Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2021
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.07.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հուլիսի 2021 թ.

N 389-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-010 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին տրված թիվ ԽՏ-010 խաղատան կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Տիչինայի փ. / տ / 67 Մալաթիա֊Սեբաստիա 0065, Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Ռ. Միքայելյան փողոց /Շ /2 /3 Հրազդան 2306, Հրազդան, Կոտայք, Հայաստան»։

2. Համաձայնություն տալ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հուլիսի 23-ին ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը՝ գտնվելու վայրի փոփոխման մասով։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. Ջանջուղազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական: