Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.12.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 դեկտեմբերի 2021 թ.

N 84-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետում, հավելված 1-ի 6-րդ կետում «ծավալելու ընթացքում» բառերից հետո լրացնել «և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության ընթացքում» բառերը.

2) Հավելված 1-ի 4.1, Հավելված 2-ի 8.1, Հավելված 3-ի 8.1, Հավելված 4-ի 8.1, Հավելված 5-ի 10.1, Հավելված 6-ի 5.1, Հավելված 7-ի 8.1, Հավելված 8-ի 5.1, Հավելված 9-ի 3.1, Հավելված 10-ի 8.1, Հավելված 11-ի 8.1, Հավելված 12-ի 8.1, Հավելված 13-ի 8.2, 17.1, 26.1, Հավելված 14-ի 7.1, Հավելված 15-ի 7.1, Հավելված 16-ի 3.1, Հավելված 17-ի 7.1, Հավելված 18-ի 7.1, Հավելված 19-ի 7.1, Հավելված 20-ի 7.1, Հավելված 21-ի 5.1, Հավելված 22-ի 8.1, Հավելված 23-ի 8.1 և Հավելված 24-ի 8.1 կետերում «յուրաքանչյուր 14 օրը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր 7 օրը մեկ» բառերով.

3) Հավելված 1-ի 9.2, Հավելված 2-ի 8.5, Հավելված 3-ի 8.5, Հավելված 4-ի 8.5, Հավելված 5-ի 10.5, Հավելված 6-ի 5.5, Հավելված 7-ի 8.5, Հավելված 8-ի 5.6, Հավելված 9-ի 4.1, Հավելված 10-ի 8.5, Հավելված 11-ի 8.5, Հավելված 12-ի 8.5, Հավելված 13-ի 8.6, 17.5, 26.5, Հավելված 14-ի 7.5, Հավելված 15-ի 7.5, Հավելված 16-ի 4.1, Հավելված 17-ի 7.5, Հավելված 18-ի 8.2, Հավելված 19-ի 7.5, Հավելված 20-ի 7.5, Հավելված 21-ի 7.2, Հավելված 22-ի 8.5, Հավելված 23-ի 8.5 և Հավելված 24-ի 8.5 կետերում «հեռավար եղանակով, աշխատավայր» բառերից հետո լրացնել «, իսկ տնաշխատի դեպքում գործատուի գործունեության իրականացման վայր» բառերը.

4) Հավելված 1-ի 9.3, Հավելված 2-ի 8.6, Հավելված 3-ի 8.6, Հավելված 4-ի 8.6, Հավելված 5-ի 10.6, Հավելված 6-ի 5.6, Հավելված 7-ի 8.6, Հավելված 8-ի 5.7, Հավելված 9-ի 4.2, Հավելված 10-ի 8.6, Հավելված 11-ի 8.6, Հավելված 12-ի 8.6, Հավելված 13-ի 8.7, 17.6, 26.6, Հավելված 14-ի 7.6, Հավելված 15-ի 7.6, Հավելված 16-ի 4.2, Հավելված 17-ի 7.6, Հավելված 18-ի 8.3, Հավելված 19-ի 7.6, Հավելված 20-ի 7.6, Հավելված 21-ի 7.3, Հավելված 22-ի 8.6, Հավելված 23-ի 8.6 և Հավելված 24-ի 8.6 կետերում.

ա. «կատարվում է նշում» բառերից հետո լրացնել «տնաշխատի վերաբերյալ կամ» բառերը,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեռավար եղանակով աշխատողը, արձակուրդում գտնվող աշխատողը, օրենքով սահմանված որևէ այլ հիմքով աշխատավայրից բացակայող աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս, իսկ տնաշխատը գործատուի գործունեության իրականացման վայր ներկայանալիս պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատ, եթե նախորդ սերտիֆիկատը ներկայացնելու պահից անցել է 7 օր, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:».

5) Հավելված 3-ում.

ա. վերնագրում «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերը,

բ. 1-ին կետում «կազմակերպություններում» բառից հետո լրացնել «և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններում» բառերը,

գ. 2-րդ կետում «գործունեություն ծավալող» բառերից հետո լրացնել «և տնտեսական գործունեությամբ չզբաղվող» բառերը,

դ. 4-րդ կետում «ծավալող կազմակերպություններում» բառերից հետո լրացնել «և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններում» բառերը.

6) Հավելված 8-ի 3-րդ կետի 1-ին ենթակետում «2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 4-ի թիվ 2117-Ա» բառերով.

7) Հավելված 15-ում

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 4-ի թիվ 2117-Ա» բառերով,

բ. 23-րդ կետի 5-րդ ենթակետում «խնամողի» բառը փոխարինել «խնամյալի» բառով,

գ. 37-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

8) Հավելված 17-ի 26-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 8.2-րդ կետում «յուրաքանչյուր 14 օրը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր 7 օրը մեկ» բառերով.

2) Հավելվածի 8.7-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեռավար եղանակով աշխատողը, արձակուրդում գտնվող աշխատողը, օրենքով սահմանված որևէ այլ հիմքով աշխատավայրից բացակայող աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատ, եթե նախորդ սերտիֆիկատը ներկայացնելու պահից անցել է 7 օր, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:».

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2021 թվական: