Basic information
Number
N 324-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.04.2009
Effective date
08.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 324-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար հողամասեր վերցնելու մասին» N 914-Ն որոշմամբ հաստատված` Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացի Վարդան Աթոյանի սեփականության իրավունքի դադարեցման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարված գումարից պահված եկամտահարկի դիմաց քաղաքացի Վարդան Աթոյանին դրամական օգնություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետարանին 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 3,450.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 7

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation