ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 1045-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՅ ԴԻ ԷՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
«ԱՅ ԴԻ ԷՍ» (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Ռոստոմի փ. / 24 Նորք-Մարաշ Երևան, Հայաստան, գործունեության իրականացման վայրը՝ Էրեբունի Արցախի 75/8, Երևան, Հայաստան) փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով:
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2021 թվական: