Basic information
Number
N 336-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.04.2009
Effective date
09.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 336-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից տնտեսավարող կազմակերպության վարկային միջոցների տրամադրմամբ օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի ապրիլի երկրորդ տասնօրյակում հիմնադրամին տրամադրել 559,000.0 հազ. դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով), առանց գրավի, տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով` վարկային պայմանագրում նախատեսելով, որ նշված վարկի մարումը հիմնադրամի կողմից իրականացվելու է հիմնադրամի հաշվին այդ վարկի մարման համար նպատակային մուտքերի ստացման դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել հսկողություն հիմնադրամի կողմից բյուջետային վարկի մարման համար սույն որոշման 1-ին կետում նշված պայմանների առաջացման դեպքում հիմնադրամի միջոցներից սույն որոշման 1-ին կետի համաձայն հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի մարման գծով միանվագ կամ մաս-մաս վճարումների կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 8

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation