Basic information
Number
N 328-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.04.2009-04.06.2009)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.399
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.04.2009
Effective date
25.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 328-Ն

 

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Գյումրու քաղաքապետին «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը գնման նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրել Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում գտնվող` համապատասխանաբար 23.15 և 1.47 հեկտար մակերես ունեցող` չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերը։

2. Սահմանել, որ «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում գտնվող` համապատասխանաբար 23.15 և 1.47 հեկտար մակերես ունեցող` չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերի գնման նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում վճարված կադաստրային արժեքի չափով համայնքի կողմից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը կանխավճարի տեսքով կատարվում է վճարում՝ որպես համայնքի կողմից Գյումրի քաղաքում «Անի» և «Մուշ» թաղամասերի կառուցապատման ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության օգտին համաֆինանսավորում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 7

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
21.05.2009, N 548-Ն 04.06.2009, N 328-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation