ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 սեպտեմբերի 2021 թ. |
N 435-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 1 Հավելվածի.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեության տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 Հավելվածի.
4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 4 Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված N 1 Արդարադատության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի N 435-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացակարգը:
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 15-ը Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում Գործակալության գործունեության տարեկան հաշվետվությունը:
3. Գործակալության տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ՝ պաշտոնական փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
4. Հաշվետվությունում Գործակալության կողմից ներկայացվող տեղեկությունները պետք է ճշտորեն համապատասխանեն կատարված գործարքների քանակին։
5. Գործակալությունը տարեկան հաշվետվությամբ ներկայացնում է Գործակալության բաժինների գործունեության վերաբերյալ տվյալներ, հետևյալ գործառույթներով՝
1) քաղաքացիների կողմից ընդունված դիմումների քանակը՝ ըստ բաժինների.
2) հանրային ծառայությունների հարթակի միջոցով ստացված դիմումների քանակը.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակը՝ ըստ տեսակների.
4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված այլ գործառույթների քանակը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու և քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու գործարքների մասով.
5) պաշտոնական փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգով ստացված հարցումների և այլ գրությունների քանակը՝ ըստ բաժինների.
6) ստացված հաղորդումների քանակը.
7) տրամադրված քաղաքացիական կացության ակտային գրանցումների մասին պետական վկայականների կրկնօրինակների քանակը.
8) տրամադրված քաղաքացիական կացության ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքների քանակը.
9) տրամադրված ամուսնության բացակայության մասին տեղեկանքների քանակը.
10) հանդիսավոր պայմաններում ամուսնությունների պետական գրանցման քանակը.
11) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների օտարերկրյա որդեգրման հանձնման ավարտված գործընթացների քանակը.
12) երեխաների միջազգային առևանգման բնագավառում կոնվենցիոն պարտավորությունների շրջանակներում ընդունված դիմումների քանակը.
13) պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացման քանակը.
14) հարուցված վարչական վարույթների քանակը՝ ըստ բաժինների.
15) քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների կողմից կատարված աշխատանքների քանակը.
16) աշխատանքների դիմաց գանձված պետական տուրքը՝ ըստ բաժինների և գործարքների տեսակների:
6. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վիճակագրությունը Գործակալությունը վարում և հրապարակում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված ժամկետներում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային կառավարման համակարգ) կատարված գրանցումների և դրանից բխող այլ գործառույթների ինքնաշխատ ձևավորվող հաշվետվությունների հիման վրա:
Հավելված N 2 Արդարադատության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի N 435-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների (այսուհետ՝ սպասարկման կենտրոններ) գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացակարգը:
2. Սպասարկման կենտրոնները, ոչ ուշ քան տարին ավարտվելուց հետո 10 օրյա ժամկետում տարեկան հաշվետվություն են ներկայացնում Գործակալություն՝ իրենց կողմից նախորդ տարվա ընթացքում կատարած գործունեության վերաբերյալ:
3. Գործակալությունը՝ սպասարկման կենտրոնների կողմից ներկայացված տարեկան հաշվետվության հիման վրա վարում է սպասարկման կենտրոնների աշխատանքների վիճակագրությունը:
4. Սպասարկման կենտրոնները Գործակալությանը տրամադրվող հաշվետվությունում ներկայացնում են տվյալներ հետևյալ դիմումների ընդունման վերաբերյալ ՝
1) ծննդյան ակտային գրանցման.
2) ամուսնության ակտային գրանցման.
3) ամուսնալուծության ակտային գրանցման.
4) հայրության ճանաչման ակտային գրանցման.
5) որդեգրման ակտային գրանցման.
6) անվան փոխման ակտային գրանցման.
7) մահվան ակտային գրանցման.
8) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու.
9) քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում և փոփոխություն կատարելու.
10) քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու.
11) քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ստանալու.
12) ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու:
5. Հաշվետվությունը Գործակալություն է ներկայացվում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ սպասարկման աշխատակցի կողմից։
6. Հաշվետվությունում սպասարկման կենտրոնների կողմից զետեղված տեղեկությունները պետք է ճշտորեն համապատասխանեն տվյալ սպասարկման կենտրոնի կողմից կատարված գործարքների քանակին։
7. Սպասարկման կենտրոններից ներկայացված հաշվետվություններն արխիվացվում և պահպանվում են էլեկտրոնային կառավարման համակարգում:
Հավելված N 3 Արդարադատության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի N 435-Ն հրամանի |
ՁԵՎ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 20__ թվականի տարեկան գործունեության և գանձված պետական տուրքի մասին
N/N |
Աշխատանքի անվանումը |
Քանակը |
Գանձված պետական տուրքը |
1. |
Քաղաքացիների կողմից ընդունված դիմումներ |
||
1) |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին |
||
2) |
Միջազգային պարտավորությունների բաժին |
||
3) |
Քաղաքացիների սպասարկման բաժին |
||
2. |
Հանրային ծառայությունների հարթակի միջոցով ստացված դիմումներ |
||
1) |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին |
||
2) |
Միջազգային պարտավորությունների բաժին |
||
3. |
Պաշտոնական փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգով ստացված հարցումների և այլ գրություններ |
||
1) |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին |
||
2) |
Միջազգային պարտավորությունների բաժին |
||
4. |
Ստացված հաղորդումների քանակը |
||
5. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ |
ընդհանուր |
|
1) |
Ծննդի ակտային գրանցում |
||
2) |
Ամուսնության ակտային գրանցում |
||
3) |
Ամուսնալուծության ակտային գրանցում |
||
4) |
Հայրության ճանաչման ակտային գրանցում |
||
5) |
Որդեգրման ակտային գրանցում |
||
6) |
Անվան փոխման ակտային գրանցում |
||
7) |
Մահվան ակտային գրանցում |
||
6. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնում |
||
7. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը |
||
8. |
Տրամադրված քաղաքացիական կացության ակտային գրանցումների մասին պետական վկայականների կրկնօրինակներ |
||
9. |
Տրամադրված քաղաքացիական կացության ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ |
||
10. |
Տրամադրված ամուսնության բացակայության մասին տեղեկանքներ |
||
11. |
Հանդիսավոր պայմաններում ամուսնությունների պետական գրանցում |
||
12. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների օտարերկրյա որդեգրման հանձնման ավարտված գործընթացներ |
||
13. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների օտարերկրյա որդեգրման համար դիմումներ |
||
14. |
Երեխաների միջազգային առևանգման բնագավառում կոնվենցիոն պարտավորությունների շրջանակներում ընդունված դիմումներ |
||
15. |
Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացում |
||
16. |
Հարուցված վարչական վարույթներ |
||
1) |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին |
||
2) |
Միջազգային պարտավորությունների բաժին |
||
17. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների կողմից կատարված աշխատանքներ |
||
ԸՆԴԱՄԵՆԸ |
|||
18. |
Լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձված պետական տուրքը՝ ըստ տեսակների |
||
1) |
|||
2) |
|||
3) |
|||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Գործակալության պետ` _________________________ (անունը, ազգանունը) |
_____________________ (ստորագրությունը) |
Կ. Տ. | |
___ _______________ 20 թ. |
Հավելված N 4 Արդարադատության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի N 435-Ն հրամանի |
ՁԵՎ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_______ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնի 20___ թվականի տարեկան գործունեության և գանձված պետական տուրքի մասին
N/N |
Աշխատանքի անվանումը |
Քանակը |
Գանձված պետական տուրքը |
1. |
Ծննդյան ակտային գրանցման դիմում |
||
2. |
Ամուսնության ակտային գրանցման դիմում |
||
3. |
Ամուսնալուծության ակտային գրանցման դիմում |
||
4. |
Հայրության ճանաչման ակտային գրանցման դիմում |
||
5. |
Որդեգրման ակտային գրանցման դիմում |
||
6. |
Անվան փոխման ակտային գրանցման դիմում |
||
7. |
Մահվան ակտային գրանցման դիմում |
||
8. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում |
||
9. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու դիմում |
||
10. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին պետական վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում |
||
11. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ստանալու դիմում |
||
12. |
ԸՆԴԱՄԵՆԸ |
||
13. |
Պետական տուրքի մուծման բանկային հաշվի համարը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|