Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2021
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2021
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

07 դեկտեմբերի 2021 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի նախաբանից հանել «, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերը։

2) Հրամանով հաստատված հավելվածի՝

ա․ 1-ին կետից հանել «հայտարարություն հրապարակելու» բառերը։

բ․ 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝»:

գ․ 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: »:

դ․ 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1․-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «4․1․ Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասնակիցների` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պահանջները հավասարապես բավարարելու դեպքում մրցութային Հանձնաժողովի կողմից մասնակցին հաղթող ճանաչելու մասին որոշում կայացնելիս կարող են հաշվի առնվել նաև սույն կարգի 4-րդ կետով նշված լրացուցիչ պայմանները։»:

ե․ 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային Հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված ծրագրով պատահական ընտրված 5 թեկնածուներից` մրցույթի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրը` հետևյալ հարաբերակցությամբ`

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանձնաժողովում.

ա. երկուսը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

բ. երկուսը` Երևան քաղաքի ավագանու անդամ.

գ. մեկը` տվյալ համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության ներկայացուցիչ (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ):

2) ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի Հանձնաժողովում.

ա. երկուսը` համապատասխան մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ.

բ. մեկը` համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայող).

գ. մեկը` համայնքի ավագանու անդամ.

դ. մեկը` տվյալ համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպության ներկայացուցիչ (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ):

3) Համապատասխան համայնքապետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը, մրցույթի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրը, ընտրված թեկնածուներին բանավոր կարգով տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

4) Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) Հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով անմիջապես ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կետում նշված հարաբերակցությունը:

5) Հանձնաժողովի կազմը հաստատվում է համայնքի ղեկավարի (համայնքի ղեկավարի պաշտոնակատարի) որոշմամբ: Համայնքի ղեկավարի նույն որոշմամբ համայնքապետարանի աշխատակազմից նշանակվում է Հանձնաժողովի քարտուղար: Հանձնաժողովի քարտուղարն իրականացնում է Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը, մրցույթի մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և Հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամ չի համարվում:

6) Մրցույթից ոչ շուտ քան երեք ժամ առաջ գումարված աշխատակարգային նիստում Հանձնաժողովի անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, Հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է Հանձնաժողովի նախագահ:

7) Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

8) Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում՝ Հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, Հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է Հանձնաժողովի նախագահ:

9) Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները.

ա. Երևանի քաղաքապետին ներկայացվում են Երևանի քաղաքապետարանից, Երևան քաղաքի ավագանուց և Երևան քաղաքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպությունից (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ)։

բ. ՀՀ մարզերի համայնքների ղեկավարներին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի աշխատակազմից, համապատասխան համայնքի ավագանուց, համապատասխան համայնքապետարանից, տվյալ համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպությունից (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ):

10) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներով պետք է ներկայացվեն.

ա. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ոլորտային առնվազն երկու ներկայացուցիչ, Երևան քաղաքի ավագանու բոլոր անդամները և Երևան քաղաքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ) առնվազն երեք ներկայացուցիչ:

բ. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի աշխատակազմի ոլորտային առնվազն երկու ներկայացուցիչ, համապատասխան համայնքի ավագանու բոլոր անդամները, համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի առնվազն հինգ ներկայացուցիչ, տվյալ համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպության (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ) առնվազն երեք ներկայացուցիչ:

11) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները՝ յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն:

12) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացնելուց առնվազն 1 օր առաջ ցուցակներում ընդգրկված անձինք համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կողմից բանավոր կարգով տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

13) Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը ցուցակները տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների և զետեղում է համապատասխան համակարգչային ծրագրում:»:

զ․ 10-րդ կետի 5-րդ պարբերությունից հանել «,սակայն համայնքի ղեկավարը Հանձնաժողովի կազմում անդամ ներգրավելու համար կազմակերպություններին հարցում է անում Մրցույթի անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ» բառերը:

է․ 11-րդ կետի 2-րդ ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «: Եթե փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը» բառերը:

ը․ 19-րդ կետը «իրավական ակտերի ցանկը» բառերից հետո լրացնել «՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի,կետերի) նշումով» բառերով»:

թ․ 19-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ «Աշխատակազմը, Մրցույթը հայտարարելուց ոչ ուշ քան 10 օր առաջ, համակարգչում զետեղված ծրագրում մուտքագրում է Մրցույթի հարցազրույցի փուլի համար մշակված հարցաշարը, որի հարցերը պետք է կազմված լինեն տվյալ կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերից: Յուրաքանչյուր մրցույթի հարցազրույցի փուլի համար ծրագիր պետք է մուտքագրվի առնվազն 50 հարց:»:

ժ․ 20-րդ կետում «կայանալը» բառը փոխարինել «սկսվելը» բառով:

ժա․ 21-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում Մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացված չլինելու դեպքում՝ համայնքի ղեկավարը դիմումների ընդունման վերջնաժամկետի օրվան հաջորդող 3-օրյա ժամկետում ընդունում է որոշում եռամսյա ժամկետում նոր մրցույթ հայտարարելու մասին:»:

ժբ․ 31-րդ կետում «Մասնակիցներին տալիս է» բառերը փոխարինել «յուրաքանչյուր Մասնակցի տրամադրում է» բառերով:

ժգ․ 32-րդ կետից հանել «և ամփոփաթերթերը» բառերը:

ժդ․ 57-րդ կետում «Հանձնաժողովի նախագահի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի համապատասխան անդամի» բառերով:

ժե․ 72-րդ կետը «պայմանագիր՝ 5 տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան 65 տարին լրանալը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

Գ. Սանոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան