Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

19 մարտի 2014 թվականի N 11

 

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

մարտի 19-ի նիստի N 11

արձանագրային որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

մարտի 19-ի նիստի N 11

արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու մարմինը

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

1.

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրում ՀՀ քաղաքապետարաններում և գյուղապետարաններում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) (համաձայնությամբ)

 

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

GIZ-ի կողմից իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիր

2014թ., հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ

ՀԿՏՀ-ի ներդրում թվով 70 գյուղապետա-րաններում:

ՏԻՄ-երի կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

2.

ՀԿՏՀ-ով ապահովված մոտ 150 համայնքներում էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառության գործարկում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

 

ՀՀ մարզպետա-րաններ,

 

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

2014թ., դեկտեմբերի առաջին տասնօրյակ

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորության ապահովում

3.

ՀՀ մարզպետարանների և ՏԻՄ-երի ներառում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի ծառայության հասցեների միասնական տիրույթում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

 

ՀՀ մարզպետա-րաններ,

 

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում

2014թ., հունիսի առաջին տասնօրյակ

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնական էլեկտրոնային փոստի հասանելիության ապահովում

4.

Համայնքային պաշտոնական համացանցային կայքերի վարման օրինակելի կարգի մշակում և տրամադրում ՏԻՄ-երին

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում

2015թ., ապրիլի երկրորդ տասնօրյակ

Կայքերի վարման միասնական պահանջների և չափորոշիչների սահմանում

5.

Համայնքային պաշտոնական համացանցային կայքերի վարման մշտադիտարկում իրականացնելու նպատակով ՏԻ ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներից բաղկացած և հասարակական հիմունքներով գործող խորհրդի կազմավորում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

 

տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում

2015թ., հունիսի երրորդ տասնօրյակ

Համայնքների պաշտոնական կայքերի բովանդակության առկայության և դրանց հասանելիության ապահովման վերահսկում, կայքերի գնահատման օբյեկտիվության աստիճանի բարձրացում

6.

Համայնքների պաշտոնական կայքերի պարբերաբար մշտադիտարկում` նրանց բովանդակային, գործառնական և տեխնիկական չափանիշներով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

 

ՀՀ մարզպետարաններ

 

տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում

Սկսած 2015թ.-ից, շարունակական

Համայնքների պաշտոնական կայքերի սպասարկման և դրանց հասանելիության նկատմամբ վերահսկելիության ավելացում

7.

Համայնքների պաշտոնական կայքերի ամենամյա մրցանակաբաշխության սահմանում և կազմակերպում` ելնելով կայքերի մշտադիտարկման արդյունքներից

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

 

ՀՀ մարզպետարաններ

 

տեղական ինքնակառավարման և խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում

Սկսած 2015թ.-ից, շարունակական

Կայքերի վարման արդյունավետության բարձրացում:

Լավագույն կայքեր ունեցող ՏԻՄ-երի խրախուսում

8.

Համայնքային պաշտոնական կայքերի գրանցամատյանի ստեղծում և վարում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում

2015թ., սեպտեմբերի առաջին տասնօրյակ

ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության և թափանցիկության բարձրացում

9.

ՀՀ մարզպետարանների պաշտոնական համացանցային կայքերում համայնքների վերաբերյալ առավել ամբողջական, հավաստի և արդիական տեղեկատվության առկայության ապահովում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

Ֆինանսավորում չի պահանջվում

2014թ.-ից սկսած, շարունակական

ՀՀ համայնքներին վերաբերող տեղեկատվության հասանելիության ընդլայնում համացանցում

10.

ՏԻՄ-երում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի գրանցամատյանի ստեղծում և վարում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

Ֆինանսավորում չի պահանջվում

2015թ., մայիսի երկրորդ տասնօրյակ

Տեղեկատվական համակարգերի լիարժեք և անխափան շահագործման ապահովում, վերահսկելիության մակարդակի բարձրացում

11.

Քաղաքապետարաններում և գյուղապետարաններում կիրառվող համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական համակարգերի և ցանցերի շահագործման օրինակելի կարգի մշակում և հաստատում, որի հիման վրա ՏԻՄ-երը կարող են ընդունել իրենց համայնքներում կիրառվող տեխնիկական միջոցների և տեղեկատվական համակարգերի շահագործման կարգերը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

 

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում

2015թ., դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ

Քաղաքապետա-րաններում և գյուղապետա-րաններում շահագործվող համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական համակարգերի և ցանցերի շահագործման արդյունավետության բարձրացում