ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հունիսի 2021 թ. ք. Երևան |
N 563-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 10-ի N 7 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Ուժը կորցրած ճանաչել «Ալադին էքսպրեսս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոստային կապի բնագավառում թիվ ՓԿ N 052 փոստային կապի գործունեության լիցենզիան, փոստային կապի ծառայությունների մատուցման N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման N 02 ներդիրները:
Պաշտոնակատար` |
Հ. ՉոբանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2021 թվական: