Գլխավոր տեղեկություն
Համար
N 1872-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2021 թ.

N 1872-Ա/2

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼՈՒՍՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N նիստի 134/12 եզրակացությունը՝

       

 Հրամայում եմ`

      

1. «Լուսոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման հայերեն լեզվով, 1 տարի ուսուցման տևողությամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով (կրտսեր երկրորդ խումբ)՝ 14, միջին նախադպրոցական տարիքային փուլով (միջին խումբ)՝ 12, ավագ նախադպրոցական տարիքային փուլով (ավագ խումբ)՝ 12 համակազմի սահմանային տեղերի թվերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:

 

ՆԱԽԱՐԱՐ՝

Վ. Դումանյան

                 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական: