Գլխավոր տեղեկություն
Համար
N 18
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.04/16(334)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.04.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

N 18

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն

 

Պարզաբանում է.

 

Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի իմաստով նաև հանրային ծառայողներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, բացառությամբ սահմանադրական դատարանի անդամների, դատավորների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցների (ծառայողների), զինծառայողների և ընտրական հանձնաժողովի անդամների, որոնց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` ընդհանրապես արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել կամ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան