ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հոկտեմբերի 2021 թ. |
N 77-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 21-Ն հրամանի`
1) 1-ին կետի 3-րդ ենթակետում «օրվանից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հրամանով հաստատված հավելվածի 28-րդ կետի 5-րդ ենթակետի, որը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից»:
2) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ (Հավելվածի ժամանակացույցին համապատասխան) և ուսուցիչներին ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն: Մասնավորապես, կամավոր ատեստավորման արդյունքում`
1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 50 տոկոսի չափով:
2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 40 տոկոսի չափով:
3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով:
4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:
5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման՝ մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը՝ համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերի:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. Դումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|