

2) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը մինչև 25 միավոր,

3) Կազմակերպության ֆինանսական միջոցները, շենքային պայմաններն ու գույքային ապահովվածությունը՝ մինչև 25 միավոր։

4) Կազմակերպության ներկայացրած մոդուլի համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր:

23. Ցանկում ընդգրկվում են 60 և ավելի միավոր հավաքած Կազմակերպությունները:

24. Առանձին բաժնով Դասընթացի հայտի գնահատումն իրականացվում է հիսուն միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) Դասընթացը մշակած կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,

2) Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր։

25. Ցանկում ընդգրկվում են 40 և ավելի միավոր վաստակած դասընթացները:

26. Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:

27. Սույն կարգի համաձայն՝ Ցանկում ընդգրկված Կազմակերպությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված Հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:

28. Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն Կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները կամ դասընթացները հաստատվել են Նախարարի կողմից:

29. Յուրաքանչյուր տարի, ուսուցիչների վերապատրաստումներից հետո, վերապատրաստված ուսուցիչները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գնահատում են իրենց վերապատրաստած Կազմակերպության դասընթացը՝ հետևյալ չափանիշներով․

1) վերապատրաստման նյութերի բովանդակությունն ու որակը՝ առավելագույնը 5 միավոր,

2) վերապատրաստող անձնակազմի պատրաստվածությունը՝ առավելագույնը 5 միավոր,

3) վերապատրաստման դասընթացի կազմակերպման որակը՝ առավելագույնը 5 միավոր,

4) վերապատրաստման դասընթացի օգտակարությունը իրենց հետագա գործունեության համար՝ առավելագույնը 5 միավոր։

30. Ուսուցիչների գնահատման արդյունքներով 10-ից պակաս միավոր ստացած Կազմակերպությունների՝ Ցանկում հետագա ներառման հարցը քննարկվում է Հանձնաժողովի կողմից։

31. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:

32. Վերապատրաստման դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ Կազմակերպության կողմից Նախարարությանը ներկայացված հաշվետվության և վերապատրաստված ուսուցիչների՝ իրենց վերապատրաստած Կազմակերպությունների դասընթացի գնահատման արդյունքների հիման վրա: Ելնելով հաշվետվության և գնահատման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Կազմակերպությանը կամ Դասընթացը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:

33. Դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ ԿԶՆԱԿ-ի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության քննարկման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Դասընթացը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:

34. Կազմակերպությունը կամ Դասընթացը Ցանկից հանելու մասին Նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե՝

1) տվյալ Կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերի պահանջների կատարումը,

2) վերապատրաստված ուսուցիչների գնահատման արդյունքներով 10 միավորից պակաս է ստացել:

35. Կազմակերպության հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

1) ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,

2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով),

3) դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանի համապատասխան էջերի պատճենները կամ լուսանկարները,

4) վերապատրաստվողների կողմից Կազմակերպության և իրականացրած դասընթացի գնահատման անանուն ամփոփաթերթ։

Ձև N 1

Հ ա յ տ

 Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպության

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու

Դ Ի Մ ՈՒ Մ

__________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը)

ցանկանում է մասնակցել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

Կազմակերպությունը դիմում է վերապատրաստումները _____________________________մարզի (մարզերի)_______________________________________________________________________առարկա (առարկաներ) դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպելու իրավունք ստանալու համար։

 Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:

Տնօրեն`

 ____________________________

Կ.Տ.

«_____» _________________, 20-- թ.

I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքը (քաղաքը) __________________________________________________________________

Կազմակերպությունը __________________________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________________________________________

1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները

1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:

_____________________________________________________________________________________

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը )

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված

 սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,

 տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը

Սարքավորման անվանումը

Մակնիշը

քանակը

վիճակը

5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

6) Հոսող ջրի առկայությունը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը

8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

2. Վերապատրաստման մասնակիցների սպասարկման ծառայությունների մատուցումը, ժամանակացույցը

1) Նախատեսվող ճաշի և սուրճի ընդմիջումներ

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

2) Սննդի կազմակերպման համար համապատասխան տարածքի (ճաշասենյակ) առկայությունը, վիճակը, մակերեսը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

3) Ճաշասենյակում առկա սեղանների և աթոռների քանակը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

4) Անհրաժեշտության դեպքում վերապատրաստվող ուսուցիչների փոխադրամիջոցով տեղափոխման կազմակերպումը (նշել փոխադրումների ձևերը, երթուղիները, մոտավոր արժեքը, անհրաժեշտ փաստաթղթերը)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

3. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

4. Կազմակերպության կադրային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)

ա) Տրամադրել տվյալներ աշխատակազմի այն անդամների մասին, ովքեր ունեն վերապատրաստումների իրականացման ուղղությամբ համապատասխան փորձառություն, հմտություններ, գիտելիքներ և կարողություններ (լրացնել աղյուսակը)

Անունը, ազգանուն, ծննդյան թիվը

Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը)

Մասնա-գիտական ստաժը

Վերջին 5 տարում վերապատրաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում

Որպես վերապատ-րաստող վերապատ-րաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը)

Այլ տեղեկու-թյուններ

5. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ

Ներկայացնել տեղեկանք` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

Հայտում նշված տեղեկատվությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն`

___________________________

_____________________

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Ձև N 2

 Միավորային համակարգով կազմակերպության միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ

Կազմակերպության անվանումը

Կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտի փորձի համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 5 միավոր

Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջներին, առավելագույնը` 45 միավոր

Վերապատրաստող մասնագետների որակավորման, փորձառության և պաշտոնների նկարագրերի համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 30 միավոր

Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածության պայմանների համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 9-րդ կետի 3-րդ ենթակետերի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 80 միավոր

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

Ձև N 3

Կազմակերպությունների հանրագումարային գնահատման թերթիկ

Հ/Հ

Կազմակերպության անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

Ձև N 4

Հ ա յ տ

 Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման կազմակերպության դասընթացի երաշխավորման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ

_____________________________________________________________________________________

(Դասընթացի անվանումը)

_____________________________________________________________________________________

 (Դասընթացը վարող մասնագետի անունը, ազգանունը, որակավորումը)

_____________________________________________________________________________________

 (Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 (Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն))

Նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում։

դասընթացը ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

Տնօրեն`

 ____________________________

Կ.Տ.

«_____» _________________, 20-- թ.

Ձև 5

Միավորային համակարգով դասընթացի միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ

Դասընթացի անվանումը

Դասընթացը մշակած կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր

Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 50 միավոր

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

Ձև 6

 Դասընթացների հանրագումարային գնահատման թերթիկ

Հ/Հ

Դասընթացի անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 25.05.21 N 43-Ն, խմբ. 11.04.22 N 15-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2024, N 16-Ն 21.03.2024, N 24-Ն
11.04.2022, N 15-Ն 23.04.2022, N 24-Ն
25.05.2021, N 43-Ն 27.05.2021, N 24-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան