ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2021 թ. |
N 1963-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, Կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ և Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի N 16/1 եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1.Տրամադրել՝
1) «ԷՄ ԷՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա և լիցենզիայի թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր՝ N001:
2) «ԱՐԱԲԿԻՐ ՏԵԽԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա և լիցենզիայի թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր՝ N001:
Նախարար |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|