Basic information
Number
թիվ 2/3-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԹՀՏ 2009.04.04/5(67) Հոդ.16
Enactment organisation
Համայնքի ավագանի
Enactment date
13.03.2009
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
13.03.2009
Effective date
14.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

«Կենտրոն» թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2009 թվականի թիվ 2/3-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ «ԿԵՆՏՐՈՆ» ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 10/2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-24-Ն, 15 հունվարի 2009 թ.) և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով.

Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի ավագանին որոշում է.

1. Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2009 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 10/2-Ն որոշման թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ մասով.

«10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանում է 17.500 ՀՀ դրամ։»։

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Գյանջումյան