ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 307-Ա
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնավոր փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագիրը համաֆինանսավորելու մասին» N 1367-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ 2008 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված գործակալության պայմանագրում կատարել փոփոխություն` վարկավորման համար հատկացված գումարը նվազեցնել 2,000,000.0 հազ. դրամի չափով:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. ապրիլի 2 Երևան  | 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|