Basic information
Number
N 695
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.1991-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.12.1991
Signing organisation
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Effective date
31.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1991 թվականի N 695

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 176 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների անասնագլխաքանակը գյուղացիական տնտեսություններին բաշխելիս նվազագույն չափի սահմանման մասին» N 176 որոշումը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Թույլատրել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովներին` բացառության կարգով, անասնազուրկ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, կենսաթոշակառուներին, անաշխատունակ, հաշմանդամ անձինք ունեցող ընտանիքներին սեփականաշնորհել 1-ական գլուխ կով կամ էգ մոզի, առանց բնամթերային պարտավորությունների»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