Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 փետրվարի 2014 թվականի N 5

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 9 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգը և սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 9 արձանագրային որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի հինգերորդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում» բառերով.

2) 9-րդ կետի հինգերորդ սյունակում «2014 թ.» բառերը փոխարինել «2015 թ.» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  13

Երևան