Գլխավոր տեղեկություն
Համար
N 3550-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.09.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 սեպտեմբերի 2021 թ.

N 3550-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՆ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000174, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002602, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002361 ԵՎ «ՁԻԱՀ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002128, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000250 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ներկայացված հայտը

   

Հրամայում եմ`

    

1. Վերաձևակերպել ՀՀ ԱՆ «Նորք» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց փակ բաժնետիրական ընկերությանը 2021թ. մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000174, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002602, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002361 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և «Ձիահ Կանխարգելման Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002128, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000250 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Երևան, Նորք-Մարաշ Ամառանոցային 153 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

     

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական: