Գլխավոր տեղեկություն
Համար
N 1465-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2021
Ստորագրող մարմին
Չկալով համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
27.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2021 թ.

N 1465-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

«ԼՅՈՒՍԻ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002706 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԼՅՈՒՍԻ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի ապրիլի 13-ին ներկայացված դիմումը.

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

      

1. Կասեցնել «ԼՅՈՒՍԻ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի փետրվարի 5-ին տրված թիվ Կ-ԴԳ-002706 դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը մինչև 2022 թվականի ապրիլի 5-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

      

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2021 թվական: