Basic information
Number
N 345-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.04.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.04.2009
Effective date
29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2009 թվականի N 345-Ա

 

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՖՈՆՏԵՆԵԲԼՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը գործուղել Ֆոնտենեբլու (Ֆրանսիայի Հանրապետություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող գիտելիքի տնտեսության 8-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Ֆոնտենեբլու գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Դանիելյանի` Ֆոնտենեբլու մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆոնտենեբլու գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 28

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation