ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
03 փետրվար 2022 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 8-ի «Արյան հավաքման դեպքում բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ քանակությամբ արյան վերցման, պիտակավորման և հետազոտության ուղարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 07-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի Հավելված 1-ի 3-րդ կետի և 4-րդ կետի 8-րդ ենթակետի «ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 811-Ն որոշման» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 21-Ն հրամանի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
2) Հրամանի Հավելված 1-ը լրացնել նոր 4.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«4.1 Առաջին անգամ արյան դոնոր հանդիսացող անձի մոտ որոշվում է արյան խմբային պատկանելիությունը և նախնական արդյունքը գրանցվում արյան հավաքման պարկի պիտակի վրա:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|