Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2021
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
Չկալով համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

03 հունիսի 2021 թ.

N 44-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20N 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ուսումնական հաստատության շրջանավարտների անունով՝

ա. ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի,

բ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար,».

3) պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ կամ նշված բնագավառների և ոլորտների զարգացման գործում ակնառու հաջողություններ ունեցած կամ բարեգործական ակտիվ գործունեություն ծավալած անձանց կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:».

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ուսումնական հաստատությունը սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել տվյալ անհատի մահվանից առնվազն 5 տարի հետո:».

3) 19-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական պարգև կամ պատվավոր կոչում ստացած,»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ՝

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 /պաշտոնակատարի պարտականությունները կատարող/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2021 թվական: