Basic information
Number
N 374-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.06.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.536
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.05.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.05.2009
Effective date
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2009 թվականի N 374-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշման N 1 հավելվածում «(Երևանի քաղաքապետարան)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Երևանի քաղաքապետը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 7

Երևան