Գլխավոր տեղեկություն
Համար
N 3656-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

01 հոկտեմբերի 2021 թ.

N 3656-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000123, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000877, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001021, 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001137, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001185, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001234 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացված հայտը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերաձևակերպել «Գյումրու Միջազգային Կարմիր Խաչի անվան Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հունիսի 10-ին տրված թիվ Կ-XX-000123, 2006 թվականի դեկտեմբերի 25-ին տրված թիվ Կ-XX-000877, 2007 թվականի հուլիսի 3-ին տրված թիվ Կ-XX-001021, 2007 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-001137, 2008 թվականի մարտի 13-ին տրված թիվ Կ-XX-001185, 2008 թվականի սեպտեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-001234 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

/Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան