Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2021-07.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2021
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
18.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2021 թ.

N 49-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, Կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 288-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել`

1) ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերը` համաձայն հավելված 1-ի,

2) ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերի լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2021 թվականի հունիսի 18-ի

N 49-Ն հրամանի

 

Ձև 1

 

Թքագեղձի ասպիրատի բջջաբանական եզրակացության ախտորոշիչ դասերը` ըստ Միլանի համակարգի

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Նկարագրական մաս

 

Դաս

 

I

Ոչ ախտորոշիչ

II

Ոչ ուռուցքային

III

Ատիպիա անորոշ նշանակության

IVa

Նեոպլազիա՝ բարորակ

IVb

Նեոպլազիա՝ թքագեղձի նեոպլազիա չարորակացման անորոշ պոտենցիալով

V

Կասկածելի չարորակ գոյացության համար

VI

Չարորակ

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ---

 

«   » ---------- 202 թ.

 

Ձև 2

 

Կրծքագեղձի ասպիրատի բջջաբանական եզրակացության ախտորոշիչ դասերը` ըստ Յոկոհամայի համակարգի

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Նկարագրական մաս

 

Դաս

 

I

Ոչ ախտորոշիչ

II

Բարորակ

III

Ատիպիկ բջիջների առկայություն

IV

Կասկածելի չարորակացման համար

V

Չարորակ

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ----

 

«   » ---------- 202 թ.

 

Ձև 3

 

Մեզի բջջաբանական եզրակացությունների ախտորոշիչ դասերը` ըստ Փարիզյան համակարգի

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Նկարագրական մաս

 

Դաս

 

I

Ոչ ախտորոշիչ

II

Բացասական բարձր չարորակության աստիճանի ուրոթելային քաղցկեղի համար

Բարորակ ուրոթելային, գեղձային և տափակ էպիթելային բջիջներ

● Բարորակ ուրոթելային հյուսվածքի ֆրագմենտ և ուրոթելային բջիջների կլաստերներ

● Լիթիազի (միզաքարային հիվանդություն) հետ ասոցացված փոփոխություններ

● Վիրուսային ցիտոպաթիկ ազդեցություն

● Հետբուժական ազդեցություն

III

Ատիպիա անորոշ նշանակության

IV

Կասկածելի բարձր չարորակության աստիճանի ուրոթելային կարցինոմայի համար

V

Բարձր չարորակության աստիճանի ուրոթելային կարցինոմա

VI

Ցածր չարորակության աստիճանի ուրոթելային նեոպլազիա

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ----

 

«   » ---------- 202 թ.

 

Ձև 4

 

Ոսկրածուծի ձևաբանական հետազոտություն N

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Նկարագրական մաս

 

Արյունաստեղծ բջիջներ

Տոկոսը

Դիսպլաստիկ փոփոխություններ

Այլ նշումներ

Բլաստներ

     

Պրոմիելոցիտներ

     

Միելոցիտներ

     

Մետամիելոցիտներ

     

Ցուպիկակորիզավոր

     

Սեգմենտակորիզավոր

     

Էրիթրոնորմոբլաստներ

     

Օղակաձեւ սիդերոբլաստներ

     

Մոնոբլաստներ

     

Պրոմոնոցիտներ

     

Մոնոցիտներ

     

Պրոլիմֆոցիտներ

     

Լիմֆոցիտներ

     

Մեգակարիոցիտներ

     

Այլ բջիջներ

 

Պլազմատիկ բջիջներ

 

Մակրոֆագեր

 

Պարարտ բջիջներ

 

Ռետիկուլային բջիջներ

 

Այլ

 

Բջջաբանական ասպիրատի որակական գնահատում

 

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ---

 

«   » ---------- 202 թ.

 

Ձև 5

 

Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն (ՊԱՊ-թեստ) N

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Նկարագրական մաս

 

Որակի համապատասխանությունը

Բավարար
1. Առկա է էնդոցերվիկալ/անցումային զոնայի կոմպոնենտը
2. էնդոցերվիկալ/անցումային զոնայի բջիջները սակավ են կամ բացակայում են
3. էնդոցերվիկալ/անցումային զոնայի բջիջների քանակը ոչ ադեկվատ է /ատրոֆիա,հիստերէկտոմիա/
4. Մասնակի ծածկված է արյունով /50 - 75%/
5. Մասնակի ծածկված է բորբոք. Էլեմ. /50 - 75%/
6. Մասնակի ծածկված է լորձով /50 - 75%/
7. Սակավ տափակ բջիջներ
8. Օդում չորացված/վատ պահպանված
9. Որոշ հատվածներում բջիջների մեծ խտություն

Որակի համապատասխանությունը - անբավարար
10. Ծանր բորբոքում />75%/
11. Շատ արյուն />75%/
12. Շատ լորձ />75%/
13. Անբավարար էպիթելային բջիջներ
14. Անբավարար տափակ էպիթել
15. Օդում չորացված/վատ պահպանված
16. Խիտ բջջայնություն
17. Անբավարար գնահատման համար

Առաջնային մեկնաբանություն
1. Նեգատիվ
2. Նեգատիվ տափակբջջային ներէպիթելային ախտահարման համար, առկա են էնդոմետրիալ բջիջներ (>45տ․)
3. Նեգատիվ- ռեակտիվ/ռեպարատիվ
4. Նեգատիվ – ներարգանդային պարույրի փոփոխություններ
5. Նեգատիվ- քիմիաթերապևտիկ/ճառագայթային փոփոխություններ
6. Ատիպիկ տափակ էպիթելային բջիջներ անորոշ նշանակության
7. Ատիպիկ տափակ էպիթելի բջիջներ, չի բացառվում բարձր աստիճանի տափակ բջջային ներէպիթելային ախտահարում՝ HGSIL
8. Ցածր աստիճանի պարանոցային ներէպիթելային նորագոյացություն I° (LSIL, CIN I)
9. Բարձր աստիճանի պարանոցային ներէպիթելային նորագոյացություն II° (HSIL, CIN II)
10. Բարձր աստիճանի պարանոցային ներէպիթելային նորագոյացություն III° (HSIL, CIN III)
11. CIN III ինվազիայի կասկածի նշաններով
12. Հավանաբար LSIL, անհրաժեշտ է հետագա հետազոտություն
13. Հավանաբար HSIL, անհրաժեշտ է հետագա հետազոտություն
14. Տափակ բջջային քաղցկեղ (SCC)
15. Ատիպիկ էնդոցերվիկալ բջիջներ
16. Բջջային ատիպիա /HSIL էնդոցերվիկալ ախտահարում
17. Էնդոցերվիկալ ատիպիա, չի բացառվում ադենոկարցինոմա տեղում (AIS) կամ ադենոկարցինոմա
18. Ատիպիկ գեղձային բջիջներ
19. Ատիպիկ էնդոմետրիալ բջիջներ
20. Նորոշ նշանակության տափակ էպիթելի բջիջներ/Անորոշ նշանակության գեղձային բջիջներ (ASCUS vs AGCUS)
21. Էնդոմետրիալ ատիպիա, չի բացառվում էնդոմետրիումի ախտահարում
22. էնդոցերվիկալ ադենոկարցինոմա տեղում
23. էնդոմետրիալ ադենոկարցինոմա
24. Էնդոցերվիկալ ադենոկարցինոմա
25. Առկա են չարորակ բջիջներ/պահանջվում է մեկնաբանություն

Այլ մեկնաբանություն
26. Բազմաթիվ բորբոքային էլեմենտներ
27. Մեծ քանակությամբ արյուն
28. Եղջերացած բջիջներ
29. Կանդիդա ցեղի խմորասնկեր
30. Ծաղկող խմորասնկեր
31. Տրիխոմոնոզի հարուցիչ
32. Ակտինոմիկոզի հարուցիչներ
33. Բակտերիալ վագինոզի պատկեր
34. Հասարակ հերպեսին բնորոշ փոփոխություններ
35. Պապիլոմավիրուսին բնորոշ փոփոխություններ
36. Ցիտոմեգալովիրուսին բնորոշ փոփոխություններ

1. Ատրոֆիկ քսուք
2. Բարձր տափակ բջջային հասունացում
3. Ցածր տափակ բջջային հասունացում
4. Նախընտրելի է հեշտոցային, քան ցերվիկալ քսուք
5. Անբավարար կլինիկական տվյալները դժվարացնում են բջջաբանական հետազոտությունը
6. Կրկնել քսուքը, եթե կլինիկորեն ցուցված է
7. Կրկնել քսուքը 6 - 8 շաբաթում
8. Կրկնել քսուքը, 3 - 4 ամսում
9. Խորհուրդ է տրվում կրկնել քսուքը
10. Կրկնել քսուքը հակաբորբոքային բուժումից հետո
11. Հետագա հետազոտություն, եթե կլինիկորեն ցուցված է
12. Բիոպսիա, ճշգրիտ դասակարգման համար
13. Կրկնել քսուքը էստրոգենաթերապիայից հետո` եթե չկան հակացուցումներ
14. Հնարավոր է ռադիացիոն փոփոխություն
Տափակբջջային ներէպիթելային ախտահարումը չի ժխտվում
15. Հնարավոր է ռեակտիվ փոփոխություն կամ դիսպլազիա անհրաժեշտ է կլինիկական համադրություն
16. Գեղձային բջիջներ, վիճակ հիստերէկտոմիայից հետո

 Բջջաբան` ԱԱՀ--

 

 «___» _______ 202 թ. (տվյալ հետազոտությունը սքրինինգային է և չի կարող հանդիսանալ վերջնական ախտորոշում)

 

Ձև 6

 

Շճային խոռոչների (պլևրալ, պերիկարդիալ, որովայնի) հեղուկի բջջաբանական հետազոտություն N

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Նկարագրական մաս

 

Դաս

 

I

Ոչ ախտորոշիչ

II

Բարորակ

III

Ատիպիկ բջիջների առկայություն

IV

Կասկածելի չարորակ ախտահարմանման համար

V

Չարորակ

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ--

 

«   » ---------- 202 թ.

 

Ձև 7

 

Վահանաձև գեղձի նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական հետազոտություն N

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Նկարագրական մաս

 

Վահանագեղձի ասպիրատի ախտորոշիչ կարգերը ըստ Բեթեսդա համակարգի

 

Ոչ ախտորոշիչ

● Կիստայի պարունակություն

● Ոչ բջջային նմուշ

● Այլ (արյուն, արտեֆակտ, այլ)

I. Բարորակ

● Համատեղելի է բարորակ ֆոլիկուլային հանգույցի հետ (ադենոմատոիդ հանգույց, կոլոիդ հանգույց)

● Համատեղելի է քրոնիկ լիմֆոցիտային (Հաշիմոտոյի) թիրեոիդիտի հետ

● Համատեղելի է գրանուլեմատոզ (ենթասուր) թիրեոիդիտի հետ

II. Ատիպիա անորոշ նշանակության

III. Ֆոլիկուլային նեոպլազիա

● Հարթ-բջջային (օնկոցիտային) տարբերակ

IV. Կասկածելի չարորակացման համար

● Կասկածելի պապիլյար կարցինոմայի համար

● Կասկածելի մեդուլյար կարցինոմայի համար

● Կասկածելի մետաստատիկ կարցինոմայի համար

● Կասկածելի լիմֆոմայի համար

V. Չարորակ

● Պապիլյար կարցինոմա

● Մեդուլյար կարցինոմա

● Չտարբերակված/անապլաստիկ կարցինոմա

● Տափակաբջջային կարցինոմա

● Մետաստատիկ կարցինոմա

● Ոչ-Հոջկինյան լիմֆոմա

● Այլ

 

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ---

 

«   » ---------- 202 թ.

 

Ձև 8

 

Այլ նյութի բջջաբանական հետազոտություն N

 

Պացիենտի ԱԱՀ

 

Տարիքը

 

Նյութը ընդունված է

 

Բժշկական կազմակերպություն

 

Պատասխանատու բժիշկ`

     

N

Հետազոտվող նյութի բնութագիրը

Հետազոտման մեթոդները

     
     

Պատրաստվել է ․․․․․ապակի

Մանրադիտակային նկարագրություն ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

 

Բջջաբանական եզրակացություն –

 

Մեկնաբանություններ –

 

Բջջաբան` ԱԱՀ----

 

«   » ---------- 202 թ.

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2021 թվականի հունիսի 18-ի

N 49-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Ձևաբանական լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքներն ամփոփվում են ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևում (այսուհետ` ձևաթուղթ) հետազոտող բժշկի կողմից։

 2. Ձևաթուղթը լրացվում է գրական հայերենով:

 3. Ձևաթղթում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ:

 4. Ձևաթղթում արված խմբագրումները և դրանք իրականացնողների վերաբերյալ տվյալներն ամրագրվում և պահպանվում են:

 5. Ձևաթղթի համապատասխան տողերը լրացնում է բջջաբանը սույն կարգին համապատասխան:

 

2. ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՈՂԵՐԸ

 

 6. Ձևաթղթի սկզբնամասում նշվում է հետազոտությունը կատարող լաբորատորիայի անվանումը, հասցեն։

 7. Բջջաբանական հետազոտության ձևաթուղթը համարակալվում է։

 8. Ձևաթղթի համարը համընկնում է նյութը ընդունելու ժամանակ տրված համարին, բջջաբանական ապակիների վրա առկա համարներին։

 9. «Պացիենտի ԱԱՀ» տողում նշվում է հետազոտվող պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը:

 10. «Տարիքը» տողում նշվում է հետազոտվող պացիենտի տարիքը կամ ծննդյան տարեթիվը:

 11. «Նյութը ընդունված է» տողում նշվում է հետազոտվող նյութի լաբորատորիա ընդունման օրը, ամիսը և տարեթիվը:

 12. «ԲԺշկական կազմակերպություն» տողում լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ պացիենտից վերցվել է հետազոտվող բջջաբանական նյութը։

 13. «Պատասխանատու բժիշկ`» տողում լրացվում է նյութը լաբորատորիա ուղեգրող բժշկի անունը, ազգանունը:

 14. «Հետազոտվող նյութի բնութագիրը» տողում նշվում է հետազոտման ենթակա նյութը (բիոպտատ, ռեզեկտատ, օրգանի մասնահատված կտոր կամ ամբողջական օրգան): Մեկից ավելի նմուշների դեպքում պարտադիր է կատարել հստակ նշագրում:

 15. «Հետազոտման մեթոդները» տողում նշվում է հետազոտման համար օգտագործված ներկման մեթոդը կամ մեթոդները:

 16. «Մանրադիտակային նկարագրություն» տողում նկարագրվում է նմուշի, մեկից ավելի նմուշների դեպքում՝ դրանցից յուրաքանչյուրի առանձին միկրոսկոպիկ և մակրոսկոպիկ բնութագրերը` չափերը կամ ծավալը, գույնը, համակազմությունը, հատման եզրերը և այլն:

 17. «Բջջաբանական եզրակացություն» տողում լրացվում է ձևաբանական հետազոտության արդյունքները:

 18. «Մեկնաբանություններ» տողում կատարվում են նշումներ հայտնաբերված ձևաբանական փոփոխությունների մասին, որոնք կարող են ունենալ կարևոր դեր պացիենտի բուժման կամ հետագա վարման գործընթացում։ Այս տողում կարող են կատարվել նաև նշումներ հայտնաբերված փոփոխությունների կարևոր գիտական և համաճարակաբանական արժեքի մասին։

 19. «Բջջաբան» տողում նշվում է ձևաբանական հետազոտությունը կատարած բջջաբանի անունը և ազգանունը։ Նույն տողի վերջում դրվում է հետազոտող բժշկի ստորագրությունը: Ձևաբանական հետազոտության ներքևի մասում նշվում է հետազոտության ամսաթիվը:

 

 3. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՎԱՆՄՈՒՇՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ/ՍՏԱՑՎԱԾ ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՏԵՐԸ

 

 20. Թքագեղձի նորագոյացությունից ստացված նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական եզրակացությունը լրացվում է համապատասխան ձևաթղթում` ըստ Միլանի համակարգի կողմից առաջարկված ախտորոշիչ դասերի:

 21. Կրծքագեղձի նորագոյացությունից ստացված նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական եզրակացությունը լրացվում է համապատասխան ձևաթղթի նկարագրական մասում` ըստ Յոկոհամայի համակարգի կողմից առաջարկված ախտորոշիչ դասերի:

 22. Մեզի բջջաբանական հետազոտության եզրակացությունն ամփոփվում է համապատասխան ձևաթղթի նկարագրական մասում` ըստ Փարիզյան համակարգի կողմից առաջարկված ախտորոշիչ դասերի:

 23. Ոսկրածուծի ասպիրատի ձևաբանական հետազոտության արդյունքները լրացվում են համապատասխան ձևաթղթի նկարագրական մասում:

 24. Նկարագրական մասի «Տոկոսը» տողի ստորին վանդակներում նշվում է արյունաստեղծ բջիջների համապատասխան բջջային տարրերի տոկոսային արժեքը:

 25. Նկարագրական մասի «Դիսպլաստիկ փոփոխություններ» տողի ստորին վանդակներում նշվում են համապատասխան արյունաստեղծ բջջային տարրում հայտնաբերված դիսպլաստիկ փոփոխությունները։ Նշված վանդակները չեն լրացվում` եթե գնահատում չի կատարվել։

 26. Նկարագրական մասի «Այլ նշումներ» տողի ստորին վանդակներում նշվում է համապատասխան արյունաստեղծ բջջային տարրում հայտնաբերված այլ կառուցվածքային ձևաբանական բնութագիր, և/կամ այլ քանակային կամ նկարագրական բնութագիր։ Նշված վանդակները չեն լրացվում` եթե այլ քանակային կամ այլ նկարագրական բնութագրեր չեն հայտնաբերվում:

 27. Նկարագրական մասի «Այլ բջիջներ» տողի ստորին վանդակներում նշումներ են արվում համապատասխան բջջային տարրերի հայտնաբերման, նրանց քանակային կամ նկարագրական բնութագրերի մասին։

 28. Նշված տողի ամենաներքևի «Այլ» կետի դիմաց նշվում են հայտնաբերված մետաստատիկ չարորակ նորագոյացության բջիջները, հայտնաբերված մանրէային կամ այլ ինֆեկցիոն տարրերը (Լեյշմանիոզի հարուցիչ, Մալարիայի հարուցիչ և այլն)։ Նշված վանդակները չեն լրացվում` եթե համապատասխան բջջային տարրեր, մետաստատիկ չարորակ նորագոյացության բջջային տարրեր, մանրէային կամ այլ ինֆեկցիոն տարրեր չեն հայտնաբերվում։

 29. Նկարագրական մասի «Բջջաբանական ասպիրատի որակական գնահատում» տողի կողքին նշում է արվում հետազոտվող բջջաբանական ասպիրատի գնահատելի կամ ոչ գնահատելի լինելու մասին։ Վերջինիս դեպքում նշվում է ոչ գնահատելի լինելու պատճառը:

 30. Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտության արդյունքները (PAP-թեստ) լրացվում են Բեթեզդա համակարգի կողմից առաջարկված ձևաթղթի նկարագրական մասում։

 31. Շճային խոռոչների (պլևրալ, պերիկարդիալ, որովայնի խոռոչ) հեղուկի բջջաբանական հետազոտության արդյունքները լրացվում են ըստ համապատասխան ձևաթղթում առաջարկված ախտորոշիչ դասերի:

 32. Վահանաձև գեղձի նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական հետազոտության արդյունքները լրացվում են Բեթեզդա համակարգի կողմից առաջարկված ձևաթղթի նկարագրական մասի ախտորոշիչ դասերում։

 33. Եթե հետազոտվող բջջաբանական նյութի օրգանը նշված չէ ձևաթղթերում, կամ բջջաբանական նյութը ստացվել է այլ կերպ, քան նուրբ ասեղնային ասպիրացիան, ապա հետազոտության արդյունքներն ամփոփվում են «Այլ նյութի բջջաբանական հետազոտություն» ձևաթղթում։

 34. «Այլ նյութի բջջաբանական հետազոտություն» ձևաթղթի «Մանրադիտակային նկարագրություն» տողում նշվում են հայտնաբերված բոլոր բջջային տարրերի մասին նկարագրական կառուցվածքային բնութագրերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: