ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
21 ապրիլի 2009 թ. |
N 09-98-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 21.04.2009թ. կայացած նիստի)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արեալ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0669 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ա.Շ.Ի.-Վուդ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0766 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(21.04.09թ. հր. N 09-98-Լ)
| Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- |
|
1 |
«Արեալ Ռիելթի» ՍՊԸ |
Ք. Երևան, Չարենցի 4, բն. 76 |
ԱԳ0669 |
20.04.07թ. |
01551558 |
667 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժ. |
Կասեցվել է տարեկան տուրքը չվճարելու պատճառով |
|
|
2 |
«Ա.Շ.Ի.-Վուդ» ՍՊԸ |
ք. Դիլիջան, Մյասնիկյան 50 |
ԱԳ0766 |
22.04.08թ. |
07905009 |
762 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժ. |
Կասեցվել է տարեկան տուրքը չվճարելու պատճառով |