Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 փետրվար 2022 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 59-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկաման կազմակերպման և իրականացման չափորոշիչը ` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 59-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 առողջապահության նախարարի

 2022 թվականի փետրվար «01»-ի

թիվ 06-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տուբերկուլոզային (այսուհետև՝ՏԲ) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայությունն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բոլոր մակարդակներում (առողջության առաջնային պահպանման և մասնագիտացված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ, տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ՝ ամբուլատոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տուբերկուլոզային կաբինետներ (այսուհետև՝ ՏԲ կաբինետներ), մասնագիտացված ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Թոքաբանության ազգային կենտրոն» (այսուհետև՝ ԹԱԿ):

 

2. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Արտահիվանդանոցային պայմաններում ՏԲ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են հանրապետության առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՏԲ կաբինետների կողմից` հիմք ընդունելով սույն հավելվածի 64-րդ և 65-րդ կետերով սահմանված աղյուսակներում ընդգրկված կազմակերպությունների ցանկը:

4. ՏԲ կասկածով պացիենտներին ախտորոշման նպատակով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագետներն ուղեգրում են ՏԲ կաբինետ՝ առաջնորդվելով ՏԲ-ի վարման կլինիկական ուղեցույցի՝ ՏԲ կասկածելի դեպքերի հայտնաբերման դրույթներով (ՏԲ կասկածելի դեպքերի հայտնաբերման ալգորիթմ, ՏԲ կլինիկական ուղեցույց, ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի)։ ՏԲ կաբինետն իրականացնում է ՏԲ կասկածելի դեպքերի հետագա հետազոտություն՝ ախտորոշման հաստատման կամ ժխտման նպատակով։ Կլինիկական բարդ դեպքերի ախտորոշման և մասնագիտացված խորհրդատվություն կարիքի դեպքում՝ պացիենտն ուղեգրվում է ԹԱԿ՝ կենսանմուշի մանրադիտման և գենէքսպերտ հետազոտության արդյունքների տվյալների հետ միասին:

5. ՏԲ կաբինետի համար սույն չափորոշչով նախատեսված գործառույթների կազմակերպման և անխափան իրականացման պատասխանատուն տվյալ կազմակերպության ղեկավարն է:

6. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ՏԲ կաբինետներում աշխատանքներն իրականացվում են ֆթիզիատրների, բուժքույրերի, իսկ ՏԲ մանրադիտակային և գենէքսպերտ հետազոտության լաբորատորիայի առկայության դեպքում՝ նաև լաբորատոր մասնագետի կողմից: Ֆթիզիատրի բացակայության դեպքում գործառույթներն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի հրամանով՝ հաստատության թերապևտի, թոքաբանի կողմից՝ ֆթիզիատրների համար նախատեսված համապատասխան շարունակական մասնագիտական վերապատրաստման առկայության պարագայում:

7. Ֆթիզիատրը, որպես տվյալ վարչական շրջանում ՏԲ բժշկական օգնության և սպասարկում իրականացնող և պատասխանատու մասնագետ, հաշվետու է տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ՏԲ ազգային ծրագրի կողմից սահմանված բոլոր ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների ներկայացման/տրամադրման համար, ներառյալ տվյալները՝ դեպքերի հայտնաբերման և բուժման ելքի վերաբերյալ:

8. ՏԲ կաբինետի ֆթիզիատրն իր կողմից իրականացված ողջ գործունեության վերաբերյալ ամսական և եռամսյակային հաշվետվություններ է ներկայացնում ԹԱԿ՝ տվյալ բժշկական հաստատության ղեկավարի հաստատմամբ (ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի):

9. ՏԲ կաբինետի ֆթիզիատրները իրականացնում են տուբերկուլոզ հիվանդության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ՏԲ կաբինետի կողմից սպասարկվող ազգաբնակչությանը:

10. ՏԲ պացիենտների բուժումն իրականացվում է ուղղակիորեն վերահսկվող բուժման (ՈՒՎԲ) շրջանակներում, որոնք են՝ պացիենտի ամենօրյա այցելություն ՏԲ կաբինետ, բուժքրոջ կողմից իրականացվող տնային ՈՒՎԲ, ընտանիքի անդամների կողմից ՈՒՎԲ կարճ հաղորդագրման միջոցով և տեսաՈՒՎԲ՝ տեսազանգի կամ հեռախոսային հավելվածի կիրառմամբ: ՏԲ կաբինետ պացիենտի ամենօրյա այցելությամբ պացիենտների ՈՒՎԲ բուժումն իրականացվում է շաբաթական վեցօրյա այցելությամբ՝ ներառյալ տոնական և հիշատակի օրերը՝ համաձայն առողջության առաջնային պահպանման օղակի ներքին կանոնակարգերի։ Հեռահար վերահսկվող բուժման բոլոր ռեժիմների կիրառման դեպքում պացիենտի բուժման համար նշանակված դեղերի շաբաթական ընդունման քանակությունը տրվում է պացիենտին առձեռն։

11. ՏեսաՈւՎԲ-ն տեսազանգի կամ հեռախոսային հավելվածի միջոցով բուժման ուղղակի մշտադիտարկումն է, որը համակարգվում է ԹԱԿ-ի կողմից սահմանված ՏեսաՈՒՎԲ-ի բուժքույրական թիմի կամ ՏԲ կաբինետի բուժքույրերի կողմից։ ՏեսաՈՒՎԲ բուժումն իրականացվում է վեցօրյա կամ յոթօրյա գրաֆիկով՝ պայմանավորված ՏԲ բուժման սխեմաներով (մասնավորապես՝ պայմանավորված Դելամանիդի առկայությամբ բուժման սխեմաներում), և պացիենտի շաբաթական մեկանգամյա այցելությամբ ՏԲ կաբինետ։ ՏեսաՈՒՎԲ–ի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները,որպես հարբժշկական միջոցներ (հեռախոսներ, համացանցային կապ և այլն) բժշկական թիմի համար ապահովվում է ԹԱԿ–ի կողմից ամբողջովին կամ մասնակիորեն, ինչպես նաև, ելնելով գնահատման թերթիկի տվյալներից, կարող են կիրառվել պացիենտի կամ ընտանիքի անդամների միջոցները (ամբողջովին կամ մասնակիորեն): ՏեսաՈՒՎԲ-ն իրականացվում է սույն չափորոշչի 69-րդ կետով սահմանված չափանիշներով և կանոնակարգվում՝ համաձայն «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի»-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 19.08.2019թ թիվ 2278-Ա հրամանի հավելված 13-ի):

12. Արտահիվանդանոցային պայմաններում առաջնակի հայտնաբերված ոչ մանրէազատ թոքային և արտաթոքային դեղազգայուն ՏԲ պացիենտների բուժման ՈՒՎԲ –ն պահպանողական փուլում իրականացվում է ընտանիքի անդամների ներգրավմամբ (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց»)՝ վեցօրյա գրաֆիկով և պացիենտի շաբաթը մեկ անգամ ՏԲ կաբինետ այցելությամբ՝ մեկ շաբաթվա դեղորայքը ստանալու, պացիենտի կլինիկական վիճակն ու բուժման ընթացքը գնահատելու նպատակով: Գործառույթը կանոնակարգվում է ԹԱԿ ծրագրային ապահովման թիմի կողմից։

