Basic information
Number
ՆՀ-97-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (23.04.2009-17.10.2013)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.413
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
16.04.2009
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.04.2009
Effective date
23.04.2009
Interrupt date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ (այսուհետ` մրցանակ):

2. Սահմանել, որ մրցանակը շնորհվում է`

1) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից.

2) երկու տարին մեկ անգամ, և մրցանակաբաշխության առաջին տարին համարվում է 2010 թվականը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1) մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվում է յուրաքանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաև հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը.

2) ապահովել հանձնաժողովի գործունեության և մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 16

Երևան

ՆՀ-97-Ն