ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 դեկտեմբերի 2021 թ. |
N 1276-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 327-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը և հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևը հաստատելու մասին» N 327-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի N5 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևում`
ա. 1-ին տողում «Կազմակերպության անվանումը» բառերը փոխարինել «Մշտական հաստատություն ունեցող կազմակերպության անվանումը» բառերով,
բ. լրացնել 1.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«1.1. Մշտական հաստատություն չունեցող կազմակերպության անվանումը _____________________________________________________________________________ »,
2) հրամանի N5 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևի լրացման կարգում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումը (այսուհետ՝ դիմում) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Դիմումի 1-ին տողում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության, իսկ դիմումի 1.1-ին տողում` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը:»,
բ. 4-րդ կետում «(մշտական հաստատության)» բառերը փոխարինել «` մշտական հաստատություն ունենալու դեպքում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|