13. Արտահիվանդանոցային պայմաններում ՏԲ բուժումը կազմակերպվում է նաև տնային պայմաններում, տնային պայմաններում ՈՒՎԲ-ն իրականացվում է բուժքրոջ կողմից՝ համաձայն սույն հավելվածի 68-րդ կետով սահմանված չափանիշների: Տնային պայմաններում բուժման ՈՒՎԲ–ն կարող է իրականացվել ՏԲ կաբինետի բուժքրոջ կամ ԹԱԿ-ի կողմից՝ ծառայությունների մատուցման պայմանագրային հիմունքներով տնային այցերով ՈՒՎԲ իրականացնող բուժքրոջ կողմից:

14. Տնային պայմաններում բուժում ստացող պացիենտների բուժման ընթացիկ վերահսկումը իրականացվում է ՏԲ կաբինետի մասնագետի կողմից ամիսը մեկ անգամ պացիենտին այցելությամբ: Ելնելով պացիենտի կլինիկական վիճակի ծանրության աստիճանից` այցերը կարող են իրականացվել ավելի հաճախակի:

15. Գյուղական բժշկական ամբուլատորիաներում (ԳԲԱ) և բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ) ՏԲ պացիենտների բուժման ամբուլատոր փուլի ՈւՎԲ կազմակերպման և ապահովման պատասխանատուները հանդիսանում են ԳԲԱ-ի ղեկավարները: Պացիենտի կողմից դեղի ընդունման ՈւՎԲ-ն իրականացնում են ԳԲԱ-ի և ԲՄԿ-ի բուժքույրերը:

16. ՏԲ կաբինետի ֆթիզիատրի կողմից ԳԲԱ-ին կամ ԲՄԿ-ի բժշկական անձնակազմին է տրամադրվում պացիենտի բուժման ամսական վարման անհատական թերթիկները, հակատուբերկուլոզային բուժման դեղերի նշանակումները, իսկ բուժման ռեժիմները լրացվում են պացիենտի ամբուլատոր քարտում, տրամադրվում են համապատասխան հակատուբերկուլոզային դեղերն ու տնային այցերով ՈՒՎԲ–ի համար նախատեսված այցելության թերթիկները: Այն դեպքում, երբ տուբերկուլոզով պացիենտը հրաժարվում է ՈՒՎԲ-ից ԳԲԱ-ում կամ ԲՄԿ-ում, կարող է հաճախել տարածքային ՏԲ կաբինետ և ստանալ հակատուբերկուլոզային բուժումն ամենօրյա ՈԻՎԲ–ով:

17. Ֆթիզիատրի կողմից յուրաքանչյուր ԳԲԱ-ի և/կամ ԲՄԿ-ի համար ներկայացվում է դեղերի ամսական հաշվետվություն, ինչպես նաև սահմանվում է այցելության և վարման թերթիկների ներկայացման և նոր դեղերի ստացման օրացուցային օր:

18. ՈՒՎԲ իրականացնող ՏԲ կաբինետներին և կից ախտորոշիչ լաբորատորիաներին, ԳԲԱ-ին և/կամ ԲՄԿ-ին ԹԱԿ-ը տրամադրում է վարակի հսկողության պարագաներ ու ապրանքներ (մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն մանրէասպան լամպեր, շնչադիմակներ, մեկանգամյա օգտագործման բաժակներ, ձեռքերի ախտահանիչ միջոցներ սրբիչաթղթեր և մեկանգամյա օգտագործման խորխի նմուշառման տարաներ), ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ լաբորատոր սարքեր, դրանց պահեստամասեր և ծախսանյութեր, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կամ ձեռք են բերվում ԹԱԿ-ի սեփական, ինչպես նաև դրամաշնորհային միջոցներով և կենտրոնացվում են ԹԱԿ ում՝ վերջինիս կողմից օգտագործման և բաշխման նպատակով:

19. ԳԲԱ-ի և ԲՄԿ-ի մասնագետները պացիենտների շրջանում հակատուբերկուլոզային դեղերից առաջացած անցանկալի երևույթ նկատելիս այն գրանցում են պացիենտի վարման թերթիկում և տեղեկացնում ՏԲ կաբինետի ֆթիզատրին, որը համապատասխանաբար լրացնում և հաղորդում է դեղերի անցանկալի ազդեցությունների ձևաթուղթը ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն և ԹԱԿ՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարի 2017թ. մայիսի 17-ի թիվ 23-Ն հրամանով հաստատված դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության, սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերը արձանագրելու, դրանց մասին հայտնելու, դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքման, տեղեկացման, դիտարկման, հաշվետվությունների ներկայացման, տվյալների վերլուծության կարգի և դեղի կողմնակի ազդեցության, արդյունավետության բացակայության, որակի կամ կեղծման կասկածի քարտ-հայտագրի (քարտ-հայտագրի ձևաթղթի օրինակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի ձև 36-ի):

20. ՏԲ կաբինետի կողմից հաշվառված պացիենտների ՈՒՎԲ-ն իրականացնելու, պացիենտների՝ ՏԲ կաբինետներ կանոնավոր այցերը խրախուսելու և բուժման բարձր հետևողականություն ապահովելու նպատակով պացիենտներին տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 211-Ա հրամանով սահմանված կարգի:

21. ԹԱԿ-ի կողմից, համաձայն հաստատված մշտադիտարկման եռամսյակային այցերի ժամանակացույցի, պարբերաբար իրականացվում է մշտադիտարկում հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական բոլոր կազմակերպություններում՝ ՏԲ հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ ՏԲ կաբինետների մասնագետներին մեթոդական և կազմակերպչական օժանդակություն ցուցաբերելու, համակարգելու նպատակով:

22. Երևան քաղաքի վարչական շրջանների այն բժշկական կազմակերպություններում, որտեղ նախատեսված չեն ՏԲ կաբինետներ, բնակչության տուբերկուլոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 64-րդ կետով սահմանված ցանկը:

23. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտությունների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 404-Ն և 405-Ն որոշումներով հաստատված կարգերի: Ֆլյուորոգրաֆիան կամ կրծքավանդակի օրգանների ռենտգենյան հետազոտությունը, տուբերկուլինային փորձը, որոնք ներառված են նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման անհրաժեշտ հետազոտությունների ծավալում, իրականացվում են առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության տվյալ տարիքի պատանիների բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսված մասնագետի (մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, առկայության դեպքում՝ դեռահասների բժիշկ) հսկողության ներքո: Տուբերկուլինային փորձի դրական պատասխանի դեպքում անձը ներկայանում է տվյալ հաստատության ՏԲ կաբինետի մասնագետին` լրացուցիչ հետազոտությունների կազմակերպման նպատակով:

