Basic information
Number
N 336-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.04.2009-25.06.2009)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.04.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.04.2009
Effective date
28.04.2009
Interrupt date
25.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2009 թվականի N 336-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 98-րդ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի հունիսի 15-18-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 27

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 27-ի N 336-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-18-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Համբարձումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարար (պատվիրակության ղեկավար)

   

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի միջազգային
կապերի բաժնի պետ

   

Ք. Փիլոսյան

- Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության փոխնախագահ (համաձայնությամբ)

   

Բ. Խարատյան

- Հայաստանի արհեստակցական միությունների
կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան