ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
21 հուլիսի 2021 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴՐԱՆՑ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, 30-րդ հոդվածի 8-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 128-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տ. Ռևազյան |
Հավելված Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2021 թվականի հուլիսի 21-ի թիվ 2-Ն հրամանի |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴՐԱՆՑ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի անդամ-պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների (այսուհետ՝ Վկայական) հիման վրա դրանց ճանաչման վավերագրի (այսուհետ՝ Վավերագիր) տրամադրման պայմանների և կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով ավիացիոն մասնագետ են համարվում`
1) թռիչքային անձնակազմի անդամները (օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ), շտուրման (ղեկապետ), բորտինժեներ, բորտռադիստ, բորտօպերատոր, բորտուղեկցորդ),
2) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետները (այսուհետ՝ ՕՏՍ մասնագետ),
3) օդային երթևեկության կառավարման կարգավարները (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար)։
3. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող թռիչքային անձնակազմի անդամների,
2) Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավի թռիչքային անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող թռիչքային անձնակազմի անդամների՝ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար,
3) Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավերի վրա տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետներին,
4) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից թույլտվություն ստացած օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպությունում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող օդային երթևեկության սպասարկում իրականացնող կարգավարներին։
4. Կոմիտեի կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները՝
1) թռիչքային անձնակազմի (օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ), շտուրման (ղեկապետ), բորտինժեներ, բորտռադիստ, բորտօպերատոր, բորտուղեկցորդ),
2) ՕՏՍ մասնագետի,
3) ՕԵԿ կարգավարի:
5. Վավերագրերի վերաբերյալ Կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության և օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություններում, ըստ ավիացիոն մասնագետների մասնագիտությունների, վարվում է համապատասխան գրանցամատյան, որտեղ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) Ավիացիոն մասնագետի անուն, ազգանունը,
2) վկայականի համարը,
3) վավերագրի տրման ամսաթիվը,
4) վավերագրի գործողության ժամկետը,
5) վավերագրի հերթական համարը,
6) այլ նշումներ:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված գրանցամատյանի ձևը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
7. Վավերագիրը տրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով, սակայն ոչ ավել, քան Վկայականի գործողության ժամկետը:
8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մեկանգամյա թռիչքի իրականացման համար Վավերագիրը տրվում է առավելագույնը 28 օր վավերականության ժամկետով, և թռիչքի ընթացքում օդանավի օդաչուական խցիկում պետք է ներկա գտնվի օդանավ շահագործողի կողմից թռիչքային անձնակազմի լիազորված անդամ։
9. Թռիչքային անձնակազմի անդամների դեպքում Վավերագիրը տրվում է առավելագույնը մեկ անգամ, եթե Կոմիտեն այլ որոշում չի կայացնում։
10. Վկայականների ճանաչման արդյունքում տրվող Վավերագրում նշվում են՝ թռիչքային անձնակազմի անդամների համար օդանավի տիպի կամ դասի այն որակավորման նիշը, ՕՏՍ մասնագետների համար՝ այն օդանավերի տիպերի որակավորման նիշերը, իսկ ՕԵԿ կարգավարի համար՝ օդային երթևեկության կարգավարի որակավորման այն հատուկ նիշը, որոնք ճանաչվել են:
11. Վավերագիրը ստանալուց հետո, Ավիացիոն մասնագետի Վկայականում որակավորման բոլոր նիշերի գործունեության ժամկետների իսկության համար պատասխանատու է Ավիացիոն մասնագետը և գործատու հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ օդանավի սեփականատերը (այսուհետ՝ Գործատու):
12. Վավերագրի գործողության ժամկետը լրանալուց հետո Գործատուն դիմում է Կոմիտեին սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն՝ նոր վավերագիր ստանալու համար:
II. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Վկայականը ճանաչվում է, եթե՝
1) այն տրված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) N 1 հավելվածով հաստատված ավիացիոն մասնագետներին վկայական տալու մասին կարգի նվազագույն պահանջներին համապատասխան.
2) թռիչքային անձնակազմի անդամների թռիչքաժամերը տվյալ տիպի օդանավի վրա (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն հրամանով հաստատված N 3 հավելվածի պահանջներին.
3) օդային երթևեկության կառավարման կարգավարները ունեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2006 թվականի մարտի 13-ի թիվ 41-Ն հրամանով սահմանված որակավորման նիշերից մեկը կամ մի քանիսը:
14. Վկայականների ճանաչման համար Գործատուն Կոմիտե է ներկայացնում հայտ (այսուհետ՝ Հայտ)՝ ըստ հետևյալ ավիացիոն մասնագիտությունների՝ ընդ որում յուրաքանչյուր վկայականի համար լրացվում և ներկայացվում է առանձին հայտ.
1) թռիչքային անձնակազմի անդամների համար՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի հայտ,
2) օդանավերի տեխսպասարկման մասնագետի համար՝ սույն կարգի Ձև 2-ի հայտ,
3) օդային երթևեկության կառավարման կարգավարների համար՝ սույն կարգի Ձև 3-ի հայտ։
15. Հայտին կից Գործատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
2) Վկայականի բնօրինակը և պատճենը,
3) համապատասխան մասնագիտական կրթությունը, վերապատրաստումը, որակավորման և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) թռիչքային անձնակազմի անդամների դեպքում պահանջվող փորձի ապացույց՝ հաստատված թռիչքաժամերի գրանցամատյանի (pilot log book) առաջին էջի և վերջին երեք էջերի պատճենները կամ թռիչքաժամերը հավաստող տեղեկանք՝ համաձայն ճանաչման հայտում նշված օդանավի տիպերի կամ դասի,
5) թռիչքային անձնակազմի անդամների և ՕԵԿ կարգավարների դեպքում Կոնվենցիայի N 1 հավելվածի համաձայն պահանջվող անգլերեն լեզվի նվազագույնը չորրորդ մակարդակի իմացության սերտիֆիկատի պատճենը,
6) թռիչքային անձնակազմի անդամների և ՕԵԿ կարգավարների դեպքում Կոնվենցիայի N 1 հավելվածի համաձայն պահանջվող համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատի պատճենը:
16. Հայտը լրացվում և ստորագրվում է Ավիացիոն մասնագետի կողմից:
17. Հայտը և կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից, որի ժամանակ ստուգվում են փաստաթղթերի համապատասխանությունը, փաստաթղթերի կազմը և որակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պահանջներին` համոզվելով, որ.
1) փաստաթղթերը կազմված են ռուսերեն կամ անգլերեն լեզվով, իսկ փաստաթղթերի թարգմանության դեպքում դրանք վավերացված են նոտարի կողմից,
2) Հայտը գրված է ընթեռնելի, հայտում Ավիացիոն մասնագետի անուն, ազգանունը, բնակության վայրի, իրավաբանական անձանց անվանումները՝ առանց հապավումների,
3) փաստաթղթերում չկան ջնջումներ, հետգրություններ, գծանշված բառեր կամ այլ չճշտված ուղղումներ,
4) փաստաթղթերը չունեն լուրջ վնաս, որի դեպքում հնարավոր չէ բովանդակությունը միանշանակ մեկնաբանել:
18. Եթե Հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը թերի են, ապա Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Գործատուին՝ առաջարկելով յոթ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Սույն կետով թերությունների վերացման համար նշված ժամկետում դրանք չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է՝ այդ մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնելով Գործատուին:
19. Այն դեպքում, երբ Հայտը համապատասխանում է սույն կարգի 15-16-րդ կետերով սահմանված պահանջներին, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը Կոնվենցիայի N 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների և ԻԿԱՕ թիվ 9379 փաստաթղթի 2-րդ գլխի 2.3.3 կետի համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում Վկայականը շնորհած պետության լիազոր մարմնին՝ Վկայականի իսկությունը հավաստելու համար:
20. Եթե սույն կարգի 19-րդ կետով նախատեսված հարցման արդյունքում պարզվում է, որ Հայտով ներկայացված են եղել ոչ հավաստի տվյալներ, ինչպես նաև հարցման պատասխանը 15 աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացվում, ապա Հայտը մերժվում է՝ այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնելով Գործատուին:
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված հարցման դրական պատասխանը ստանալուց հետո Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում Գործատուին տեղեկացնում է Ավիացիոն մասնագետի փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ և ներկայացնում Վավերագրի տրամադրման համար հետագա գործընթացները և դրանց ժամկետները:
22. Վավերագրի տրամադրման համար ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացը ներառում է.
1) ՕՏՍ մասնագետների համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառը կարգավորող օդանավի տեխնիկական սպասարկմանն առնչվող իրավական ակտերի իմացությունը, որի ստուգումն իրականացվում է Կոմիտեի կողմից համապատասխան հարցազրույցի միջոցով.
2) թռիչքային անձնակազմի անդամների համար՝
ա. իրականացվում է տեսական գիտելիքների թեստավորում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն հրամանով հաստատված պահանջների.
բ. Ավիացիոն մասնագետի կողմից Կոմիտեի լիազորած քննողին հայտում նշված համապատասխան վկայականի և որակավորման նիշի պրակտիկ հմտությունների ցուցադրում (skill test)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն հրամանով հաստատված պահանջների համապատասխան:
3) ՕԵԿ կարգավարների համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառը կարգավորող իրավական ակտերի իմացություն, որն իրականացվում է երեք փուլով՝ տեսական, գործնական վերապատրաստման և թեստավորման, ընդ որում.
ա. տեսական և գործնական վերապատրաստումներն իրականացվում են Գործատուի կողմից՝ համապատասխան աշխատատեղի համար։
բ. թեստավորումն իրականացվում է Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ տեսական և գործնական վերապատրաստումների դրական արդյունքների հիման վրա։ Թեստավորման հարցաշարում ներառվում են թռիչքների կանոններին, օդային երթևեկության սպասարկմանը, օդանավագնացությանը, օդերևութաբանությանը, ռադիոտեխնիկական միջոցներին, մարդկային գործոնին առնչվող հարցեր:
23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված թեստավորման կամ հարցազրույցի դրական արդյունքների դեպքում Ավիացիոն մասնագետին տրամադրվում է Վավերագիր՝ համաձայն Ձև 4-ի:
III. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
24. Կոմիտեն, համաձայն Կոնվենցիայի N 1 հավելվածի 1.2.2.3.1 կետի, ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչում է Պայմանավորվող պետությունների կողմից տրված Վկայականները, եթե այդ պետությունները միաժամանակ.
1) ընդունել են Վկայականների տրամադրման ընդհանուր կանոններ, որոնք համահունչ են Կոնվենցիայի N 1 հավելվածին,
2) կնքել են միջազգային պայմանագիր, որով ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչում են Վկայականների ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչման սույն կարգը,
3) ներդրվել է Վկայականների տրամադրման ընդհանուր կանոնների շարունակական կիրառման ապահովման վերահսկողության համակարգ,
4) գրանցել են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (այսուհետ՝ ԻԿԱՕ)՝ համաձայն Կոնվենցիայի 83-րդ հոդվածի:
IV. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
25. Վավերագրի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Ավիացիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի N 212-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան:
26. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Կոմիտեն այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է Վավերագիր կրողին և նրա Գործատուին:
27. Կարգի 26-րդ կետում նշված ծանուցումը ստանալու կամ Գործատուի մոտ Ավիացիոն մասնագետի աշխատանքային գործունեությունը դադարելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գործատուն Վավերագիրը վերադարձնում է Կոմիտեին։
V. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Գործատուն կարող է օրենքով սահմանված կարգով բողոքարկել Կոմիտեի կողմից հայտի քննարկման արդյունքում ընդունած որոշումները, այդ որոշումների կայացման ընթացքում Կոմիտեի գործողությունը կամ անգործությունը:
29. Կոմիտեի կողմից Վավերագրում տեխնիկական բնույթի վրիպակներ կատարելու դեպքում Գործատուն կարող է դիմել Կոմիտեին դրանց ուղղման համար, որի դեպքում համապատասխան ուղղումները կատարվում են դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
VI. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
30.Վավերագիրը կազմված է Ա5 (210x148մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:
31. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ.
1) 1-ին էջ` տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, ՀՀ զինանշանի պատկերը, «ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.
2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ ձևաչափով.
ա. Վավերագրի համարը հետևյալ ձևաչափով՝ թռիչքային անձնակազմի անդամների համար՝ FOD 001-19, ՕՏՍ մասնագետների համար՝ AWD 001-19, ՕԵԿ կարգավարների համար՝ ATM 001-19, որտեղ նշված տառերը ցույց են տալիս Վավերագիր տվող ստորաբաժանումը, նիշերից եռանիշը՝ հերթական համարը, երկնիշը՝ Վավերագրի տրման տարեթիվը.
բ. Վավերագիրը կրողի ազգանունը և անունը.
գ. Վավերագրվող Վկայականի տիպը.
դ. Վավերագրվող Վկայականի՝ օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը.
ե. Վավերագրվող Վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը.
է. Վկայականի տրման ամսաթիվը.
ը. Վավերագիրը կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել.
թ. Վավերագիր կրողի ստորագրությունը.
ժ. Վավերագիրը կրողի Գործատուի անվանումը.
ժա. Նշում այն մասին, որ տվյալ Վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության, ինչպես նաև Թռիչքային անձնակազմի անդամների և ՕԵԿ կարգավարների դեպքում անգլերեն հատուկ նիշի և բժշկական սերտիֆիկատի վավերականության առկայության դեպքում,
ժբ. Վավերագրի գործողության ժամկետը,
ժգ. Վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, ամսաթիվը և Կոմիտեի կնիքը
ժդ.Կոմիտեի էլեկտրոնային հասցեն:
Ձև 1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ | |||||||||||||||||||||||||||||
1 |
Ազգանուն` |
Անուն՝ |
|||||||||||||||||||||||||||
Բնակության հասցե` | |||||||||||||||||||||||||||||
Հեռախոս (բնակարան)` |
Բջջային հեռախոս` | ||||||||||||||||||||||||||||
Ծննդյան թիվ` |
Ծննդավայր` |
Քաղաքացիություն` |
Էլեկտրոնային հասցե` | ||||||||||||||||||||||||||
2 |
Ճանաչման ներկայացրած վկայականի տվյալները/ | ||||||||||||||||||||||||||||
Օդանավի տիպի որակավորումը, որն անհրաժեշտ է ճանաչել/
Ընդհանուր թռիչքաժամ (տվյալ տիպի/դասի վրա) | |||||||||||||||||||||||||||||
3. |
Բժշկական Պիտանելիություն Medical Fitness
| ||||||||||||||||||||||||||||
4 |
Սույնով հայտարարում եմ, որ հայտում և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են: | ||||||||||||||||||||||||||||
Ավիացիոն մասնագետի ստորագրությունը/ Applicant’s signature |
Ամսաթիվ Date |
…......../............/............ | |||||||||||||||||||||||||||
5 |
Կից ներկայացվող փաստաթղթերը. |
| |||||||||||||||||||||||||||
Պաշտոնական գրառում / |
........................................................... | ||||||||||||||||||||||||||||
6 |
Լրացվում է ՔԱԿ-ի աշխատակցի կողմից / For official use only | ||||||||||||||||||||||||||||
Վավերագրի համարը / |
Տրամադրման ամսաթիվը |
Ուժի մեջ է / Valid |
Նշումներ՝ | ||||||||||||||||||||||||||
Սկսած/From |
Մինչև/Till | ||||||||||||||||||||||||||||
…........./.............../............ |
....../......./....... |
....../......./..... |
|||||||||||||||||||||||||||
Հաստատված է / Approved ................................................................................................................. (Անուն, ազգանուն/ Name, Surname)
ՀՀ ՔԱԿ թռիչքային գործունեության վարչության պետ Head of Flight Operations Department CAC of RA ........................ ........................ (Ստորագրություն /signature) | |||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ ...... ./.............................. /.............. |
Ձև 2
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ Application for Verification of a foreign Aircraft Maintenance Licence form 66/5 | ||||||||||||||||||||||
1 |
Ազգանուն` |
|
Անուն՝ First name: |
|||||||||||||||||||
Բնակության վայր` | ||||||||||||||||||||||
Հեռախոս (բնակարան)` |
Բջջային հեռախոս` | |||||||||||||||||||||
Ծննդյան թիվը` |
Ծննդավայր` |
Քաղաքացիությունը` |
Էլեկտրոնային հասցե` | |||||||||||||||||||
2 |
Ճանաչման ներկայացրած վկայականի տվյալները/ | |||||||||||||||||||||
Կատեգորիա և ինքնաթիռի տիպը, որը պետք է առկա լինի վկայականում
| ||||||||||||||||||||||
3 |
Սույնով հայտարարում եմ, որ հայտում և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են: | |||||||||||||||||||||
Ավիացիոն մասնագետի ստորագրությունը Applicant’s signature |
........................................................ | Ամսաթիվ Date |
||||||||||||||||||||
4 |
Կից ներկայացվող փաստաթղթերը. |
Բազային կրթության դիպլոմի (վկայական) պատճենը/ Օդանավի տիպի ուսուցման վկայական/ Օտարերկրյա վկայականը/ | ||||||||||||||||||||
5 | Լրացվում է ՔԱԿ-ի աշխատակցի կողմից / For official use only | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Conclusion |
||||||||||||||||||||||
Վավերագրի համարը/ Verification number |
Տրամադրման ամսաթիվը |
Ուժի մեջ է / Valid |
Նշումներ/ | |||||||||||||||||||
Սկսած/From |
Մինչև/Till | |||||||||||||||||||||
|
|
|
|
| ||||||||||||||||||
Հաստատված է / Approved ................................................................................................................. (Անուն, ազգանուն/ Name, Surname)
ՔԱԿ Թռիչքային պիտանիության վարչության պետ / CAC Head of Airworthiness Department ------------------------------------------------ (Ստորագրություն /signature) | ||||||||||||||||||||||
Ամսաթիվ/ |
Ձև 3
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ | |||||||||||||||||||||||
1 |
Ազգանուն` |
Անուն՝ |
|||||||||||||||||||||
Բնակության վայր` | |||||||||||||||||||||||
Հեռախոս (բնակարան)` |
Բջջային հեռախոս` | ||||||||||||||||||||||
Ծննդյան թիվը` |
Ծննդավայրը` |
Քաղաքացիությունը` |
Էլեկտրոնային հասցե` | ||||||||||||||||||||
2 |
Ճանաչման ներկայացրած վկայականի տվյալները/ | ||||||||||||||||||||||
Որակավորման նիշը, որը անհրաժեշտ է տրամադրել.
| |||||||||||||||||||||||
3. |
Բժշկական Պիտանելիություն Medical Fitness
| ||||||||||||||||||||||
4 |
Սույնով հայտարարում եմ, որ հայտում և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են: | ||||||||||||||||||||||
Ավիացիոն մասնագետի ստորագրությունը Applicant’s signature |
Ամսաթիվ Date |
…......../............/............ | |||||||||||||||||||||
5 |
Կից ներկայացվող փաստաթղթերը. |
Օտարերկրյա վկայականի պատճեն /
Բժշկական վկայականի պատճեն / Անգլերեն լեզվի իմացության սերտիֆիկատի պատճեն/ | |||||||||||||||||||||
Պաշտոնական գրառում / |
........................................................... | ||||||||||||||||||||||
6 |
Լրացվում է ՔԱԿ-ի համապատասխան աշխատակցի կողմից / For official use only | ||||||||||||||||||||||
Վավերագրի համարը / |
Տրամադրման ամսաթիվը |
Ուժի մեջ է / Valid |
Նշումներ/ | ||||||||||||||||||||
Սկսած/From |
Մինչև/Till | ||||||||||||||||||||||
…........./.............../............ |
....../......./....... |
....../......./..... |
|||||||||||||||||||||
Հաստատված է/Approved ................................................................................................................ (name) ՀՀ ՔԱԿ օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կառավարման վարչության պետ Director of Aerodromes certifications and ATM Department of the Civil Aviation Committee of RA ……………………………………………….. (ստորագրություն/signature) | |||||||||||||||||||||||
Ամսաթիվ ...... ./.............................. /.............. |
Ձև 4
ATTACHMENT TO VALIDATED LICENCE № |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈԻՆ REPUBLIC OF ARMENIA
CIVIL AVIATION COMMITTEE ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ
AVIATION PERSONNEL ATTACHMENT TO VALIDATED LICENCE
Page 1 |
I. Last & First Name: | |
II. Original licence type: | |
III.Original Licence number: | |
IV. State of issue: | |
V. Date of issue: | |
VI. Ratings: | |
VII. Holder's signature: | |
VIII. Has the right to work for: | |
IX. validity: Attachment is valid with original Licence, valid medical & English level examinations | |
X. Valid till: | |
XI. Signature of issuing Officer and date. | |
XII. Contact details mail: gdca@gdca.am Page 2 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|