24. Քրեակատարողական հիմնարկից ազատված տուբերկուլոզով պացիենտների շարունակական բուժման կազմակերպման նպատակով ԹԱԿ-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ բժշկական ստորաբաժանումից նախապես (15 օր առաջ) կալանքից ազատվող տուբերկուլոզով պացիենտի վերաբերյալ ստանում է տեղեկատվություն (անուն, ազգանուն, բնակության վայր, ախտորոշում): Պացիենտի՝ կալանքից ազատմանը հաջորդող առավելագույնը 3 օրվա ընթացքում քրեակատարողական համակարգի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության համապատասխան աշխատակցի կողմից ԹԱԿ են ներկայացվում կալանքից ազատված պացիենտի մասին տեղեկությունները (ՏԲ 07 ու ՏԲ 01 ձևերի և հիվանդության պատմագրի էպիկրիզի կրկնօրինակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի)՝ փոստով կամ այդ գործառույթն իրականացնող նշանակված անձի միջոցով: Վերջինս ապահովում է տեղեկատվության տրամադրումը ՏԲ կաբինետ: ՏԲ կաբինետը վեց օրվա ընթացքում ապահովում է պացիենտի հաշվառումը և բուժման շարունակությունը՝ տեղեկացնելով ԹԱԿ-ին՝ մուտքագրելով պացիենտի տվյալները ՏԲ–ի տվյալների էլեկտրոնային բազայում։

 25. ՏԲ պացիենտի կալանավորման վերաբերյալ տեղեկանալու դեպքում պացիենտի բնակության վայրի կամ կցագրված ՏԲ կաբինետի մասնագետը առավելագույնը երեք օրվա ընթացքում դատապարտյալի մասին տեղեկացնում է ԹԱԿ -ին՝ տրամադրելով դատապարտված պացիենտին վերաբերող բոլոր տեղեկությունները (ՏԲ 07 ու ՏԲ 01 ձևերի և հիվանդության պատմագրի էպիկրիզի կրկնօրինակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի), նաև ստացված տեղեկատվության ողջ փաթեթը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին:

26. ՏԲ պացիենտները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ենթարկվում են մարդու իմունային անբավարարության վարակակրության (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 7-ի 2429-Ա և 2017 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 3229-Ա հրամանով հաստատված ազգային ուղեցույցի: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ՏԲ կաբինետի կողմից տեղեկատվություն է ներկայացվում ԹԱԿ ` ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում անցած տուբերկուլոզով պացիենտների թվի վերաբերյալ:

27. Կյանքում առաջին անգամ կասկածելի կամ հաստատված ՏԲ-ով (A15-A19՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ N 871-Ն հրամանի) յուրաքանչյուր պացիենտի համար այն հաղորդող բժշկական կազմակերպությունը, երեք օրվա ընթացքում, իրականացնում է ՏԲ ակտիվ դեպքերի և ախտադարձերի (ռեցիդիվ) մասին հաղորդում ՏԲ տարածքային կաբինետ: Տրվում է նաև շտապ հաղորդում` օրենսդրությամբ սահմանված կարգով: Շտապ հաղորդում ուղարկվում է նաև ախտադարձերի և ՏԲ պացիենտի մահվան դեպքում (այդ թվում` կյանքի ընթացքում հաշվառման մեջ չգտնված):

 

3. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԵՏԲՈՒԺԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

28. ՏԲ պացիենտների հետբուժական շարունակական հսկողությունը (լաբորատոր-գործիքային հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություն) կազմակերպվում է ՏԲ կաբինետների կողմից բուժման բարեհաջող ավարտից հետո երկու տարվա ընթացքում, իսկ բուժման անբարեհաջող ավարտի դեպքում՝ անժամկետ, եթե պացիենտին չի նշանակվել հակատուբերկուլոզային նոր բուժում:

29. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ պացիենտների հետբուժական շարունակական հսկողությունն իրականացվում ու կազմակերպվում է՝ հիմք ընդունելով սույն չափորոշչի 65-րդ և 66-րդ կետով սահմանված աղյուսակները:

 

4. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

30. ՏԲ ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է բնակչության բոլոր խավերի համար անվճար` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 04 մարտի 2004 թվականի N 318-Ն որոշման հավելվածի:

31. Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզով պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է ԹԱԿ-ում: Պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է ՏԲ կաբինետների ուղեգրմամբ կամ համաձայն այլ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից տեղափոխման էպիկրիզի։

32. ՏԲ ախտանիշների առկայության դեպքում պացիենտների ուղեգրումը մասնագիտացված ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն իրականացվում է ուղեգրող կազմակերպության միջոցներով չափորոշչի (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2013թ․ հուլիսի 24-ի 39-Ն հրաման) և ըստ սույն չափորոշչով սահմանված կարգի՝ կցելով կատարված լաբորատոր-գործիքային, կենսանմուշի մանրադիտման և գենէքսպերտ հետազոտության արդյունքները։

33. ԹԱԿ ինքնուրույն դիմած ՏԲ պացիենտների (ոչ ավել, քան տարվա կտրվածքով ՏԲ կաբինետների կողմից ուղեգրված պացիենտների ընդհանուր թվի 15 տոկոսը) ինքնաուղեգրման դեպքում ՏԲ ախտորոշումը հաստատվելուն պես տեղեկատվություն է ներկայացվում բնակության վայրի ՏԲ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:

34. ՏԲ պացիենտների ԹԱԿ ուղեգրումն իրականացվում է հետևյալ դեպքերում՝

1) առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատող պացիենտներ,

2) վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային տուբերկուլոզով պացիենտներ,

3) առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով մանրադիտակային հետազոտությամբ ոչ մանրէազատող պացիենտներ, ում մոտ առկա է թոքային հյուսվածքի տարածուն տուբերկուլոզային ախտահարում (ռենտգենաբանորեն՝ երկու և ավելի սեգմենտների ներսփռանքային ախտահարում, թոքային հյուսվածքի քայքայում, սերմնացրված ախտահարում),

4) մինչև 15 տարեկան երեխաներ մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատող կամ ոչ մանրէազատող՝ տարածուն տուբերկուլոզային ախտահարմամբ (ռենտգենաբանորեն թոքային հյուսվածքի երկկողմանի ախտահարում և/կամ քայքայում, արտաթոքային ձև՝ ծայրամասային լիմֆադենոպաթիա, սերմնացրված տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ),

5) առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով մանրադիտակային հետազոտությամբ ոչ մանրէազատող պացիենտներ՝ միջին և ծանր կլինիկական վիճակով՝ համաձայն ֆունկցիոնալ վիճակի գնահատման՝ ըստ ԷԿՈԳ (ECOG) սանդղակի 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2019թ.օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրաման), ակտիվ տուբերկուլոզին ուղեկցող հիվանդություններով (ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, թոք-սրտային և երիկամային, լյարդի, փայծաղի գործառույթի խանգարումներ, շաքարախտ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն) և բարդություններով պացիենտներ,

6) պացիենտներ՝ արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմաօրգանային ախտահարումներ)

7) տուբերկուլոզով պացիենտներ՝ զուգորդված հոգեկան առողջության խանգարումներով

8) տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (ՏԲ վարման կլինիկական ուղեցույց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2019թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրաման):

35. ՏԲ պացիենտների հիվանդանոցից դուրս գրումն իրականացվում է հետևյալ կարգով՝  մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատման դադարի դեպքում՝ համաձայն դեղազգայուն և դեղակայուն տուբերկուլոզով պացիենտների բուժման վարման կարգի՝ ըստ խորխի հետազոտման ժամանակացույցի,

