Գլխավոր տեղեկություն
Համար
N 2599-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հուլիսի 2021 թ.

N 2599-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԵՎՈՐԳ ԳԱՊՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) N Ա-ԴԳ-001301 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ապրիլի 12-ին և 2021 թվականի հունիսի 29-ին ներկայացված թիվ 01/3542-2021 և թիվ 01/8197-2021 գրություններն այն մասին, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի փետրվարի 15-ին իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գևորգ Գապոյանին պատկանող դեղատանը (մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս Վարդենիս ք. Ա. Սեսմանուկյան փողոց 1 նրբանցք 12 շենք, 3 բնակարան հասցեում) դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումը իրականացվում էր Նորա Վազգենի Պուպոյանի (մանկաբարձ՝ դիպլոմ Ա N 311, տրված ՀՀ Սևանի բժշկական ուսումնարանի կողմից 2009 թվականի հունիսի 8) կողմից: 2021 թվականի մարտի 11-ի թիվ 0081 կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կրկնակի զննման արդյունքում պարզվել է, որ դեղատանը դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումը իրականացնում էր Թագուհի Գառնիկի Թարխանյանի կողմից (որը չունի համապատասխան դեղագործական կրթություն՝ դիպլոմ), որի արդյունքում խախտվել է, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման N 3 հավելվածի 12-րդ և 43.1 կետերի պահանջները, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Գևորգ Գապոյանի Առողջապահության նախարարության կողմից (Գեղարքունիք, համայնք Վարդենիս Վարդենիս ք. Ա. Սեսմանուկյան փողոց 1 նրբանցք 12 շենք, 3 բնակարան հասցեում) 2017 թվականի նոյեմբերի 8-ին տրված N Ա-ԴԳ-001301 լիցենզիայի գործողությունը և դեղատնային գործունեության իրականացումը Նորա Վազգենի Պուպոյանի և Թագուհի Գառնիկի Թարխանյանի մասով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Գևորգ Գապոյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր Գևորգ Գապոյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան