ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 հոկտեմբերի 2021 թ. |
N 3704-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԱՐՄ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000001 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N 00001 ՆԵՐԴԻՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ագրո Ինդըսթրի Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացված հայտը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Ֆարմ Ինդըսթրի Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին թիվ Կ-XX-000001 տրված արտադրական կանեփի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Ագրո Ինդըսթրի Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:
2. «Ֆարմ Ինդըսթրի Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի լիցենզիայի N 00001 ներդիրը փոփոխել «Ագրո Ինդըսթրի Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Ագրո Ինդըսթրի Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|