Գլխավոր տեղեկություն
Համար
N 2604-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2021-16.03.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հուլիսի 2021 թ.

N 2604-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

        

«ԲԱՍԵՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 08-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԴԳ-002651 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվին պատկանող դեղատունը (դեղեր չպատրաստող) իրականացնում է դեղերի մանրածախ իրացում` խախտելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման N3 հավելվածի 43.1-ին կետի պահանջները, այն է`

1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

2) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը:

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը.

4) դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը։ Սակայն «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվի կողմից դեղատնային գործունեություն իրականացնելուց առաջ Առողջապահության նախարարություն համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝

              

Հրամայում եմ`

               

1. Կասեցնել «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվի Առողջապահության նախարարության կողմից (մարզ Արմավիր, համայնք Մեծամոր ք. 1-ին թաղամաս 2/2/3 խանութ հասցեում) 2020 թվականի սեպտեմբերի 08-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)) իրականացնելու N Կ-ԴԳ-002651 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ԲԱՍԵՆ» արտադրական կոոպերատիվին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

       

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական: