Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2014-08.04.2016)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

14 օգոստոսի 2014 թվականի N 34

 

19. ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը կքննարկվի դրանց պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվելիք բյուջետային ֆինանսավորման հայտի (ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրի) առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

օգոստոսի 14-ի նիստի N 34

արձանագրային որոշման

 

 ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ողջ առաջադեմ մարդկությունը գործում և ջանքեր է գործադրում համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան միջոցներ մշակելու և կիրառելու ուղղությամբ` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես՝ տվյալ ոլորտում աշխատող տարբեր պետական և ոչ պետական կառույցներին, որոնք նշանակալի դեր և պատասխանատվություն ունեն հանրային առողջության անվտանգության պահպանման գործում:

2. Վերջին տարիներին արձանագրված համաճարակները` ատիպիկ թոքաբորբ, թռչնի և խոզի գրիպը, խոզերի աֆրիկական ժանտախտ և այլն, զգալի բացասական ազդեցություն ունեցան որոշ երկրների տնտեսությունների և դրանց առանձին ճյուղերի վրա:

3. Հատկանշական է, որ կենսաբանական զենքի կիրառման արդյունքում վարակիչ հիվանդությունների բռնկումները կլինեն առավել մասշտաբային և կունենան ավելի մեծ ազդեցություն, քան բնական ծագման վարակիչ հիվանդությունների դեպքում: Այս համատեքստում անհրաժեշտ է լրջագույնս հաշվի առնել մեր տարածաշրջանային իրողությունները:

4. Համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից` բնական ընթացքի դեպքում կամ կանխամտածված կիրառման արդյունքում, սպառնալիք են մարդու և հասարակության առողջության համար՝ միաժամանակ հանդիսանալով լրջագույն խոչընդոտ հասարակության բնականոն սոցիալ-տնտեսական զարգացման համար:

5. Միջպետական ակտիվ տնտեսական հարաբերություններով պայմանավորված՝ ներկայում տեղի են ունենում մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժեր: Դրանցով պայմանավորված առողջապահության և անասնաբուժության ոլորտների լիազոր մարմինների կողմից իրենց լիազորությունների և պատասխանատվության ապահովումը զգալի դժվարանում է:

6. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` մինչև 2005 թվականն աշխարհում վերջին 40 տարում առաջացել է 40 նոր հիվանդություն, որոնց 75%-ն ունեն կենդանական ծագում: Դրանք բնորոշվում են զգալի համաճարակային ներուժով:

7. Իրենցից «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող հարյուրավոր դեպքերը հիմք են հանդիսացել 2005 թվականին ընդունելու Միջազգային առողջապահական կանոնները, որոնք ուղղված են կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված դեպքերի արագ բացահայտմանը և անհետաձգելի արձագանքմանը:

8. Հատուկ վտանգավոր ախտածինների (այսուհետ՝ ՀՎԱ) անվերահսկելիությունն առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ դրանք հանդիսանում են կենսաբանական զենքի հիմնական բաղադրիչներ և կարող են կիրառվել կենսաահաբեկչության նպատակներով: Բացի այդ, ՀՎԱ-ներով հարուցվող հիվանդությունները բնորոշվում են ավելի ծանր կլինիկական ընթացքով, դժվար են ենթարկվում բուժման և բերում են ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների :

9. ՀՎԱ-ներով հարուցված հիվանդությունների դեպքերը կամ բռնկումները խիստ բացասաբար են անդրադառնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա:

10. ՀՎԱ-ներն ունեն կարճ ժամանակահատվածում լայնորեն տարածվելու հատկություն, իսկ կենսաբանական ահաբեկչության համար դրանց կիրառման հնարավորությունները բավական մեծ են` պայմանավորված հարձակման մեծ արդյունավետությամբ, օգտագործման գաղտնիության պահպանման հնարավորությամբ և այլն:

11. Հատուկ վտանգավոր վարակներից շատերը բնական օջախային են կամ տեղաճարակային (էնդեմիկ), ինչը իր հերթին բարդացնում է դրանց դեմ պայքարի և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

12. Հայաստանի Հանրապետության տարածքի 75-95%-ը տարբեր հատուկ վտանգավոր վարակների բնական օջախներ են` ժանտախտի, տուլարեմիայի, սիբիրախտի, լեպտոսպիրոզի, Էրիսիպելոիդի, խշխշան պալարի, խոզերի կարմրախտի համար և տեղաճարակային են կատաղության, բրուցելոզի, խոզերի աֆրիկական ժանտախտի, ինչպես նաև այլ սուր և խրոնիկ ընթացքով ընթացող վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

13. ՀՎԱ-ներով հարուցված հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական հիմք, միջոցառումների հստակ համակարգ, ներառյալ` պետական սահմանի անցակետերում բուժ-կանխարգելիչ` յուրահատուկ իմունականխարգելումը սահմանափակող միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը և առանձին հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ազգային, նպատակասլաց, իրավիճակային ծրագրերի գործադրումը:

14. Այսպիսով, նշված հայեցակարգը ներառում է ազգային անվտանգության ոլորտում` հանրային առողջապահական և անասնաբուժական հարցերը մեկ համապարփակ փաստաթղթում:

15. Ազգային անվտանգության, հանրային առողջապահության և անասնաբուժության համակարգերի փոխգործակցումը՝ ՀՎԱ-ներից առաջացած վտանգների դիմակայման քաղաքականության տեսակետից, նպաստում է սույն համակարգերի ամրապնդմանը` բնական համաճարակների և կենսաահաբեկչության դեմ պայքարելու համար:

16. Հայեցակարգը վարակիչ հիվանդությունների, այդ թվում` զոոնոզ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց հետևանքների նվազմանն ուղղված գերակայությունների որոշման հարցում առաջնորդվում է «Մեկ աշխարհ, մեկ առողջություն» կարգախոսով` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի Հանրապետության բնական օջախային և տեղաճարակային հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններին:

17. Հայեցակարգում ամրագրված քաղաքականությունը և ռազմավարական ուղղությունները բխում են նաև Հայաստանի Հանրապետության կողմից մինչ այժմ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից.

1) Միջազգային առողջապահական կանոնների (2005 թ.), որոնք ուժի մեջ են մտել 2007 թվականին և նախատեսված են հիվանդությունների միջազգային տարածումը կանխելու համար: Կանոնները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) անդամ պետությունների համար հանրային առողջապահության հիմնական նվազագույն կարողությունները զարգացնելու և «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող» դեպքերի մասին ԱՀԿ-ին ծանուցելու պարտավորության պահանջ են սահմանում: Հայաստանի Հանրապետությունը, որպես ԱՀԿ անդամ երկիր, ևս պարտավորություններ ունի Կանոնների պահանջների համաձայն կարողություններ զարգացնելու համար: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է շուրջ 60 իրավական ակտ:

2) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԿԱՀԿ ) կողմից սահմանած /չափանիշների պահանջների համաձայն/ ստանդարտների և պահանջների, որոնց կատարումը ստանձնել են անդամ երկրները:

3) 1997թ. ԿԱՀԿ-ը պատրաստել է անասնաբուժական ծառայությունների համապատասխանությունը ԿԱՀԿ չափանիշների հետ՝ ամրապնդելու ռազմավարական ծրագրի մշակման շարունակությունը:

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. նոյեմբերի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 45 արձանագրային որոշումը:

5) Կենսաբանական զենքի և թույների նվազեցման կոնվենցիայի, որով արգելվում է կենսաբանական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումը, ձեռքբերումը, պահպանումը և փոխանցումը.

6) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540-ռեզոլյուցիայի (2004 թվական), որով պահանջվում է բոլոր անդամ պետություններից ձեռնարկել համապատասխան միջոցներ ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ:

18. Այս ուղղությամբ կարևոր հիմք են նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունված մի շարք ռազմավարական, նպատակային ծրագրեր, որոնցում արդեն իսկ ամրագրվել են սույն հայեցակարգի մի շարք դրույթների իրականացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես` ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N1538-Ն որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 451-Ն որոշում, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1913-Ն որոշում, ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 20 արձանագրային որոշում, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի N 50 արձանագրային որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N1477-Ն որոշում, ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրային որոշում:

19. ՀՎԱ-ներից բխող սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է որդեգրել համապարփակ քաղաքականություն: Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության սույն հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) ուղղված է նախանշելու հատուկ վտանգավոր ախտածիններից առաջացած վտանգներին դիմակայելու ուղենիշները, դրանք պլանավորելու հիմքերը` դիտարկելով վերջիններս հետևյալ տեսանկյունից`

1) բնական պայմաններում առաջացող վարակներ, դրանք են` բնական օջախային, տեղաճարակային հիվանդությունները և բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք դրսևորվում են իրենց բնական պարբերականության և սեզոնայնության արդյունքում.

2) լաբորատորիաներից ախտածինների անվերահսկելի արտահոսք կամ կորուստ.

3) վտանգավոր ախտածինների` ոչ խաղաղ նպատակներով, կանխամտածված կիրառում:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Սույն հայեցակարգում օգտագործվող հիմնական եզրույթներն են`

 

1) Կենսաբանական զենք` (1) մանրէային /մանրէական ծագման/ կամ այլ կենսաբանական գործոն կամ թույն, անկախ դրանց ծագումից կամ արտադրության մեթոդից, այնպիսի տեսակների և այնպիսի քանակներով, որոնք չունեն կանխարգելման, պաշտպանության, կամ այլ խաղաղ նպատակների նշանակություն, կամ (2) զենք, սարքավորում կամ տեղափոխման միջոցներ, որոնք նման գործոնների և թույների` թշնամական նպատակներով և զինված հակամարտությունների ժամանակ կիրառման համար են:

 

2) Կենսաբանական վտանգ` ցանկացած մակարդակի և ծագման կենսաբանական ախտածինների (սկսած պրիոններից մինչև միաբջիջ մակաբույծները) վտանգի առկայություն:

 

3) Կենսաբանական վտանգի աղբյուր` կենսաբանական օբյեկտներ, որոնք պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պայմաններում պատահականորեն կամ կանխամտածված կարող են վնաս հասցնել մարդկանց առողջությանը և տնտեսությանն այն աստիճան և այն մասշտաբներով, որոնք վնաս են պատճառում երկրի ազգային անվտանգությանը:

 

4) Ախտածին միկրոօրգանիզմ` վիրուս, մանրէ, մակաբույծ, սունկ, որոնք կարող են այլ կենդանի օրգանիզմի մոտ առաջացնել ախտաբանական վիճակ՝ հիվանդություն (վարակիչ հիվանդություն), այդ թվում` հատուկ վտանգավոր,

 

5) «Նոր» ախտածիններ` ախտածիններ, որոնք առաջանում են բնական և անտրոպոգեն գործոնների ազդեցությամբ միկրոօրգանիզմների ոչ ախտածին և ախտածին շտամերի վերափոխման (մուտագենեզի) արդյունքում, կամ մինչ այդ անհայտ էին մարդկային պոպուլյացիայի համար:

 

6) Ախտահարող գործոններ` միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքներ. թույներ, ֆերմենտներ, պրիոններ, սպիտակուցային բնույթի կենսակարգավորիչներ (ցիտոկիններ), գերհակածիններ և այլն:

 

7) Գենետիկ կոնստրուկցիաներ` գենետիկ տարրերի (բնական նուկլեինաթթուների հատվածների, նուկլեոտիդային հաջորդականության) ին վիտրո (in vitro) համակցումն է), այսինքն՝ արհեստականորեն ստեղծված ռեկոմբինանտ նուկլեինային հաջորդականություն:

 

8) Հատուկ վտանգավոր ախտածիններ` Ախտածին կենսաբանական գործոնների խումբ` միկրոօրգանիզմների, կենսաբանական թույների, կամ դրանք պարունակող օբյեկտների կամ նյութերի, որոնք հարուցում են ՀՎՎ-ներ:

 

9) Հատուկ վտանգավոր վարակներ (այսուհետ` ՀՎՎ)` հիվանդություններ, որոնք հարուցվում են ՀՎԱ-ով, որոնք հանրային կամ կենդանիների առողջության համար մասնահատուկ (սպեցիֆիկ) ռիսկ են ներկայացնում, բնորոշվում են ծանր ընթացքով կամ մահացության/ հաշմանդամության բարձր ռիսկով կամ բնակչության շրջանում արագ տարածվելու հատկությամբ:

 

10) Կենսաանվտանգություն` կազմակերպական, կենսաբժշկական, տեխնիկա-ճարտարագիտական միջոցառումների համակարգ է` ուղղված պաշտպանելու անձնակազմին, բնակչությանը և շրջակա միջավայրն ախտածին կենսաբանական գործոնների ազդեցությունից, նվազեցնելու վարակիչ հիվանդությունների և այլ վնասակար կենսաբանական գործոններով պայմանավորված երևույթների փոխանցման ռիսկը:

 

11) Կենսաապահովություն` Կանխարգելիչ միջոցառումների ամբողջություն է՝ ուղղված վարակիչ հիվանդությունների փոխանցման ռիսկի նվազեցմանը, վնասատուների, այլ օտար կենսաբանական տեսակների, փոփոխված օրգանիզմների կարանտինին, ինչպես նաև ախտածինների և թույների՝ կենսաբանական զենքի մեջ կիրառման կանխարգելմանը, կենսառեսուրսների կառավարմանը՝ թույլ չտալու կենսաբանական ազդակների տարածումը:

 

12) Կենսաբանական ահաբեկչություն` կենսաբանական գործոնների (մանրէ, վիրուս կամ թույն) կիրառմամբ (տարածմամբ կամ բացթողնմամբ) իրականացված ահաբեկչություն, ինչպես բնական, այնպես էլ մարդու միջոցով տարածման ձևով:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԸ

 

21. Կենսաբանական անվտանգության ապահովումը, որը կապված է մարդու առողջության պաշտպանության, նրա ֆիզիկական և սոցիալական ակտիվության պահպանման հետ, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը:

22. Կենսաբանական անվտանգության ապահովման համակարգի և հակազդման միջոցառումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին և արտաքին սպառնալիքների շրջանակների ընդլայնմամբ:

23. Բնակչության, կենդանիների և արտաքին միջավայրի պայմաններում կենսաբանական վտանգի վարակի հիմնական աղբյուր են հանդիսանում՝ ախտածին միկրոօրգանիզմները և դրանց փոփոխված ձևերը, նախատրամադրող գործոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները և գենետիկ կոնստրուկցիաները, տարբեր տեսակի ու ծագման հակամանրէային պատրաստուկների օգտագործումը և դրաց նկատմամբ կայուն ախտածինների ձևավորումը, էկոախտածինները և այլն, որոնց դրսևորումը երկրում, պայմանավորված են մի շարք արտաքին ու ներքին հանգամանքներով:

24. Հայաստանի Հանրապետության համար որպես վտանգի արտաքին աղբյուրներ հանդես են գալիս.

1) Տեղաճարակային կամ առանձին հատուկ վտանգավոր վարակներ արձանագրած երկրներից հիվանդության հարուցիչների անվերահսկելի հնարավոր ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք:

2) Համաճարակները և վարակիչ հիվանդությունների զանգվածային բռնկումները հարակից պետություններում, որոնք, մեր երկիր ներթափանցելու դեպքում, կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը, սոցիալ-տնտեսական ներուժին և պաշտպանունակությանը:

3) Կենսաբանական ահաբեկչության գործողություն, որը պլանավորվել է երկրի սահմաններից դուրս և իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

4) Վարակված վայրի կենդանիների պատահական ներթափանցումը կամ վայրի կենդանիների շարժը Հայաստանի Հանրապետության տարածք:

5) Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվերահսկելի անդրսահմանային տեղափոխումը կամ օտարածին տեսակների վերարտադրումը (ինտրադուկցիա) արտաքին միջավայր, այդ թվում` էկզոտիկ վարակիչ հիվանդությունների հարուցիչների, բույսերի վնասատուների, ֆլորայի և ֆաունայի համար վտանգավոր տեսակների ներկրումը երկրի տարածք:

6) Կենսաբանական նյութ պարունակող նմուշների` հատուկ վտանգավոր ախտածինների կուլտուրաների, դրանք պարունակող հյուսվածքների կամ օրգանների անվերահսկելի ներկրումը երկիր կամ դրանց անվերահսկելի արտահանումը երկրից, հետագայում, գենետիկորեն ձևափոխումներից հետո, դրանց անվերահսկելի ներկրումը երկրի տարածք կամ հարակից երկրներ:

25. Հայաստանի Հանրապետության համար, որպես վտանգի ներքին աղբյուրներ հանդես են գալիս.

1) հատուկ վտանգավոր վարակների բնական օջախներում կամ տեղաճարակային տարածքներում դեպքերը, բռնկումները, համաճարակները և անասնահամաճարակները:

2) Հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատանքներ իրականացնող կառույցներում տեխնածին վթարները:

3) Վարակիչ հիվանդության կամ էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտելու ներուժ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները կամ դրանց կենսագործունեության արգասիքների չկանխամտածված (հսկողության չենթարկվող գենաինժեներային գործունեության պայմաններում) կամ կանխամտածված կիրառությունը:

4) Հայաստանի Հանրապետությունում պլանավորված, կազմակերպված և Հայաստանի Հանրապետությունում իրականացված կենսաահաբեկչությունը:

5) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված, դիվերսիոն նպատակներով իրականացված, ախտածինների` որպես կենսաբանական զենք և գենետիկ փոփոխված օրգանիզմների` որպես «գենետիկ» զենք լայնամասշտաբ /լայնածավալ օգտագործումը:

6) Հետխորհրդային շրջանի իրողություններով պայմանավորված, համապատասխան նեղ մասնագիտական ներուժի ոչ բավարար առկայություն և դրա նվազման միտումներ:

26. Ներկայում աճել է կենսաբանական վտանգը՝ պայմանավորված կենսաբանական ռիսկերի հնարավորությամբ և կենսաբանական վտանգի գործոններով: Դրանցից են.

1) Աշխարհաքաղաքական իրողությունների արագ փոփոխությունները, տարածաշրջանային անկայունությունը, զանգվածային միգրացիոն գործընթացները, էկոլոգիական իրավիճակի վատթարացումը, նոր վարակիչ հիվանդությունների ի հայտ գալը, վարակիչ հիվանդությունների լայնամասշաբ բռնկումների հավանականության բարձրացումը,

2) Բնական և անթրոպոգեն բնույթի վարակիչ հիվանդությունների հնարավոր բռնկումների կանխատեսման և հսկողության, ինչպես նաև հայտնաբերված ախտածինների մասին արագ հաղորդման մեխանիզմների ժամանակավրեպությունը,

3) Անցումային շրջանի հետևանքներով պայմանավորված` երկրի գիտական ներուժի թուլացում, նյութատեխնիկական բազայի թերի հագեցվածություն և այլն, կենսաանվտանգության ապահովման կենտրոնացված բազմամակարդակ համակարգի ոչ բավարար կենսագործունեություն,

4) Կենսաբանական անվտանգության ապահովման հիմնարար տեսակետների շարունակական փոփոխումը, արագ ախտորոշման նոր մեթոդների մշակմանը և արտակարգ իրավիճակ ներկայացնող համաճարակային իրավիճակների վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի (այդ թվում՝գիտատեխնիկական) ոչ բավարար արդյունավետությունը,

5) Արտաքին միջավայրի օբյեկտներում ախտածինների հայտնաբերման և տարբերակման համար նախատեսված սարքավորումների մաշվածությունը, դեղորայքի, մասնավորապես` հակաբիոտիկների, ախտահանիչների, միջատասպանների և կրծողասպանների կիրառման ոչ բավարար հսկողությունը և միջազգային պահանջներին առանձին դեպքերում անհամապատասխանությունը, նոր պատվաստանյութերի ներդրման համար Հայաստանի Հանրապետությունում հետազոտությունների իրականացման կազմակերպման դժվարությունները, դրանց կազմակերպման ֆինանսական դժվարությունները,

6) մարդու, կենդանիների և բույսերի հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչներից պաշտպանության ուղղված սահմանափակ աշխատանքներ,

27. Հաշվի առնելով առկա և կենսաբանական վտանգի գործոններով առաջացող ռիսկերը, ինչպես նաև գնահատելով դրանց դիմակայելու առկա կարողությունները, հատուկ վտանգավոր վարակների առաջացման բարձր հավանականությունը, կենսաահաբեկչության հնարավորությունը` ՀՎԱ-ից պաշտպանության համակարգը միջազգային մոտեցումներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի, Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան զարգացնելու համար խիստ կարևոր է համակարգային` հայեցակարգային մոտեցում:

 

IV ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՎԱ-ԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԻՍԿԵՐԻ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

 

28. Հայաստանի Հանրապետությունում ՀՎԱ-ից պաշտպանության ոլորտում առկա ռիսկերից են՝ ՀՎԱ-ի և դրանցով հարուցված հիվանդությունների բնական օջախայնությունը և տեղաճարակայնությունը, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետության տարածքային համաճարակաբանությանը և հատկանշական են մի շարք հիվանդությունների համար:

29. Հայաստանի Հանրապետությունում բնակլիմայական պայմանները նպաստավոր են բնական օջախային և տարափոխիկ հիվանդությունների տարածման առումով, քանի որ առկա են բոլոր պայմանները դրանց / որպես ինֆեկցիայի հարուցիչի շտեմարան/ պահոցների և դրանք տարածող միջատների պոպուլյացիաների կենսագործունեության համար.

1) Ժանտախտ. ՀՀ տարածքում գոյություն ունեն ժանտախտի 2 բնական օջախ` Անդրկովկասյան բարձր լեռնային (երեք ինքնուրույն մեզոօջախով` Գյումրիի, Զանգեզուր - Ղարաբաղյան և Մերձսևանյան) և Մերձարաքսյան, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 75%-ը: Անդրկովկասյան բարձր լեռնային օջախին բնորոշ է բարձր ակտիվությունը և ԱՊՀ տարածքում համարվում է ամենաակտիվներից մեկը: 1958թ. մինչև 2012թ. ներառյալ օջախում կատարված մոնիտորինգի արդյունքում ժանտախտի էպիզոոտիաներ չեն արձանագրվել միայն 13 տարի, որից 4-ը` վերջին տարիներին: Ժանտախտի էպիզոոտիաների նոր փուլը հնարավոր է կրծողների և փոխանցողների խտության աճի դեպքում:

2) Տուլարեմիա. ՀՀ տարածքի շուրջ 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով: Վերջին 10 տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է տուլարեմիայի 2 բռնկում: Տուլարեմիայի բնական օջախայնությունը հաստատված է հանրապետության գրեթե բոլոր մարզերի տարածքներում, ուր ամեն տարի արձանագրվում են տուլարեմիայի տեղային կամ տարածված էպիզոոտիաներ, որոնք ուղեկցվում են բնակչության շրջանում տուլարեմիայի եզակի դեպքերի, ժամանակ առ ժամանակ` բռնկումների արձանագրմամբ: Կրծողների բարձր խտության ֆոնի վրա նկատվում է տուլարեմիայի էպիզոոտիկ ընթացքի ակտիվացում:

3) Նույն տարիներին բնակչության շրջանում արձանագրվել են լեպտոսպիրոզի եզակի դեպքեր: Լեպտոսպիրոզի բնական օջախականությունը հաստատվել է հանրապետության տարբեր տարածաշրջաններում՝ 60%-ը համարվում է լեպտոսպիրոզի տեսակետից էնզոոտիկ:

4) Ժանտախտի, տուլարեմիայի և լեպտոսպիրոզի կանխարգելման համար իրականացվող համալիր միջոցառումները (ստացիոնար լաբորատորիաների, համաճարակաբանական ջոկատների և ինքնուրույն կենդանաբանական խմբերի միջոցով տարածքի մոնիտորինգի` կրծողների պոպուլյացիայի ուսումնասիրություններ, կրծողազերծման արմատական միջոցառումներ, բնակչության իրազեկվածության բարձրացում, բուժկանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` ռիսկի խմբերում կանխարգելիչ պատվաստումներ և այլն) ապահովում են արագ արձագանքում:

5) Հատուկ վտանգավոր վարակները, որոնց նկատմամբ բնակչության ընկալունակությունը բարձր է, մարդկային ռեսուրսների, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա կարող են ունենալ խիստ բացասական ազդեցություն` հատկապես գյուղատնտեսության բնագավառում: Դրանց դեմ պայքարի միջոցառումները ծախսատար են:

30. Կենդանիների շրջանում հատուկ վտանգավոր հիվանդությունների առկայությունը կարող է բերել մարդկային պոպուլյացիայում դրանց տարածմանը: Վերջին տարիներին հանրապետությունում չեն կիրառվում անապահով տնտեսությունների հաշվառման չափորոշիչները և մեխանիզմները.

31. Հայաստանում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումների, համաճարակների առաջացման միտումը ըստ էության կայուն բնույթ է կրում: Այսպես`

1) Տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումներն ունեն ինչպես ջրային, այնպես էլ սննդային, կենցաղ-կոնտակտային ծագում: Հատկանշական են 1998թ-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում խոլերայի բռնկումը, 2003թ. Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում տուլարեմիայի բռնկումը, և այլն: Վերջին հինգ տարում սիբիրախտի բռնկում արձանագրվել է Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Կոտայքի մարզում 2012-2013թթ.:

2) Անասնահամաճարակային իրավիճակը հատուկ վտանգավոր վարակների առումով վերջին տարիներին ակտիվացել է: 2008-2009 թվականներին կենդանիների շրջանում դիտվել է բրուցելոզի համաճարակաբանական ակտիվացում, զգալիորեն ավելացել է հիվանդության նկատմամբ դրական հակազդած կենդանիների և անապահով տնտեսությունների թիվը: 2007 թվականին երկրի հյուսիս-արևելյան շրջաններում, իսկ այնուհետ 2010 թվականից այլ շրջաններում գրանցվել են խոզերի աֆրիկական ժանտախտի բռնկման դեպքեր:

3) 2012 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ հիվանդության դեպքեր են արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի և Արմավիրի մարզերում:

4) Բարձիթողի վիճակում է անասնագերեզմանոցների հսկողությունը և դրանց ներկայիս անվերահսկելի շահագործումը կարող է բերել լուրջ համաճարակային և անասնահամաճարակային հետևանքների:

32. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում վերջին տարիներին բազմաթիվ նոր վարակիչ հիվանդություններ են արձանագրվում, մասնավորապես՝ գրիպ Ա H7N9-ը, մերձավոր արևելյան կորոնարովիրուսային ռեսպիրատոր վարակը և այլն, հանրապետությունում համաճարակաբանության ոլորտի գործունեությունը զգալիորեն լարված ընթացք է ստացել` դրանց դիմակայման ուղղությամբ գործադրվող կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման առումով: Հատկանշական է, որ դրանց դասակարգումը որպես հատուկ վտանգավոր վարակներ, դեռևս քննարկումների փուլում է:

 Համաճարակաբանական հսկողության տեսակետից, խիստ վտանգավոր են նաև ոչ բնորոշ բռնկումները: Հավանականությունը, որ դրանք կարող են լինել հատուկ վտանգավոր վարակների դեպքեր, որոնք առաջացել են տարբեր պայմաններում, ընդհուպ` կենսաահաբեկչության, բավական մեծ է: Այսօր մեծացել է մարդկանց հոսքը դեպի աֆրիկյան, հարավ-արևելյան Ասիայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի երկրներ, ինչով պայմանավորված կարող են աճել նաև էկզոտիկ կենդանիների ներկրման քանակները երկիր, իսկ վայրի կենդանիները կարող են լինել վարակակիրներ:

33. Հարուցիչների էվոլյուցիա, որի ժամանակ ախտածինները հարմարվում են շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, ձևավորվում են բարձր ախտածին շտամներ, առաջանում է դեղակայունություն, հարուցիչների ախտածին հատկությունների և ախտորոշիչ նշանակալի հատկանիշների փոփոխություն, որոնց հետևանքով ձևավորվում են հարուցիչների մեծ ժառանգական բազմազանություն, ինչպես նաև տեղի է ունենում ախտածինների գենոմի էվոլյուցիա:

34. Կենսագործունեության միջավայրի և կլիմայի գլոբալ փոփոխությունը, որոնք բերում են ռիսկի փոփոխության (ռիսկի տարածքի, ռիսկի ժամանակի, ռիսկի գործոնների) և հարուցիչների, դրանց փոխանցողների, վարակի շտեմարանի տարածագոտու և թվաքանակի ընդլայնման:

35. Հակամանրէական պատրաստուկների նկատմամբ հարուցիչների կայունության բարձրացումը, որը պայմանավորված է.

1) Անասնաբուժության բնագավառում հակաբիոտիկների կիրառման ընդլայնմամբ, որը բերում են մուտացիաների և հարուցիչների դեղակայունության զարգացման:

2) Մարդկանց և կենդանիների բուժման և հիվանդությունների կանխարգելման նպատակով հակաբիոտիկների անսահմանափակ և չվերահսկվող կիրառմամբ, որը կարող է հանգեցնել նաև դրանց միջոցով բուժվող հատուկ վտանգավոր վարակներով հիվանդների անարդյունավետ բուժման, բացի այդ առողջ սերնդի ձևավորման, մարդկանց մոտ այս կամ այն վարակի բուժկանխարգելումը, դառնում է աննպատակ, դրա հետևանքով մարդկանց մոտ վարակը ոչ միայն չի լիկվիդացվում, այլ այն կարող է անարգել տարածվել:

3) Կենսաանվտանգության ապահովման տեսանկյունից, խիստ ռիսկային է նաև առանց համապատասխան օբյեկտիվ հիմնավորման` միջազգային լաբորատորիաներին և ռեֆերենս կենտրոններին տարբեր էնդեմիկ շտամների տրամադրումը:

36. ՀՎԱ-ի հետ լաբորատոր աշխատանքների ընդլայնումը ևս կարող է նպաստել կենսաանվտանգության խոցելիության մեծացմանը:

37. Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության համակարգը միշտ կատարելագործման կարիք ունի, ինչն ապահովվում է գիտական հիմնավոր ուսումնասիրությունների և կիրառական հետազոտությունների լայնածավալ ներդրմամբ: Հայաստանի Հանրապետությունում նման հետազոտությունների իրականացման հնարավորությունները /կախված նյութատեխնիկական հագեցվածությունից և հմուտ կադրերի պատրաստումից/ սահմանափակ են, ինչն էլ զգալի խոչընդոտ է հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության համար:

 

V. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

38. Կենսաբանական վտանգի աղբյուրներից բնակչության և տնտեսության պաշտպանության բնագավառի քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

1) երկրի բնակչության և տնտեսության պաշտպանության ապահովումը կենսաբանական վտանգի աղբյուրներից` առանց մյուս երկրներին վնաս պատճառելու,

2) հարակից երկրներում և ամբողջ աշխարհում բավարար իրավիճակի ապահովում` տարածաշրջանային և համաշխարհային ծրագրերին մասնակցության, միջազգային առողջապահական, միջազգային համաճարակաբանական կազմակերպությունների կանոնների, և այլ հիմնարար միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի պահանջների ապահովման միջոցով,

3) կենսաբանական վտանգի աղբյուրներից երկրի բնակչության և տնտեսության պաշտպանության համակարգի համապատասխանություն երկրի քաղաքական նպատակներին և տնտեսական հնարավորություններին, բարեփոխումներին, միջազգային պարտավորություններին,

4) բժշկության, անասնաբուժության, կենսատեխնոլոգիաների բնագավառում սարքավորումների և տեխնոլոգիաների առևտրի ռեժիմի ապահովման միջազգային մեխանիզմների ներդրում:

 

VI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

39. Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի նպատակն է հանրապետության առաջ ծառացած կենսաանվտանգության և վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման վտանգների դեմ պայքարին ուղղված համընդհանուր գործելակերպի կանոնների և շրջանակների սահմանմանը:

40. Հայեցակարգի հիմնական խնդիրներն են.

1) Հանրային առողջության անվտանգության ազգային համակարգի բարելավում,

2) Կենսաբանական գիտությունների` կենսաբանական զենքի ստեղծման նպատակով կիրառման հնարավորությունների նվազեցում,

3) Միջազգային համագործակցության զարգացում, միջազգային հիմնարար փաստաթղթերի տեղայնացում և համաձայնեցված ու արդյունավետ միջգերատեսչական գործողությունների իրականացում:

41. Հայեցակարգում արտացոլված կենսաանվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքներն են.

1) անհատի, նրա առողջության և իրավունքների ճանաչումը որպես կենսաանվտանգության կարևոր սուբյեկտ,

2) երկրի յուրաքանչյուր քաղաքացու և ամբողջ բնակչության առողջության, երկրի տարածքում բնության վիճակի համար պատասխանատվությունը` որպես պետական քաղաքականության առաջնահերթություն,

3) երկրի օրենսդրության կիրառման ապահովում, նրա կատարելագործում և լրացում կենսաանվտանգության ապահովման ոլորտում,

4) կենսաանվտանգության ենթակառուցվածքի և գործառույթների համապատասխանություն իր վրա դրված խնդիրներին` միջազգային պարտավորությունների (և երկրի տնտեսական հնարավորությունների) համատեքստում,

5) առողջապահության, անասնաբուժության ոլորտներում արտակարգ իրավիճակների, վտանգների հակազդման մեթոդների և միջոցների մշակում և նրանց հետևանքների վերացում,

6) կենսաանվտանգության բնագավառի մասնագետների մասնագիտական բարձր մակարդակի ապահովում,

7) երկրի տարածքում կենսաբանական վտանգի աճին համազոր հակազդման ներուժի ապահովում,

8) կենսաանվտանգության ապահովման բնագավառում հայրենական և համաշխարհային փորձի ուսումնասիրություն, տեղայնացում և ներդնում:

 

VII. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

42. Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի խնդիրներից յուրաքանչյուրի լուծման ուղղությամբ ձևավորվել են առանձին ռազմավարական ուղղություններ.

Ռազմավարական ուղղություն 1.

 

43. Հանրային առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդում, ինչը ենթադրում է որոշակի կարողությունների զարգացում ՀՎԱ-ով հարուցված վարակիչ հիվանդությունների բռնկումների (անկախ ծագման բնույթից) ժամանակին հայտնաբերման, ախտորոշման, հաղորդման, նաև արձագանքման և հետևանքների մեղմացման աշխատանքները իրականացնելու համար: Սույն ռազմավարական ուղղությունը նախատեսում է երկու առաջնահերթության իրականացում`

1) Առաջնահերթություն 1. հատուկ վտանգավոր վարակների համաճարակաբանական հսկողության և հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային համակարգի զարգացում` մարդու, կենդանիների և բույսերի ազգային և «միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող» դեպքերի հայտնաբերման, հաղորդման, վարման և դրանց արձագանքման համար, որի ուղղությամբ երկիրը պետք է.

ա. Իրականացնի ՀՎԱ-ների ինտեգրացված համաճարակաբանական հսկողություն.

բ. Ապահովի ՀՎԱ-ների ինտեգրացված համաճարակաբանական հսկողության համար իրավական և մեթոդական հիմքեր.

գ. Շարունակականորեն զարգացնի հանրային առողջապահական և անասնաբուժական կարողությունները` կատարելագործելով տեղաճարակային և բնական օջախային հիվանդությունների, դրանց պահոցների, փոխանցողների հսկողության գործընթացը.

դ. Կենսաահաբեկչության կանխարգելման և առկա վտանգների դիմակայման ուղղությամբ կարողությունները ամրապնդում.

ե. Շարունակական զարգացնի ՀՎԱ-ի հետ աշխատելու լաբորատոր կարողությունները:

2) Առաջնահերթություն 2. Հանրային առողջապահական և անասնաբուժական համակարգերի զարգացում` վարակիչ հիվանդությունների համաճարակների և/կամ պանդեմիաների, ինչպես նաև անկախ ծագումից, կենսաբանական վտանգներին արագ արձագանքման և հետևանքների նվազեցման կամ վերացման համար: Նշվածի ուղղությամբ երկիրը պետք է.

ա. Համաճարակներին և պանդեմիաների դեմ պայքարի գործընթացում պետք է ցուցաբերի ծրագրային մոտեցում.

բ. Ապահովի ոլորտի կադրային ռեսուրսների շարունակական զարգացում.

գ. Ապահովի արագ արձագանքման համապատասխան մեխանիզմներ և նյութատեխնիկական բազա:

Ռազմավարական ուղղություն 2.

44. Կենսաբանական գիտությունների` կենսաբանական զենքի ստեղծման նպատակով կիրառման հնարավորությունների նվազեցում, ինչը ենթադրում է այն կառույցների և համապատասխան մասնագիտական ներուժի գիտելիքների պաշտպանությունը, որոնք կարող են խոցելի լինել անկանխատեսելի կամ կանխամտածված դեպքերի (արտահոսք, արտանետում, գողություն), կամ մասնագիտական գործունեության ոչ ճիշտ իրականացման ժամանակ: Նշված ռազմավարական ուղղության ներքո նախանշված են հետևյալ առաջնահերթությունները.

1) Առաջնահերթություն 1. Հզորացնել կենսաանվտանգության և կենսաապահովության կանոնները և գործընթացները` կապված գիտելիքների, մեթոդների, մեխանիզմների և լաբորատոր սարքավորումների հագեցվածության և շահագործման հետ, կանխարգելելու ՀՎԱ-ների պատահական կամ կանխամտածված (դիվերսիայի հետևանքով) արտահոսքը: Նշվածին հասնելու համար երկիրը պետք է.

ա. Իրազեկված լինի կենսաանվտանգության և կենսաապահովության առկա և կանխատեսվող ռիսկերի վերաբերյալ.

բ. Տեղեկացված լինի կենսաանվտանգության և կենսաապահովության միջազգային պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցնի դրանց.

գ. Ապահովի կենսաանվտանգության և կենսաապահովության ուղղությամբ կադրային ռեսուրսների պատրաստվածությունը.

2) Առաջնահերթություն 2. Իրավապաշտպան հնարավորությունների բարձրացում կենսաբանական հարձակումների վտանգերը կանխարգելելու, բացահայտելու և համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Նշված նպատակի համար երկիրը պետք է.

ա. Ապահովի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի պարբերաբար վերանայումը` կենսաբանական գիտության ոչ նպատակային և/կամ դիտավորյալ օգտագործման և կանխարգելման ուղղությամբ դրույթների շարունակական ներգրավման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին և համաձայնագրերին համապատասխանեցման համար.

բ. Ներգրավի միջազգային գործընկերներ (ԱՀԿ, ԻՆՏԵՐՊՈԼ) ծրագրերի իրականացման համար:

Ռազմավարական ուղղություն 3.

45. Միջազգային համագործակցության զարգացում և միջազգային հիմնարար փաստաթղթերի տեղայնացում և համաձայնեցված ու արդյունավետ միջգերատեսչական գործողությունների իրականացում, որը պետք է իրականացվի հետևյալ առաջնահերթությունների սահմանմամբ.

1) Առաջնահերթություն 1. Կենսաանվտագության բնագավառի առանձնահատկությամբ պայմանավորված` համաձայնեցված ու արդյունավետ միջգերատեսչական գործողությունների իրականացում, որի ուղղությամբ երկիրը պետք է.

ա. Ձևավորի միջգերատեսչական կառույց/ներ, որը/ որոնք կիրականացնի/նեն ՀՎԱ-ից պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգումը.

բ. Ապահովի ՀՎԱ-ից պաշտպանությանն առնչվող ինտեգրացված տեղեկատվությունը:

2) Առաջնահերթություն 2. Շահագրգիռ կողմերի համար արդյունավետ հաղորդակցության մեխանիզմների ձևավորում, որի ուղղությամբ երկիրը պետք է ապահովի բնակչության իրազեկումը ՀՎԱ-ից պաշտպանության հարցերին.

3) Առաջնահերթություն 3. Միջազգային համագործակցության զարգացում, որի ուղղությամբ երկիրը պետք է

ա. Ամբողջովին պահպանի Կենսաբանական զենքի և թույների նվազեցման կոնվենցիայի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540-ռեզոլյուցիայի, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների և ԿԱՀԿ-ի չափանիշների պահանջները:

բ. Համագործակցի միջազգային գործընկերների հետ` կենսաբանական ռիսկերի կառավարման և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ երկրի կարողությունների զարգացման համար:

գ. Համագործակցի Կենսաբանական զենքի և թույների նվազեցման կոնվենցիայի և 1540 ռեզոլյուցիայի ղեկավար կոմիտեների, ԱՀԿ-ի, ԿԱՀԿ-ի, միջազգային ցանցերի, ասոցիացիաների, ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ:

4) Առաջնահերթություն 4. Ոլորտում գործող միջազգային հիմնարար փաստաթղթերի ներդրման ապահովում, որի ուղղությամբ երկիրը պետք է .

ա. Լիարժեք տիրապետի միջազգային հիմնարար փաստաթղթերին, դրանցով ամրագրված պահանջներին.

բ. Բացահայտի երկրում միջազգային հիմնարար փաստաթղթերի պահանջների կատարման բացերը և գտնի դրանց լուծման ուղիները.

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՒՆՆԵՐԸ

 

46. Կենսաբանական վտանգների նվազեցման և կանխարգելման պատասխանատվությունը վերաբերում է պետական իշխանության բոլոր մակարդակներին, ոչ կառավարական հատվածին, գիտական հատվածին, գործարարներին և ընդհանրապես հասարակությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շատ մեծ դեր ունի կենսաբանական վտանգների նվազեցման գործում: Այնուամենայնիվ, նշված գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորվում է տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանքով, ինչպես նաև տեղական և միջազգային տարբեր կառույցների հետ սերտորեն համագործակցությամբ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

օգոստոսի 14-ի նիստի N 34

արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու Համակատարող

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Ռազմավարական ուղղություն 1. Հանրային առողջության անվտանգության ազգային համակարգի ամրապնդում

Առաջնահերթություն 1. ՀՎՀ-ի համաճարակաբանական հսկողության և հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային համակարգի զարգացում` մարդու, կենդանիների և բույսերի ազգային և «միջազգային նշանակություն արտակարգ իրավիճակ ներկայացնող» դեպքերի հայտնաբերման, հաղորդման, վարման և դրանց արձագանքման համար

1.

Դասակարգել հատուկ վտանգավոր ախտածինները` միջազգային մոտեցումներին համապատասխան, ինչպես նաև ՀՎԱ-ի հետ աշխատող լաբորատորիաներն` ըստ վտանգավորության աստիճանի` դրանց նկատմամբ համաճարակաբանական հսկողություն սահմանելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-

2014 թվական

Հատուկ վտանգավոր ախտածինները դասակարգված են միջազգային մոտեցումներին համապատասխան, իսկ ՀՎԱ-ների հետ աշխատող լաբորատորիաները դասակարգված են ըստ վտանգավորության աստիճանի

2.

Պարբերաբար վերանայել և թարմացնել դեպքերի հայտնաբերման, վարման, արձագանքման գոյություն ունեցող ստանդարտ ընթացակարգերը և, անհրաժեշտության դեպքում, համալրել կարողությունները

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-

2014 թվական և պարբերաբար

Յուրաքանչյուր շահագրգիռ պետական կառույցի կողմից դեպքերի հայտնաբերման, վարման, արձագանքման գոյություն ունեցող ստանդարտները, ընթացակարգերը պարբերաբար վերանայված և թարմացված են

3.

Ձևավորել հատուկ վտանգավոր վարակների չկանխամտածված առաջացման, կենսաբանական զենքի թաքնված օգտագործման, բռնկումների/ համաճարակների, կենսաահաբեկչության դեպքում մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի զանգվածային ախտահարումների կանխարգելման և վերացման արդյունավետ համակարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

-

2020 թվական

Հատուկ վտանգավոր վարակների չկանխամտածված առաջացման, կենսաբանական զենքի թաքնված օգտագործման, բռնկումների/

համաճարակների, կենսաահաբեկչության դեպքում դիտվող մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի զանգվածային ախտահարումների կանխարգելման, տեղայնացման և վերացման արդյունավետ համակարգը ձևավորված է

4.

Գնահատել հատուկ վտանգավոր վարակների համաճարա-կաբանական/ անասնահամա-ճարակաբանական հսկողության համակարգերը, ներառյալ` պահոցների, փոխանցողների հսկողության գործընթացը և գնահատման արդյունքների հիման վրա լրամշակել հսկողության համակարգերը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղանտեսության նախարարություն

-

2015 թվական և 5 տարին մեկ անգամ

Հատուկ վտանգավոր վարակների համաճարակաբանական/ անասնահամաճա-րակաբանական հսկողության համակարգերը, ներառյալ` պահոցների, փոխանցողների հսկողության գործընթացը վերանայված են և գնահատման արդյունքների հիման վրա հսկողության համակարգերը լրամշակված են

5.

Աշխատանքներ տանել մարդկանց, կենդանիների և բույսերի համար ինտեգրացված հսկողության համակարգի ձևավորման ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղանտեսության նախարարություն

-

2018 թվական

Մարդկանց, կենդանիների և բույսերի համար ինտեգրացված հսկողության համակարգի ձևավորման ուղղությամբ աշխատանքները իրականացված են

Առաջնահերթություն 2. Հանրային առողջապահական և անասնաբուժական համակարգերի բարելավում վարակիչ հիվանդությունների համաճարակների և/կամ պանդեմիաների, ինչպես նաև անկախ ծագումից, կենսաբանական վտանգներին արագ արձագանքման և բռնկումների հետևանքների նվազեցման կամ վերացման համար

6.

Գնահատել առանձին հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ իրականացվող ծրագրերը և ներկայացնել առաջարկություններ դրանց լրամշակման և նոր ծրագրերի մշակման ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-

2015 թվական և 5 տարին մեկ անգամ

Առանձին հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ իրականացվող ծրագրերը գնահատված են և նոր ծրագրերի մշակման ուղղությամբ առաջարկությունները ներկայացված են

7.

Իրականացնել կենսաահաբեկչության վտանգների դեմ պայքարի կարողությունների բացերի վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ դրանց լրացման ուղղությամբ` ներառյալ նյութատեխնիկական ապահովումը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

-

2015 թվական և պարբերաբար

Կենսաահաբեկչության վտանգների դիմակայման կարողությունների բացերի վերլուծությունը կատարված է և դրանց լրացման ուղղությամբ առաջարկությունները ներկայացված են

8.

Գնահատել հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող մարդկային ռեսուրսների պատրաստվածությունը և մշակել ու ներդնել կադրերի շարունակական զարգացման ծրագիր

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

2015 թվական և պարբերաբար

Հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող մարդկային ռեսուրսների պատրաստվածությունը գնահատված է և կադրերի շարունակական կրթության ծրագրերը ներդրված և վերանայված են

9.

 Ապահովել Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրի և միջոցառումների կատարումը և պահպանումը` միջազգային համագործակցության շրջանակներում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-

2014 թվական

Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման միջոցառումների կատարումը և պահպանումը ապահովված է

Ռազմավարական ուղղություն 2. Կենսաբանական գիտությունների` կենսաբանական զենքի ստեղծման ուղղությամբ կիրառման հնարավորությունների նվազեցում

Առաջնահերթություն 1. Հզորացնել կենսաանվտանգության և կենսաապահովման կանոնները և գործընթացները` կապված գիտելիքների, մեթոդների, մեխանիզմների և լաբորատոր սարքավորումների հագեցվածության և շահագործման հետ, կանխարգելելու ախտածին պաթոգենների պատահական կամ դիվերսիայի հետևանքով արտահոսքը

10.

Իրականացնել կենսաանվտանգության և կենսաապահովության առկա և կանխատեսվող ռիսկերի գույքագրում և մշակել «ճանապարհային քարտեզ»

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2014-2016 թվականներ

Կենսաանվտանգության և կենսաապահովության առկա և կանխատեսվող ռիսկերի գույքագրումը և «ճանապարհային քարտեզ»-ի մշակումը իրականացված են

11.

Իրականացնել կենսաանվտանգության և կենսաապահովության միջազգային պահանջների գույքագրում և վերանայել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` համապա-տասխանեցնելով միջազգային պահանջներին

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2014-2016 թվականներ

Կենսաանվտանգության և կենսաապահովության միջազգային պահանջների գույքագրումը իրականացված է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը վերանայված է

12.

Ձևավորել կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ` կենսաբանական վտանգների առկայության պայմաններում միջոցառումների անհապաղ և անկասելի համակարգված գործադրման ապահովման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2017 թվական

Կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգը ձևավորված է

13.

Մշակել և ներդնել շահագրգիռ ոլորտների կադրերի պատրաստման և մասնագիտական թեսթավորման համակարգ` կենսաանվտանգության և կենսաապահովության ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2014 թվական

Շահագրգիռ ոլորտների կադրերի պատրաստման և մասնագիտական թեսթավորման համակարգը մշակված են

14.

Մշակել և ներդնել հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության, կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտում գիտական, կիրառական հետազոտությունների ծրագիր` այս ուղղությամբ կադրային ներուժի զարգացման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2014 թվական

Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության, կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտում գիտական, կիրառական հետազոտությունների ծրագիրը մշակված է

Առաջնահերթություն 2. Իրավապաշտպան հնարավորությունների բարձրացում կենսաբանական հարձակումների վտանգերը կանխարգելելու, բացահայտելու և համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու համար

15.

Պարբերաբար վերանայել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը` Կենսաբանական գիտությունների, կենսաբանական զենքի ստեղծման և կիրառման կանխարգելման ուղղությամբ, դրույթների շարունակական ներգրավման և միջազգային լավագույն փորձին և միջազգային համաձայնագրերին համապա-տասխանության տեսակետից

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը` կենսաբանական գիտության ոչ նպատակային օգտագործման կանխարգելման ուղղությամբ դրույթների շարունակական ներգրավման և միջազգային լավագույն փորձին և միջազգային համաձայնագրերին համապա-տասխանության տեսակետից վերանայված է

16.

Մշակել Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թվական

Մշակված է Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիրը

17.

Աշխատանքներ իրականացնել միջազգային գործընկերների ներգրավման (ԱՀԿ, ՄՊԳ, ՄԷԲ, ԻՆՏԵՐՊՈԼ) ուղղությամբ` ապահովելով անդամակցությունը ոլորտում գործող միջազգային, հասարակական կազմակերպություններին, ցանցերին, ծրագրերին

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

միջազգային գործընկերների ներգրավման ուղղությամբ աշխատանքները իրականացված են

Ռազմավարական ուղղություն 3.` Միջազգային համագործակցության զարգացում և միջազգային հիմնարար փաստաթղթերի տեղայնացում և համաձայնեցված ու արդյունավետ միջգերատեսչական գործողությունների իրականացում

Առաջնահերթություն 1. Ոլորտում գործող միջազգային հիմնարար փաստաթղթերի ներդրման ապահովում

18.

Գույքագրել հատուկ վտանգավոր ախտածինների պաշտպանության ոլորտում գործող միջազգային հիմնարար փաստաթղթերը և մշակել «ճանապարհային քարտեզ»

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնեսության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2014 թվական

Հատուկ վտանգավոր ախտածինների պաշտպանության ոլորտում գործող միջազգային հիմնարար փաստաթղթերը գույքագրված են և մշակված է «ճանապարհային քարտեզ»-ը

19.

Իրականացնել հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացերի վերլուծություն և դրանց լրացման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2014 թվական

Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացերի վերլուծությունը կատարված է և առաջարկությունները ներկայացված են

Առաջնահերթություն 2. Միջազգային համագործակցության զարգացում

20.

Թարգմանել, մոտարկել, տեղայնացնել ՀՎԱ պաշտպանության ոլորտում գործող անհրաժեշտ միջազգային փաստաթղթերը և սահմանված կարգով ընդունել դրանք

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Պարբերաբար

Միջազգային փաստաթղթերը թարգմանված են և սահմանված կարգով դրված են շրջանառության մեջ

21.

Մշակել և գործադրել ՀՎԱ պաշտպանության ոլորտում գործող միջազգային հիմնարար փաստաթղթերի (կոնվենցիա, ռեզոլյուցիա և այլն) ներդրման ծրագրեր

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Պարբերաբար

Ներդրման ծրագրերը մշակված և գործադրված են

22.

Գույքագրել հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող գործող միջազգային և տեղական կառույցները, մշակել «ճանապարհային քարտեզ»

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2015 թվական

Հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող գործող միջազգային և տեղական կառույցները գույքագրված են և մշակված է «ճանապարհային քարտեզ»-ը

23.

Ապահովել երկրի ներկայացուցիչների մասնակցությունը հատուկ վտանագավոր ախտածիններից պաշտպանության, կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտին առնչվող միջազգային հանդիպումներին

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Շահագրգիռ գերատեսչությունները` յուրաքանչյուրը իր իրավասությունների շրջանակներում

Մշտապես

Հատուկ վտանագավոր ախտածիններից պաշտպանության, կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտինառնչվող միջազգային հանդիպումներին երկրի ներկայացուցիչների մասնակցությունը ապահովված է

24.

Անդամակցել հատուկ վտանագավոր ախտածիններից պաշտպանության, կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտում գործող միջազգային միավորումներին և ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-

Պարբերաբար

Միջազգային միավորումներին և ծրագրերին անդամակցությունը ապահովված է

25.

Պարբերաբար գնահատել հատուկ վտանագավոր ախտածիններից պաշտպանության, կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտում միջազգային համագործակցության հարցում երկրի առաջընթացը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

-

5 տարին մեկ անգամ

Երկրի առաջընթացը պարբերաբար գնահատված է

26.

Ձևավորել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 – բանաձևին համահունչ կոմիտե և մշակել համապատասխան ազգային ծրագիր

ՀՀ ազգային անվատանգության ծառայություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կոմիտե

2014-2016 թվական

Կոմիտեն ձևավորված է և ազգային ծրագիրը մշակված է

Առաջնահերություն 3. Համաձայնեցված ու արդյունավետ միջգերատեսչական գործողությունների իրականացում

27.

Ձևավորել կենսաբանական ռիսկերի կառավարման համակարգ, ինչպես նաև կենսաբանական ռիսկերի վերաբերյալ համապարփակ և համակարգված տեղեկատվական համակարգ և բազա` բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

-

2014-2016 թվական

Կենսաբանական ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև կենսաբանական ռիսկերի վերաբերյալ համապարփակ և համակարգված տեղեկատվական համակարգը և բազան ձևավորված են

Առաջնահերթություն 4. Շահագրգիռ կողմերի համար արդյունավետ հաղորդակցության մեխանիզմների ձևավորում

28.

Մշակել և ներդնել բնակչության` ՀՎԱ-ից պաշտպանության վերաբերյալ իրազեկման ծրագիր

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2015 թվական

ՀՎԱ-ից պաշտպանության վերաբերյալ իրազեկման ծրագիրը մշակված և ներդրված է