ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 սեպտեմբերի 2021 թ. |
N 3550-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000174, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002602, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002361 ԵՎ «ՁԻԱՀ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002128, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000250 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ներկայացված հայտը
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել ՀՀ ԱՆ «Նորք» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց փակ բաժնետիրական ընկերությանը 2021թ. մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000174, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002602, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002361 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և «Ձիահ Կանխարգելման Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002128, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000250 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Երևան, Նորք-Մարաշ Ամառանոցային 153 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|