ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլ 2022 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 88-Ն հրամանում`
1) 1-ի կետը լրացնել նոր 14-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«14) ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հաշվառման էլեկտրոնային մատյանի ձևը` համաձայն Հավելված 14-ի»,
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված փաստաթղթերը վարվում և/կամ տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, բացառությամբ 1-ին կետի 5-րդ և 14-ով ենթակետերով հաստատված փաստաթղթերի, որոնք վարվում են միայն էլեկտրոնային տարբերակով»,
3) լրացնել Հավելված 14` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլ «22»-ի թիվ 20-Ն հրամանի |
«Հավելված 14 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 88-Ն հրամանի |
ՁԵՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ |
Ամսաթիվ |
Ելք |
Պացիենտի ազգանուն, անուն հայրանուն |
Ծննդյան ամսաթիվ |
Հասցե, Հեռախոսա- համար |
Մասնա-գիտություն, զբաղեցրած պաշտոն |
Տվյալ բԺշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համարը |
Այլ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համարը | |||
ընթա-ցիկ |
նախ- նական |
շարունա- կությունը |
նախ-նական |
շարունակությունը | |||||||
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|