1) վիրահատված պացիենտների` վիրահատված օրգանի գործառույթի (լիակատար կամ մասնակի) վերականգնման և մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատման դադարի դեպքում,

2) ոչ մանրէազատող թոքային և արտաթոքային տուբերկուլոզով պացիենտների կլինիկական վիճակի կայունացման դեպքում,

3) հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ միջին և ծանր կողմնակի երևույթների ապաքինման դեպքում,

4) հոգեկան առողջության խանգարումներով պացիենտների մոտ ողջ տուբերկուլոզային բուժման ավարտի դեպքում:

36.Հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ստացիոնար ընդունվելիս իրազեկվում են անվճար բժշկական օգնության, իրենց իրավունքների, բուժման տևողության, ընթացքի, դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունների, սպասվող արդյունքների և անհրաժեշտ հետևողականության մասին: Դեղակայուն ՏԲ պացիենտների հետ կնքվում է համաձայնագիր, որը պարտադիր կցվում է պացիենտի հիվանդության պատմագրին (ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացուն տրվող իրազեկման թերթիկի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 3274-Ա հրամանով հաստատված կարգի):

37. Պացիենտների անընդմեջ բուժումն ապահովելու նպատակով հիվանդանոցային փուլի ավարտից հետո հիվանդանոցից պացիենտի դուրս գրման մասին անհապաղ տեղեկացվում է պացիենտի բնակավայրի ՏԲ կաբինետ, միևնույն ժամանակ ուղարկվում են պացիենտի հիվանդության պատմագրի էպիկրիզը և բուժման անհատական քարտը (ձև ՏԲ 01, ԴԿ պացիենտի վարման ձևաթղթերի փաթեթ՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի): Յուրաքանչյուր եռամսյակից հետո, ԹԱԿ-ի տվյալների կառավարման բաժին է ներկայացվում տեղեկատվություն հիվանդանոցային հակատուբերկուլոզային բուժօգնություն ստացած պացիենտների վերաբերյալ:

38. ՏԲ պացիենտների հիվանդանոցային ձևով բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, վիրահատական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, պացիենտի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները և սննդով ապահովումը):

39. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ուղեգրով հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են տվյալ հետազոտություններն իրականացնող արտոնագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 53-Ն հրաման):

40. Այն զինծառայողների բուժումը, որոնք զինվորական ծառայության համար տուբերկուլոզի պատճառով ճանաչվել են ոչ պիտանի ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ, բայց շարունակում են մնալ որպես զինծառայող (քանի դեռ չկա պաշտպանության նախարարի զորացրման հրամանը), կազմակերպվում է ԹԱԿ-ում՝ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից համապատասխան հրամանի հաստատումը:

 

5. ԴԵՂԱԿԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Դեղակայուն, մասնավորապես` պոլի-, բազմա- և գերդեղակայուն ՏԲ պացիենտների՝ բուժման ծրագրում ընդգրկումն իրականացվում է բացառապես դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդակցական մարմնի (այսուհետ` ԴԿ խորհուրդ) որոշման հիման վրա:

42. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից ախտորոշված դեղակայուն ՏԲ պացիենտների տվյալները համապատասխան փաստաթղթերով ներկայացվում են ԹԱԿ : Վերջինս լիազորված է դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդակցական մարմնի հիմնական անդամների և պացիենտներին ներկայացնող բժշկական անձնակազմի հետ համատեղ իրականացնելու ԴԿ խորհրդին ներկայացվող դեպքերի ընտրությունը, քննարկումը, կազմակերպելու բժշկական խորհրդատվություն:

43. Դեղակայուն ՏԲ բուժման կարիք ունեցող պացիենտին բուժման մեջ ընդգրկելու համար բուժող բժիշկն անձամբ է դեպքը (դեպքերը) ներկայացնում դեղակայուն պացիենտների կառավարման խորհրդակցական մարմնի քննարկմանը։

44. Դեղակայուն ՏԲ բուժվող պացիենտների հաշվառումը և հաշվետվությունների տրամադրումը ԹԱԿ իրականացվում է ըստ դեղակայուն պացիենտների վարման ձևերի (ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանի ձև` 32.1-35.15):

 

6. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԾԱԽՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

45. ՏԲ պացիենտների բուժման համար անհրաժեշտ ինչպես հակատուբերկուլոզային, այնպես էլ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների բուժման դեղերը, բժշկական և լաբորատոր պարագաներն ու ծախսանյութերը տրվում են տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին՝ պացիենտներին անվճար տրամադրելու և նրանց բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար:

46. ՏԲ պացիենտների՝ հակատուբերկուլոզային դեղերով ապահովումն ու հսկողությունն իրականացվում են հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման:

47. ԹԱԿ-ի սեփական միջոցներով ձեռք բերված ՏԲ բուժման համար նախատեսված բոլոր դեղերը, վերջինիս կողմից օգտագործելուց բացի, Հայաստանի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներմուծված, ինչպես նաև ԹԱԿ-ի կողմից դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված և ներմուծված տուբերկուլոզի բուժման համար նախատեսված բոլոր դեղերը կենտրոնացվում են ԹԱԿ -ում, վերջինիս կողմից օգտագործելու և Հայաստանի Հանրապետության տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին համապատասխան բաշխում կատարելու համար։

48. Պացիենտների արտահիվանդանոցային բուժսպասարկման համար անհրաժեշտ քանակությամբ հակատուբերկուլոզային և կողմնակի ազդեցության դեղերը տրամադրվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ-ի կողմից՝ հակատուբերկուլոզային առաջին շարքի դեղերի դեպքում՝ եռամսյակային, և հակատուբերկուլոզային երկրորդ շարքի դեղերի դեպքում՝ ամսական մատակարարմամբ, հիմք ունենալով մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացված առաջին և երկրորդ շարքի հակատուբերկուլոզային դեղերի եռամսյակային հաշվետվությունները և յուրաքանչյուր մատակարարման համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթերը՝ սահմանված ԹԱԿ-ի կողմից:

 

7. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

49. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են տվյալ ծառայության համար նախատեսված ֆինանսավորման հաշվին:

50. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում տուբերկուլոզի ախտորոշման և բուժման վերահսկողության նպատակով պետության կողմից երաշխավորված պայմաններով իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները`

1) ախտորոշման նպատակով խորխի երեք տարբեր նմուշներից կրկնակի մանրադիտակային և մեկ մոլեկուլային գենետիկական գենէքսպերտ, ռենտգենաբանական, ինչպես նաև` արյան կլինիկական, կենսաքիմիական, ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի նկատմամբ

2) բուժման հսկողության նպատակով, ըստ ՏԲ կլինիկական վարման ուղեցույցի ալգորիթմերի, երկու խորխի մանրադիտակային, անհրաժեշտության դեպքում նաև` ռենտգենաբանական և արյան կլինիկակենսաբանական: Հետազոտություններն իրականացվում են՝ ըստ տվյալ բժշկական կազմակերպության արտոնված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների հավաստագրի։

51. Առողջության առաջնային պահպանման այն բժշկական կազմակերպություններում, որտեղ ՏԲ կաբինետներին կից չեն գործում մանրադիտակային և գենէքսպերտ հետազոտության լաբորատորիաներ, կազմակերպվում են խորխի հավաքման կետեր: Տվյալ ՏԲ կաբինետի բուժքրոջ կողմից կլինիկական հետազոտման երկու հաջորդական օրերի ընթացքում հավաքվում է խորխի երեք նմուշ, որոնք հատուկ սառնարկղերով (պահպանելով կենսանվտանգության կանոնները) և սահմանված պարբերականությամբ տեղափոխվում են տվյալ ՏԲ կաբինետին կցագրված խորխի ախտորոշիչ հետազոտություն իրականացնող լաբորատորիա, այնուհետև յուրաքանչյուր պացիենտից ստացված երկու կենսանմուշը՝ Ազգային ռեֆերենս լաբորատորիա` մանրէաբանական և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով մոլեկուլային գենետիկական գենային զոնդ՝ ֆենոտիպային դեղազգայունության թեստ (ԴԶԹ) հետազոտություններ իրականացնելու համար: Խորխի հավաքման օրվանից մինչև Ազգային ռեֆերենս լաբորատորիա տեղափոխումը ժամանակը չպետք է գերազանցի 72 ժամը:

52. Կենսաբանական նմուշների լաբորատոր մանրադիտակային և մոլեկուլային գենետիկ գենէքսպերտ ՏՄԲ/ՌԻՖ հետազոտությունները կազմակերպում են՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 67-րդ կետով սահմանված կարգը:

53. Քրեակատարողական հիմնարկների ՏԲ կասկածով կամ արդեն բուժման մեջ գտնվող պացիենտների խորխի մոլեկուլային գենետիկ գենէքսպերտ ՏՄԲ/ՌԻՖ և մանրադիտակային հետազոտություններն իրականացվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի լաբորատորիայում: Ազգային ռեֆերենս լաբորատորիայում մանրէաբանական հետազոտության, գենային զոնդ և ԴԶԹ իրականացման համար խորխի նմուշների տեղափոխումը կատարվում է ԹԱԿ ՊՈԱԿ-ի կողմից:

54. Բոլոր պացիենտների խորխի մանրէաբանական, իրական ժամանակում մոլեկուլային գենետիկական գենային զոնդ և ֆենոտիպային ԴԶԹ որոշման հետազոտությունները կազմակերպվում են Ազգային ռե‎‎ֆերենս լաբորատորիայում:

55. Ազգային ռեֆերենս լաբորատորիայում շաբաթ օրերին սահմանվում է հերթապահություն՝ մարզերից տեղափոխված խորխի նմուշների ընդունման և սահմանված ժամկետներում հետազոտությունների իրականացման նպատակով:

56. ՏԲ պացիենտների բուժման հսկողությունը և անցանկալի երևույթների կառավարումն իրականացվում են առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների ՏԲ կաբինետների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի» ալգորիթմ 1–ի (դեղազգայուն ՏԲ–ի վերաբերյալ) և աղյուսակ 11-ի (դեղակայուն ՏԲ–ի վերաբերյալ):

57. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում Բազմադեղակայուն տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով բազմադեղակայուն տուբերկուլոզով պացիենտների լաբորատոր հետազոտությունների հասանելիությունն ապահովվում է պացիենտների արյունը նմուշառելով վակուումային համակարգով փորձանոթներով և տեղափոխվում է ԹԱԿ ՊՈԱԿ–ի ախտորոշիչ լաբորատորիա՝ համատեղելով խորխի տեղափոխման համակարգի հետ: Գործառույթի համար նախատեսված ծախսանյութերը և լաբորատոր պարագաները ապահովվում են ԹԱԿ-ի կողմից: Եթե հնարավոր չէ կիրառել վակուումային համակարգով արյան նմուշառումը և տեղափոխումը, ապա արյան հետազոտությունը, ըստ սահմանված ծավալի, իրականացվում է տեղային լաբորատորիայում:

58. ՏԲ պացիենտների նեղ մասնագիտական խորհրդատվությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման օղակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (որտեղ պացիենտը հաշվառված է) պացիենտին գրանցող համապատասխան մասնագետի կողմից:

59. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար նեղ մասնագիտական խորհրդատվությունն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 404-Ն և 405-Ն որոշումների հաստատված ծավալների։

60. ՏԲ պացիենտների մահվան դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտանատոմիական հետազոտությունները կազմակերպվում են՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատած պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտանատոմիական հետազոտությունների կազմակերպման չափորոշչի:

61. ՏԲ համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմեր» և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 03.07.13թ. N 1853-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի վարակի հսկողության մեթոդական ուղեցույցի» պահանջների:

 

8. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

62. Տուբերկուլոզի կանխարգելիչ բուժումը կազմակերպվում է ՏԲ կաբինետի մասնագետների կողմից հետևյալ ցուցումներով՝ կանխարգելիչ բուժումն իրականացվում է դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտների կոնտակտավոր երեխաների և ՄԻԱՎ դրական կոնտակտավորների շրջանում` առանց տարիքային սահմանափակման․

1) ՀՀ–ում կանխարգելիչ բուժումն իրականացվում Իզոնիազիդով՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 19 օգոստոսի 2019 թվականի թիվ 2278-Ա հրամանով հաստատված «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի» Աղյուսակ 12-ի,

2) բոլոր կոնտակտավորների համար (վարակի օջախում և հաշվառված վայրում) ՏԲ կաբինետի ֆթիզիատրը պարտադիր կարգով հետևում է վարակի աղբյուր հանդիսացող պացիենտների ԴԶԹ արդյունքներին. Իզոնիազիդի նկատմամբ կայունություն հայտնաբերելիս դադարեցնում է Իզոնիազիդով կանխարգելիչ բուժումը տվյալ պացիենտի կոնտակտավորների շրջանում՝ շարունակելով նրանց հանդեպ ակտիվ հսկողությունը շփումից հետո առնվազն երկու տարվա ընթացքում և հետազոտելով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ պարբերությամբ:

3) 5-15 տարեկան կոնտակտավոր, բացասական տուբերկուլինային մաշկային թեստով (ՏՄԹ) երեխաներին ենթարկել կանխարգելիչ բուժման, թեստը կրկնել երեք ամիս հետո: Թեստի բացասական արդյունքի դեպքում կանխարգելիչ բուժումը դադարեցնել: ՏԲ կլինիկական ախտանիշերի առկայության, Մանթուի բացասական փորձի դեպքում կատարել սահմանված կարգով հետազոտություններ:

4) Դրական արդյունքի դեպքում (թմբիկ 5 միլիմետր օղակով) սահմանված հետազոտությունների իրականացման արդյունքում բացառել ակտիվ տուբերկուլոզի առկայությունը: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել Իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում: Բուժման սկզբից մեկանգամյա, բուժման ընթացքում՝ երեք շաբաթից հետո և բուժման վերջում կատարել լյարդային ֆերմենտների հետազոտություն՝ ցուցանիշների որոշման նպատակով: Ելնելով լաբորատոր տվյալներից՝ լյարդի դեղորայքային ախտահարման կասկածի դեպքում հետազոտությունը կարելի իրականացնել ավելի հաճախակի:

5) 6 ամսականից մինչև 5 տարեկան կոնտակտավոր երեխաների համար կատարել սահմանված կարգով հետազոտություններ՝ հիվանդության առկայությունը բացառելու նպատակով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել Իզոնիազիդով կանխարգելիչ բուժում: Մանթուի փորձի դրական արդյունքի դեպքում իրականացնել նաև գամմա-ինտերֆերոնի արտազատման թեստը (այսուհետև՝ ԳԻԱԹ (IGRA))՝ հետպատվաստային (ԲՑԺ) ՏՄԹ դրական փորձի և վարակվածության տարբերակման նպատակով: ԳԻԱԹ թեստի բացասական արդյունքով երեխաներին ենթարկել կանխարգելիչ բուժման, թեստը կրկնել երեք ամիս հետո: Թեստի բացասական արդյունքի դեպքում կանխարգելիչ բուժումը դադարեցնել: ԳԻԱԹ թեստի դրական արդյունքով երեխաների շրջանում իրականացնել իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում: Բուժման սկզբից մեկանգամյա, բուժման ընթացքում՝ երեք շաբաթ հետո և բուժման վերջում կատարել լյարդային ֆերմենտների հետազոտություն՝ ցուցանիշների որոշման նպատակով: Ելնելով լաբորատոր տվյալներից՝ լյարդի դեղորայքային ախտահարման կասկածի դեպքում հետազոտությունը կարելի իրականացնել ավելի հաճախակի:

6) 6 ամսականից փոքր կոնտակտավոր երեխաների շրջանում հիվանդության ակտիվությունը բացառել սահմանված հետազոտությունների միջոցով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել Իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում` անկախ Մանթուի փորձի պատասխանից: ԲՑԺ պատվաստումը կատարել կանխարգելիչ բուժման ավարտից հետո:

7) ՄԻԱՎ դրական (ՍԻ ԴԻ 4 բջիջների քանակը <200-ից) կոնտակտավորների շրջանում բացառել հիվանդությունը սահմանված հետազոտությունների միջոցով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել Իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում` անկախ Մանթուի փորձի պատասխանից:

8) ՄԻԱՎ դրական (ՍԻ ԴԻ 4 բջիջների քանակը >200-ից) կոնտակտավորներին կատարել Մանթուի փորձ: Դրական արդյունքի դեպքում (թմբիկ՝ հինգ միլիմետր օղակով) բացառել հիվանդությունը սահմանված հետազոտություններ միջոցով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել Իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում:

63. Ոչ տուբերկուլոզային միկոբակտերիոզների ախտորոշումն իրականացվում է՝ ըստ Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի հավելված 13-ի (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2019 թվականի թիվ 2278-Ա հրամանով հաստատված): Կլինիկական ցուցումներով պայմանավորված՝ պացիենտի հիվանդանոցային բուժումն իրականացվում է ԹԱԿ ՊՈԱԿ-ում, իսկ արտահիվանդանոցային բուժումը՝ ՏԲ կաբինետի կողմից։

64. Երևան և Վանաձոր քաղաքներում տուբերկուլոզի կասկածով պացիենտների ախտորոշում, ախտորոշված պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը ներկայացվում է ստորև`

 

Հ/Հ

 Ք. Երևան վարչական շրջան

Տուբերկուլոզով պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ

Կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ

 1.

Կենտրոն

«Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ

«ԹԻՎ 2 բուժմիավորում» ՓԲԸ

«Թիվ 4 պոլիկլինիկա ՓԲԸ

 «Թիվ 17 պոլիկլինիկա»

«Սարի Թաղ» պոլիկլինիկա» ՓԲԸ

Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն ՍՊԸ

 2.

Մալաթիա-Սեբաստիա

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

 3.

Էրեբունի

«Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ

«Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ

 «Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ

«Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ

«ՄՈՒՐԱՑԱՆ» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա

Մեդլայն կլինիկ ՍՊԸ

 4.

Արաբկիր

 «Նոր Արաբկիր» ԱԿ» ԴՓԲԸ

«Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Նոր Արաբկիր» ԱԿ» ԴՓԲԸ

«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

 5.

Աջափնյակ,
Դավիթաշեն

«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկա

«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ

 «Աջափնյակ» բժշկական կենտրոն ՓԲԸ

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ

«Իգնացիա բժշկական կենտրոն» ՍՊԸ

Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ

 6.

 Նոր Նորք,
Նորք Մարաշ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ ն

Յունկտուռա ԸԲԱՊ ՍՊԸ

 7.

Շենգավիթ

«Արշակունյաց» պոլիկլինիկա ՓԲԸ

«Արշակունյաց» պոլիկլինիկա ՓԲԸ

«Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Կարմիր բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ «Արտաշիսյան պոլիկլինիկա»

Վարդանանց նորարարական բժշկության կենտրոն

 8.

Քանաքեռ-Զեյթուն

«Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 16 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Կ․ Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ

 9.

Ավան

«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ

 10.

Ք. Վանաձոր

«Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸՇ
«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

 65. ՀՀ-ում տուբերկուլոզի բուժում, շարունակական հսկողություն և լաբորատոր հետազոտություններ կատարող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը ներկայացվում է ստորև`

 

Հ/Հ

Վարչատարածքային բաժանում

 ՏԲ կաբինետներ

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպություն

1

Երևան քաղաք

Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ
«Նոր Արաբկիր» ԱԿ» ԴՓԲԸ
«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Արշակունյաց» պոլիկլինիկա ՓԲԸ«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
«Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ

 

2.

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա»
«Գյումրու Վ.Աբաջյանի անվան Ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ
«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ
Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ
«Գյումրու «Միջազգային կարմիր խաչի անվան» պոլիկլինիկա» ՓԲԸ
«Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ
«ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿ» Աշոցքի հիվանդանոց (Կամիլիանների միաբանության «ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼՈ» բարեգործական հիմնադրամ
«Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

3.

Լոռու մարզ

«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

4.

Սյունիքի մարզ

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

5.

Արագածոտնի մարզ

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

6.

Արմավիրի մարզ

Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ
«Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
Քևօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ ԱԿ» ՓԲԸ
«Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

7.

Արարատի մարզ

«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

8.

Տավուշի Մարզ

Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

9.

Գեղարքունիքի մարզ

«Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ
«Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ
«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

10.

Կոտայքի մարզ

«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

11.

Վայոց ձորի մարզ

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
Վայքի բուժական միավորում» ՓԲԸ

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 

66. Տուբերկուլոզի բարեհաջող ելքով հետբուժական շարունակական հսկողության ախտորոշիչ լաբորատոր և ռենտգենաբանական հետազոտության ալգորիթմը ներկայացվում է հետևյալ աղյուսակով՝

 

Բուժման սկիզբ

Հսկման ժամկետ

Պացիենտի հաճախում

Կատարվելիք հետազոտություններ

Լրացուցիչ հետազոտություններ

Մանրադիտակային

Ռենտգենաբանական

Թոքային ՏԲ առաջնակի կամ կրկնակի քսուք-բացասական պացիենտ

Բուժման ավարտից հետո ևս երկու տարի

Առաջին տարում՝ 6 ամիսը մեկ, ապա՝ ըստ անհրաժեշտության

Ըստ անհրաժեշտության

Ըստ անհրաժեշտության

 Ցանք՝ ըստ ցուցումի

Առաջնակի կամ կրկնակի քսուք-դրական պացիենտ

Բուժման ավարտից հետո ևս երկու տարի

Առաջին տարում՝ 6 ամիսը մեկ, ապա՝ ըստ անհրաժեշտության

Ըստ անհրաժեշտության

Ըստ անհրաժեշտության

 Ցանք՝ ըստ ցուցումի

Արտաթոքային ՏԲ

Բուժման ավարտից հետո ևս երկու տարի

Առաջին տարում՝ 6 ամիսը մեկ, ապա՝ ըստ անհրաժեշտության

Ըստ անհրաժեշտության

Ըստ ցուցումի

Անհրաժեշտության դեպքում՝ ցանք, հյուսվածաբանական հետազոտություն

 

67. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ախտաբանական նմուշները (խորխ և այլն) տեղափոխվում են հետևյալ կարգով`

 

Բժշկական կենտրոն

Մարզային տարածաշրջան

 Ախտորոշիչ լաբորատորիա

Կենսաբանական նմուշի հետագա հետազոտության լաբորատորիա

Արարատի մարզ

«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն ՓԲԸ

Արարատի տարածաշրջան

«Արտաշատի բժշկական կենտրոն»

ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Արտաշատի տարածաշրջան

«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ

Վեդու տարածաշրջան

«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Մասիսի տարածաշրջան

 Արագածոտնի մարզ

Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Թալինի տարածաշրջան

Երևան քաղաքի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Աշտարակի տարածաշրջան

«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Ապարանի տարածաշրջան

«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ

Արագածի տարածաշրջան

Արմավիրի մարզ

Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ

Արմավիրի տարածաշրջան

 «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Մեծամորի տարածաշրջան

Քևօրք եվ Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ ԱԿ » ՓԲԸ

Բաղրամյանի տարածաշրջան

«Էջմիածին բժշկական կենտրոն » ՓԲԸ

 Վաղարշապատի տարածաշրջան

Գեղարքունքի մարզ

«Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

Գավառի տարածաշրջան

«Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Սևանի տարածաշրջան

«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ

Ճամբարակի տարածաշրջան

«Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ

Վարդենիսի տարածաշրջան

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ

Մարտունու տարածաշրջան

 Լոռու մարզ

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Սպիտակի տարածաշրջան

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Ստեփանավանի տարածաշրջան

«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Տաշիրի տարածաշրջան

«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ

Ալավերդու տարածաշրջան

Կոտայքի մարզ

Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Աբովյանի տարածաշրջան

ԹԱԿ ՊՈԱԿ ախտորոշիչ լաբորատորիա

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Եղվարդի տարածաշրջան

 «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Հրազդանի տարածաշրջան

«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Չարենցավանի տարածաշրջան

Սյունիքի մարզ

Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Գորիսի տարածաշրջան

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Սիսիանի տարածաշրջան

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Կապանի տարածաշրջան

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ

Մեղրիի տարածաշրջան

 Շիրակի մարզ

«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ

Գյումրու տարածաշրջան

«Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ

 

Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա»

Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ

«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա » ՓԲԸ

 Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ

«Գյումրու «Միջազգային կարմիր խաչի անվան» պոլիկլինիկա» ՓԲԸ

«Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Ախուրյանի տարածաշրջան

«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ

Ամասիայի տարածաշրջան

«ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿ» Աշոցքի հիվանդանոց (Կամիլիանների միաբանության «ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼՈ» բարեգործական հիմնադրամ

Աշոցքի տարածաշրջան

«Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Արթիկի տարածաշրջան

«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ

Անի-Մարալիկի տարածաշրջան

 Տավուշի մարզ

«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Իջևանի տարածաշրջան

«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

«ԻՌՎԻՆԳ» ՍՊԸ

Դիլիջանի տարածաշրջան

«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Բերդի տարածաշրջան

«Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Նոյեմբերյանի տարածաշրջան

 Վայոց ձորի մարզ

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Եղեգնաձորի տարածաշրջան

«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ

Վայքի տարածաշրջան

 Քաղաք Երևան

«Թիվ 4 պոլիկլինիկա ՓԲԸ

 

«Արշակունյաց» պոլիկլինիկա ՓԲԸ

 

Թիվ 17 պոլի կլինիկա» ՓԲԸ
«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ
«ԹԻՎ 2 բուժմիավորում» ՓԲԸ

«Սարի Թաղ » պոլիկլինիկա ՓԲԸ

 Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն ՍՊԸ

«Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ

Էրեբունի վարչական շրջան

« Գրիգոր Նարեկացի » բժշկական կենտրոն ՓԲԸ

«Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ

 «ՄՈՒՐԱՑԱՆ» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա

Մեդլայն կլինիկ ՍՊԸ

«Արշակունյաց» պոլիկլինիկա ՓԲԸ

 «Նորագավիթ» պոլիկլինիկա ՓԲԸ

«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ

 «Կարմիր բլուր» պոլիկլինիկա ՓԲԸ

 «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ «Արտաշիսյան պոլիկլինիկա»

Վարդանանց նորարարական բժշկության կենտրոն

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջան

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԹԱԿ ՊՈԱԿ

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա
«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Կ․Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ
Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ

Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջաններ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ

Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններ

«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ ն

Յունկտուռա ԸԲԱՊՍՊԸ

Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ

Ավան վարչական շրջան

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» (ՓԲԸ) «Ավան» մասնաճյուղ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» (ՓԲԸ) «Ավան» մասնաճյուղ

«Թիվ 20 պոլիկլինիկա » ՓԲԸ

Դավիթաշեն վարչական շրջան

«Դավիթաշենի Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Նոր Արաբկիր» ԱԿ» ԴՓԲԸ

Արաբկիր վարչական շրջան

 «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Արաբկիր մանկական պոլիկլինիկա » ՓԲԸ

«Աջափնյակ» բժշկական կենտրոն ՓԲԸ

Աջափնյակ վարչական շրջան

 Իգնացիա բժշկական կենտրոն ՍՊԸ

Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկա

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանում և դրան կցագրված քրեակատարողական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ բժշկական ստորաբաժանում1։

 67․1. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 21-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ բժշկական ստորաբաժանումից և դրան կցագրված քրեակատարողական հիմնարկներից, տուբերկուլոզի հայտնաբերման նպատակով ախտաբանական նմուշները (խորխ և այլն) պետք է տեղափոխվեն տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող տուբերկուլոզային ախտորոշիչ լաբորատորիա։

68. ՏԲ պացիենտների տնային բուժման մեջ ընդգրկման և տնային այցով ՈՒՎԲ իրականացման ենթակա չափանիշները ներկայացվում են ստորև`

 

Հ/Հ

Մշտապես տնային բուժման ենթակա պացիենտների և տնային պայմաններում ՈՒՎԲ իրականացման չափանիշները

1.

70 տարեկանից բարձր անձինք (եթե պացիենտը ցանկանում է բուժում ստանալ այցելելով ՏԲ կաբինետ ` բուժումը կկազմակերպվի ՏԲ կաբինետում):

2.

5 տարեկանից ցածր տուբերկուլոզով երեխաներ (եթե պացիենտի ծնողը ցանկանում է բուժումն ստանալ՝ այցելելով ՏԲ կաբինետ,ապա բուժումը կկազմակերպվի ՏԲ կաբինետում):

3.

Խնամքի տակ 5 տարեկանից ցածր երեխա ունեցող, բայց երեխայի համար այլ խնամակալ չունեցող տուբերկուլոզով անձինք:

4.

Տուբերկուլոզով հղիները:

5.

Երեխաների համար խնամակալ/հոգաբարձու չունեցող տուբերկուլոզով բազմազավակ մայր:

6.

Տեղաշարժման դժվարություններ ունեցող պացիենտներ, այդ թվում նաև ոսկրահոդային համակարգի տուբերկուլոզի արտահայտված ախտահարումներով պայմանավորված, ովքեր ըստ կլինիկական գնահատման կարիք ունեն բժշկական անձնակազմի ամենօրյա խնամքի՝կապված կլինիկական միջին և ծանր վիճակի հետ, դեղերի արտահայտված կողմնակի ազդեցությունների կառավարման կարիքի հետ, կամ չեն կարող կիրառել դեղերի ընդունման ուղիղ վերահսկման այլընտրանքային հիվանդակենտրոն մյուս մոդելները։ Ոսկրահոդային համակարգի տուբերկուլոզի դեպքում տնային այցով ՈՒՎԲ իրականացման տևողությունը որոշվում է մասնագետի խորհրդատվությամբ:

7.

Հոգեկան առողջության խանգարումով տուբերկուլոզով պացիենտներ, որոնց ամենօրյա այցելությունը ՏԲ կաբինետ անհարմարավետություն է ներկայացնում պացիենտի և/կամ շրջապատի համար:

Հ/Հ

Ժամանակավոր տնային այցով բուժման կարիք ունեցող պացիենտների չափանիշները

1.

Մանրէազատ թոքային տուբերկուլոզով պացիենտներ, որոնց բուժումը ստացիոնար պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

2.

Ժամանակավոր բնույթի վնասվածքներ՝ կոտրվածքներ, վիրահատություններ և այլն ունեցող տուբերկուլոզով պացիենտներ, ովքեր չեն կարող կիրառել դեղերի ընդունման ուղիղ վերահսկման այլընտրանքային հիվանդակենտրոն մյուս մոդելները:

3.

Օրվա ընթացքում դեղը 2 անգամ ընդունող պացիենտներ, մասնավորապես ընդունման երկրորդ չափաբաժնի համար (որոնցից մեկը կաբինետի աշխատանքային ժամերի անհամապատասխանության պատճառով պացիենտը կաբինետում ստանալ չի կարող) և պացիենտներ, ովքեր չեն կարող կիրառել դեղերի ընդունման ուղիղ վերահսկման այլընտրանքային հիվանդակենտրոն մյուս մոդելները։

4.

Պացիենտներ, որոնք ունեն հակատուբերկուլոզային դեղի արտահայտված կողմնակի ազդեցությունների հետևանքով ինքնուրույն տեղափոխման դժվարություններ և կարիք ունեն բժշկական անձնակազմի ամենօրյա խնամքի՝ կողմնակի ազդեցությունների գնահատման և կառավարման նպատակով:

5.

Ժամանակավոր միջին և ծանր կլինիկական վիճակում պացիենտներ ՝պայմանավորված ուղեկցող այլ սոմատիկ հիվանդություններով և չեն կարող կիրառել դեղերի ընդունման ուղիղ վերահսկման այլընտրանքային հիվանդակենտրոն մյուս մոդելները։

6.

Անհատական քննարկման ենթակա դեպքեր:

 69. Տուբերկուլոզով պացիենտների ընդլայնված տեսաՈՒՎԲ–ով բուժման մեջ ընդգրկման ենթակա չափանիշները ներկայացվում են ստորև․

 

Հ/Հ

Հիմնական խումբ

1.

ԴԶ ՏԲ կրկնահիվանդացածներ, բացառությամբ ՏԲ պացիենտներ բուժման ընդհատումից հետո: Բուժման ընդհատումից հետո ՏԲ պացիենտների (ԴԶ կամ ԴԿ ) ընդգրկումը կարող է իրականացվել առնվազն երկու ամիս արտահիվանդանոցային պայմաններում բուժման բարձր (95-100%) հետևողականության պարագայում:

2.

Ոսկրահոդային համակարգի ՏԲ պացիենտներ ` տեղաշարժման սահմանափակությամբ, անկախ ՏԲ -ի տեսակից` համաձայն դեղազգայնություն թեստի արդյունքների ։ Այդ պարագայում Տեսա ՈՒՎԲ -ի մեջ ընդգրկումը իրականացվում է ստացիոնարից դուրս գրվելուց հետո։ Արտահիվանդանոցային բուժման առաջին իսկ օրվանից ՝պացիենտի ՏԲ կաբինետ հաճախելու անհնարինությամբ պայմանավորված։

3.

Դելամանիդով բուժում ստացող պացիենտներ՝ բուժման ամբողջական չափաբաժնի (առավոտյան և երեկոյան չափաբաժիններ) ստացմամբ:

4

 ԴԿ ՏԲ առաջնակի պացիենտներ , այդ թվում ԴԿ ՏԲ կարճաժամկետ բուժման ռեժիմով բուժվող պացիենտներ։

5

 ԴԿ ՏԲ կրկնահիվանդացածներ, բուժման ընդհատումից հետո պացիենտների դեպքում գործում է լրացուցիչ ցուցումը։ Բուժման ընդհատումից հետո ՏԲ պացիենտների (ԴԶ կամ ԴԿ ) ընդգրկումը կարող է իրականացվել առնվազն երկու ամիս արտահիվանդանոցային պայմաններում բուժման բարձր ( 95-100%) հետևողականության պարագայում:

6

Անհատական այլ դեպքեր, որը որոշվում է ԹԱԿ-ի կողմից՝ հիմք ընդունելով բուժող հաստատությունից ստացված պաշտոնական գրությունը։

7.

 Անհատական որոշմամբ դեպքեր (որոշումը իրականացվում է ԹԱԿ Տեսա - ՈՒՎԲ -ի համակարգող խմբի գիտությամբ )․

8.

ԴԶ ՏԲ պացիենտներ, ովքեր հրաժարվում են ընտանիքի անդամի աջակցմամբ SMS համակարգով բուժման մոդելից և նախընտրում են բուժվել Տեսա ՈՒՎԲ -ով, կամ ապրում են միայնակ կամ ընտանիքի անդամները չեն կարող իրականացնել ՈՒՎԲ աջակցում։

9.

15-17 տարեկան պատանիները՝ ծնողների համաձայնությամբ։

10.

70 տարեկանից բարձր պացիենտները, ովքեր նախընտրում են ՏեսաՈՒՎԲ մոդելը, տնային այցով վերահսկման մոդելից և կարողանում են կիրառել տեսանկար ուղարկելու տեխնիկային։

11.

Ժամանակավոր տնային այցի ավարտից հետո՝ ելնելով ՏեսաՈՒՎԲ-ի մեջ ընդգրկման չափանիշներից։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2022 թվական: