Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 մարտի 2014 թվականի N 11
20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 24 Երևան |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 19-ի նիստի N 11 արձանագրային որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու մարմինը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրում ՀՀ քաղաքապետարաններում և գյուղապետարաններում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) (համաձայնությամբ)
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
GIZ-ի կողմից իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիր |
2014թ., հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
ՀԿՏՀ-ի ներդրում թվով 70 գյուղապետա-րաններում: ՏԻՄ-երի կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: |
2. |
ՀԿՏՀ-ով ապահովված մոտ 150 համայնքներում էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառության գործարկում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետա-րաններ,
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
2014թ., դեկտեմբերի առաջին տասնօրյակ |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորության ապահովում |
3. |
ՀՀ մարզպետարանների և ՏԻՄ-երի ներառում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի ծառայության հասցեների միասնական տիրույթում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետա-րաններ,
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2014թ., հունիսի առաջին տասնօրյակ |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնական էլեկտրոնային փոստի հասանելիության ապահովում |
4. |
Համայնքային պաշտոնական համացանցային կայքերի վարման օրինակելի կարգի մշակում և տրամադրում ՏԻՄ-երին |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2015թ., ապրիլի երկրորդ տասնօրյակ |
Կայքերի վարման միասնական պահանջների և չափորոշիչների սահմանում |
5. |
Համայնքային պաշտոնական համացանցային կայքերի վարման մշտադիտարկում իրականացնելու նպատակով ՏԻ ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներից բաղկացած և հասարակական հիմունքներով գործող խորհրդի կազմավորում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2015թ., հունիսի երրորդ տասնօրյակ |
Համայնքների պաշտոնական կայքերի բովանդակության առկայության և դրանց հասանելիության ապահովման վերահսկում, կայքերի գնահատման օբյեկտիվության աստիճանի բարձրացում |
6. |
Համայնքների պաշտոնական կայքերի պարբերաբար մշտադիտարկում` նրանց բովանդակային, գործառնական և տեխնիկական չափանիշներով |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Սկսած 2015թ.-ից, շարունակական |
Համայնքների պաշտոնական կայքերի սպասարկման և դրանց հասանելիության նկատմամբ վերահսկելիության ավելացում |
7. |
Համայնքների պաշտոնական կայքերի ամենամյա մրցանակաբաշխության սահմանում և կազմակերպում` ելնելով կայքերի մշտադիտարկման արդյունքներից |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Սկսած 2015թ.-ից, շարունակական |
Կայքերի վարման արդյունավետության բարձրացում: Լավագույն կայքեր ունեցող ՏԻՄ-երի խրախուսում |
8. |
Համայնքային պաշտոնական կայքերի գրանցամատյանի ստեղծում և վարում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2015թ., սեպտեմբերի առաջին տասնօրյակ |
ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության և թափանցիկության բարձրացում |
9. |
ՀՀ մարզպետարանների պաշտոնական համացանցային կայքերում համայնքների վերաբերյալ առավել ամբողջական, հավաստի և արդիական տեղեկատվության առկայության ապահովում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2014թ.-ից սկսած, շարունակական |
ՀՀ համայնքներին վերաբերող տեղեկատվության հասանելիության ընդլայնում համացանցում |
10. |
ՏԻՄ-երում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի գրանցամատյանի ստեղծում և վարում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2015թ., մայիսի երկրորդ տասնօրյակ |
Տեղեկատվական համակարգերի լիարժեք և անխափան շահագործման ապահովում, վերահսկելիության մակարդակի բարձրացում |
11. |
Քաղաքապետարաններում և գյուղապետարաններում կիրառվող համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական համակարգերի և ցանցերի շահագործման օրինակելի կարգի մշակում և հաստատում, որի հիման վրա ՏԻՄ-երը կարող են ընդունել իրենց համայնքներում կիրառվող տեխնիկական միջոցների և տեղեկատվական համակարգերի շահագործման կարգերը |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2015թ., դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Քաղաքապետա-րաններում և գյուղապետա-րաններում շահագործվող համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական համակարգերի և ցանցերի շահագործման արդյունավետության բարձրացում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|