Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

02 մարտ 2022 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 23-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի հավելվածներ 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 13-ի, 14-ի, 16-ի, 19-ի, 20-ի, 21-ի 22-ի, 24-ի Ձև 3-ից, հավելվածներ 12-ի, 15-ի, 17-ի, 18-ի, 23-ի Ձև 4-ից հանել «պարտադիր» բառը.

2) Հրամանի հավելված 1-ում.

ա. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 18-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.

3) Հրամանի Հավելված 2-ում.

ա. 5-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերն և 12-րդ, 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

բ. 14-րդ կետում «աշխատողների և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և այցելուները կրում են դիմակ» բառերով.

գ. 31-րդ կետից հանել «պարտադիր» բառը.

4) Հրամանի Հավելված 3-ում.

ա. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 13-րդ կետի 1-ին նախադասությունը «կրում է դիմակ» բառերից հետո լրացնել «համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության» բառերով.

գ. 20-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.

5) Հրամանի Հավելված 4-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 23-րդ կետից հանել «դիմակներով և» բառը.

6) Հրամանի Հավելված 5-ում.

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 10-րդ կետում «անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

7) Հրամանի Հավելված 6-ում.

ա. 7-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.

բ. 9-րդ կետից հանել «դիմակով՝ ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից,» բառերը.

գ. 13-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «մշտապես» բառը.

8) Հրամանի Հավելված 7-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 21-րդ կետից հանել «դիմակներով,» բառը.

դ. 23-րդ կետից հանել «պարտադիր» բառը.

ե. 27-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «պարտադիր» բառը.

9) Հրամանի Հավելված 9-ում.

ա. 8-րդ կետից հանել «աշխատողների և այցելուների համար դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և այցելուները կրում են դիմակ» բառերով.

բ. 13-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «դիմակների առկայությունը,» բառերը.

10) Հրամանի Հավելված 10-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 9-րդ կետից հանել «դիմակով,» բառը.

գ. 12-րդ կետից հանել «և թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով» բառերը.

դ. 22-րդ կետից հանել «պարտադիր» բառը.

ե. 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) Հրամանի Հավելված 11-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 20-րդ և 23-րդ կետերից հանել «պարտադիր» բառը.

12) Հրամանի Հավելված 12-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 22-րդ կետում «երեխաների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «երեխաները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

13) Հրամանի Հավելված 13-ում.

ա. 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «վարորդների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «վարորդները կրում են դիմակ» բառերով.

գ. 11-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «ինչպես նաև դիմակների,» բառերը.

դ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «վարորդների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «վարորդները կրում են դիմակ» բառերով.

ե. 21-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «դիմակների,» բառերը.

զ. 29-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատողների և վարորդների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և վարորդները կրում են դիմակ» բառերով.

է. 30-րդ կետի 1-ին ենթակետից հանել «թույլատրվում է միայն դիմակով» բառը.

14) Հրամանի Հավելված 14-ում.

ա. 4-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 14-րդ կետում «աշխատողների և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և այցելուները կրում են դիմակ» բառերով.

դ. 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե. 30-րդ կետից հանել «պարտադիր» բառը.

15) Հրամանի Հավելված 15-ում.

ա. 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 23-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

դ. 39-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.

16) Հրամանի Հավելված 16-ում.

ա. 8-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.

17) Հրամանի Հավելված 17-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 13-րդ կետում «ուսանողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «ուսանողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

դ. 32-րդ կետից հանել «պարտադիր» բառը.

18) Հրամանի Հավելված 18-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 23-րդ կետում «սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

19) Հրամանի Հավելված 19-ում.

ա. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 14-րդ կետում «անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

20) Հրամանի Հավելված 20-ում.

ա. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 15-րդ կետում «անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

գ. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

21) Հրամանի Հավելված 21-ում.

ա. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 9-րդ կետից հանել «, փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղեր» բառերը.

գ. 10-րդ կետում «կոլեկտիվի, անձնակազմի և այցելուների շրջանում բոլոր հնարավոր դեպքերում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

դ. 26-րդ կետում «դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.

22) Հրամանի Հավելված 22-ում.

ա. 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «օդանավակայանի ողջ անձնակազմի դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «օդանավակայանի ողջ անձնակազմը կրում է դիմակ» բառերով.

գ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «ուղևորների և նրանց ուղեկցող անձանց դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «ուղևորները և նրանց ուղեկցող անձինք կրում են դիմակ» բառերով.

դ. 12-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատողների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները կրում են դիմակ» բառերով.

ե. 13-րդ կետի 1-ին ենթակետում « ուղևորների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «ուղևորները կրում են դիմակ» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «աշխատակիցների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատակիցները կրում են դիմակ» բառերով.

զ. 14-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «դիմակի կրումը և» բառերը.

է. 15-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատողների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները կրում են դիմակ» բառերով.

ը. 17-րդ կետի 1-ին ենթակետում «կրում են դիմակներ» բառերից հետո լրացնել «համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության» բառերով, իսկ «և թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,» բառերը հանել.

թ. 18-րդ կետից հանել «դիմակների,» բառը.

ժ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ժա. 21-րդ կետում «անդամների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անդամները կրում են դիմակ» բառերով.

ժբ. 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

23) Հրամանի Հավելված 23-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 12-րդ կետում «սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» «սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

24) Հրամանի Հավելված 24-ում.

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 9-րդ կետից հանել «դիմակով,» բառը.

գ. 12-րդ կետից հանել «և թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով» բառերը.

դ. 21-րդ կետից հանել «պարտադիր» բառը.

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելված 1-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։».

2) Հավելված 2-ի 2-րդ կետից հանել «պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև» բառերը.

3) Հավելված 2-ի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանի Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացում.

1) 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 15-րդ կետում «սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.

4) 38-րդ կետում «պարտադիր կրում են դիմակ» բառերը փոխարինել «կրում են դիմակ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության» բառերով:

4. Սույն հրաման ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան