Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.12.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.12.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2021 թ.

N 95-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առաջին անհրաժեշտության իրերի և պարագաների ցանկը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

/Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 95-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ

 

1.

Տաք վերմակ

2.

Ամառային վերմակ

3.

Վերմակասավան

4.

Սավան

5.

Ներքնակ

6.

Ներքնակի երես

7.

Բարձ

8.

Բարձի երես (վերին)

9.

Սրբիչ՝ պացիենտի համար

10.

Հողաթափեր, ռետինե հողաթափեր

11.

Գիշերային հագուստ (ամառ, ձմեռ)

12.

Վարտիք

13.

Անդրավարտիք

14.

Խալաթ (ամառ, ձմեռ)

15.

Վերնաշապիկ, ներքնաշապիկ

16.

Վերնազգեստ (տղամարդու, կանացի)

17.

Գլխարկ (ամառ, ձմեռ)

18.

Զուգագուլպա, գուլպա (ամառ, ձմեռ)

19.

Կոշիկ

20.

Օճառ՝ ձեռքի

21.

Շամպուն

22.

Ատամի մածուկ

23.

Ատամի խոզանակ

24.

Զուգարանի թուղթ

25.

Անձեռոցիկ

26.

Սանր

27.

Խնամքի, հիգիենիկ, կանացի կոսմետիկ պարագաներ, բացառությամբ կտրող, ծակող գործիքների

28.

Պլաստիկե սպասքի պարագաներ

29.

Ակնոց

30.

Բջջային հեռախոս

31.

Դեղեր

32.

Ընթերցանության նյութեր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան