ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 նոյեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի մարտի 1-ի «2021 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի «2.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` նույնատիպ թողարկում. 15-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. The State Hermitage Museum, Saint Petersburg. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. Figurine. Decoration of a throne, VIII-VII cc. B.C..Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա., VIII-VII դդ» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` նույնատիպ թողարկում. 15-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. The State Hermitage Museum, Saint Petersburg. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. Figurine. Decoration of a throne, VIII-VII cc. B.C..Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա., VIII-VII դդ» 4 նամականիշը, սահմանելով անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 500 000 հատ, անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 500 000 հատ:
Վ. ԽԱՉԱՏուՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 14-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|