Գլխավոր տեղեկություն
Համար
N 941-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.03.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 մարտ 2022 թ.

N 941-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 368-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Լիցենզավորման մասին» 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի մարտի 2-ին ներկայացված դիմումը.

  

Հրամայում եմ`

   

1. Առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 27-ի ««ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003101 լիցենզիայի գործողությունը հիվանդանոցային` ուռուցքաբանական (վիրաբուժական), արտահիվանդանոցային` պալիատիվ, շարժական պալիատիվ տեսակների մասով կասեցնելու մասին» թիվ 368-Ա հրամանի 1-ին կետից հանել «հիվանդանոցային` ուռուցքաբանական (վիրաբուժական)» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2022 թվական: