Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2022-14.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2022
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

18 հունվարի 2022 թ.

 N 47-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը և 75-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը` համաձայն N1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Սույն հրամանի N1 հավելվածով սահմանված ձևով ավելացված արժեքի հարկի հաշվարկ ներկայացվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու եռամսյակների համար:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի հունվարի 18-ի

N 47-Ն հրամանի

 

Ձև N 1

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը

 

3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ռեզիդենտության երկիրը

 

4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)

 

5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության հեռախոսահամարը

 

6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեն

 

7. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարեթիվ

       

Եռամսյակ

 

 

Արժույթը

Հարկման բազան` արտարժույթով

Փոխարժեքը

Հարկման բազան, դրամ

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), դրամ

8. Էլեկտրոնային ծառայության մասով

         

Պաշտոնատար անձ

________________________________________________________

անունը, ազգանունը

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` ԱԱՀ հաշվարկ) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

2. ԱԱՀ հաշվարկի`

1) 1-ին կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2) 2-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը,

3) 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության ռեզիդենտության երկիրը,

4) 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն),

5) 5-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության հեռախոսահամարը,

6) 6-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեն:

3. ԱԱՀ հաշվարկի 1-6-րդ կետի տվյալները լրացվում են ինքնաշխատ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների էլեկտրոնային ԱԱՀ (e-VAT) համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:

4. ԱԱՀ հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը` եռամսյակը, որի համար ներկայացվում է ԱԱՀ հաշվարկը:

5. ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետի «Արժույթ» սյունակում լրացվում է այն արժույթը, որով արտահայտված` ԱԱՀ-ի հաշվարկի «Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան` առանց ԱԱՀ-ի: «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` ելնելով էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրը (հաշվետու եռամսյակի վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Ընդ որում, «Արժույթ» սյունակում ՀՀ դրամ ընտրելու դեպքում «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում: «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ):

6. ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետի «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը («Հարկման բազան` դրամով» սյունակում լրացված արժեքի և ԱԱՀ-ի դրույքաչափի (20%) արտադրյալ):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2022 թվական: