ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
19 մարտի 2009 թ. |
N 09-75-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 19.03.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Ագա Ընդ Քո Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0753 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էն Էս Ըդվայզ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0655 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «Ռաֆ-Արար» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0751 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(19.03.2009թ. հր. N 09-75-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանց- |
Գործունեության տեսակը |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկու- |
|
1 |
«Ագա Ընդ Քո |
ք. Երևան, |
ԱԳN0753 |
17.03.08թ. |
01562777 |
749 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել Է դիմումի համաձայն |
|
|
2 |
«էն Էս Ըդվայզ» ՍՊԸ |
ք. Երևան, |
ԱԳN0655 |
21.02.07թ. |
02576985 |
653 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Սնժամկ. |
Կասեցվել Է |
|
|
3 |
«Ռաֆ-Արար» |
Ք. Սևան, Նալբանդյան |
ԱԳN0751 |
29.02.08թ. |
08616026 |
747 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել Է |