ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
13 օգոստոսի 2021 թ. |
N 63-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը
Հրամայում եմ
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
2. Հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրաեսյանին:
Նախարար` |
Վ. Դումանյան |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի օգոստոսի 13-ի N 63-Ն հրամանի |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին:
2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
4. Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով Դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:
6. Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
7. Դպրոցի սովորողների (այսուհետ՝ սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող ստուգարքներով (այդ թվում նաև՝ տարեվերջյան տարբերակված ստուգարքներով) և քննություններով:
8. Քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով ձևավորվում են մասնագիտական հանձնաժողովներ:
9. Քննությունը գնահատվում է գնահատման առավելագույն 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար՝ 3, 4, 5, լավ՝ 6, 7, 8 և գերազանց՝ 9, 10 միավորների դեպքում:
10. Փոխադրական քննությունն անբավարար, ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»՝ նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:
11. Վերաքննության, ինչպես նաև ավարտական քննությունների քննական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել Դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր պետական (համայնքային) մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներկայացուցիչը:
12. Փոխադրական քննությունն անբավարար, կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
13. Դպրոցի և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ՝ սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:
14. Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի հավանության և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:
15. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
16. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Լիազոր մարմնի թույլտվությամբ, Դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկած դասարանում, տվյալ դասարան փոխադրման համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:
17. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում՝ Լիազոր մարմնի թույլտվությամբ, ուսումնառության նախկին Դպրոցի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:
18. Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70% հաճախում ունեցած սովորողներին:
19. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:
20. Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
21. Լիազոր մարմնի որոշմամբ՝ Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:
22. Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ: Աղյուսակներում ներկայացված է նաև ստուգարքների և քննությունների անցկացման ժամանակացույցը:
23. Օրինակելի ուսումնական պլանի յուրաքանչյուր բաժնի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:
Աղյուսակ 1
ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ
7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | |||||||
Առարկայի անվանումը |
Ուսումնա-ռության տարի |
Շաբաթական դասաժամերի քանակը |
ստուգարք |
քննություն | |||
ԴԱՇՆԱՄՈՒՐ |
ԼԱՐԱՅԻՆ, ՓՈՂԱՅԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ |
ԵՐԳԵՑՈ-ՂՈՒԹՅՈՒՆ | |||||
Ըստ կիսամյակների | |||||||
1. |
Հիմնական առարկա |
I |
2 |
2 |
1.5 |
II |
|
II |
2 |
2 |
1.5 |
I,II |
|||
III |
2 |
2 |
1.5 |
I,II |
|||
IV |
2 |
2 |
1.5 |
I |
II | ||
V |
2 |
2 |
1.5 |
I,II |
|||
VI |
2 |
2 |
2 |
I,II |
|||
VII |
2 |
2 |
2 |
I |
II | ||
2. |
Սոլֆեջո |
I |
1.5 |
1.5 |
1.5 |
II |
|
II |
1.5 |
1.5 |
1.5 |
I,II |
|||
III |
1.5 |
1.5 |
1.5 |
I,II |
|||
IV |
1.5 |
1.5 |
1.5 |
I |
II | ||
V |
1.5 |
1.5 |
1.5 |
I,II |
|||
VI |
1.5 |
1.5 |
1.5 |
I,II |
|||
VII |
1.5 |
1.5 |
1.5 |
I |
II | ||
3. |
Երաժշտական գրականություն |
I |
|||||
II |
|||||||
III |
|||||||
IV |
1.5 |
1.5 |
1.5 |
II |
|||
V |
1.5 |
1.5 |
1.5 |
II |
|||
VI |
1.5 |
1.5 |
1.5 |
II |
|||
VII |
1.5 |
1.5 |
1.5 |
II |
|||
4. |
Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ |
I |
1 |
1 |
|||
II |
1 |
1 |
1 |
II |
|||
III |
1 |
1 |
1 |
II |
|||
IV |
1 |
1 |
1 |
II |
|||
V |
2 |
2 |
2 |
II |
|||
VI |
2 |
2 |
2 |
II |
|||
VII |
2 |
2 |
2 |
II |
|||
5. |
Ընտրովի |
I |
1 |
||||
II |
1 |
1 |
1 |
II |
|||
III |
1 |
1 |
1 |
II |
|||
IV |
1 |
1 |
1 |
II |
|||
V |
1 |
1 |
1 |
II |
|||
VI |
1 |
1 |
1 |
II |
|||
VII |
1 |
1 |
1 |
II |
Աղյուսակ 2
ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ
5-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ||||||
Առարկայի անվանումը |
Ուսումնառության տարի |
Շաբաթական դասաժամերի քանակը |
ստուգարք |
քննություն | ||
ՓՈՂԱՅԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԼՏ, ԿՈՆՏՐԱԲԱՍ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ |
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ | |||||
Ըստ կիսամյակների | ||||||
1. |
Հիմնական առարկա |
I |
2 |
1.5 |
II |
|
II |
2 |
1.5 |
I,II |
|||
III |
2 |
1.5 |
I |
II | ||
IV |
2 |
2 |
I,II |
|||
V |
2 |
2 |
I |
II | ||
2. |
Սոլֆեջո |
I |
1.5 |
1.5 |
II |
|
II |
1.5 |
1.5 |
I,II |
|||
III |
1.5 |
1.5 |
I |
II | ||
IV |
1.5 |
1.5 |
I,II |
|||
V |
1.5 |
1.5 |
I |
II | ||
3. |
Երաժշտական գրականություն |
I |
||||
II |
1.5 |
1.5 |
II |
|||
III |
1.5 |
1.5 |
II |
|||
IV |
1.5 |
1.5 |
II |
|||
V |
1.5 |
1.5 |
II |
|||
4. |
Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ |
I |
1 |
|||
II |
1 |
1 |
II |
|||
III |
2 |
2 |
II |
|||
IV |
2 |
2 |
II |
|||
V |
2 |
2 |
II |
|||
5. |
Ընտրովի |
I |
1 |
|||
II |
1 |
1 |
II |
|||
III |
1 |
1 |
II |
|||
IV |
1 |
1 |
II |
|||
V |
1 |
1 |
II |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
2. «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը՝ 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:
3. «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:
4. «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 2-9, «Նվագախումբ»-ը՝ 10-20, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով:
5. Ելնելով «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար 9 և «Նվագախումբ» առարկայի համար 15 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար սահմանել մեկ միավոր համույթի և նվագախմբի ղեկավարների համար (նշված թվաքանակից ցածր կամ բարձր կազմերի դեպքում՝ համամասնորեն նվազեցնելով կամ ավելացնելով հատկացվող միավորը): Նույն հիմքով և սկզբունքով՝ 27 սովորողից բաղկացած երգչախմբի ղեկավարի և կոնցերտմայստերի համար սահմանել համապատասխանաբար 1 և 0.5-1 միավոր:
6. «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ կամ 4-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 2-րդ դասարանից, որոնց պետք է մասնակցեն գործիքային բաժինների (բացի դաշնամուրային բաժնի) սովորողների առնվազն 70 տոկոսը:
7. «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա առարկաների պարապմունքներին:
8. «Ընդհանուր դաշնամուր» առարկայի ուսուցումը պարտադիր է «Երգեցողություն» բաժնի սովորողների համար: Դպրոցի շենքային պայմանների և նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում՝ լարային, փողային, ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ բաժիններում սովորողների համար նախատեսել 0.5 դասաժամ՝ «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար:
9. «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում է դաշնամուրային նվագակցության ժամեր շաբաթական 0.5-1 ժամի չափով: «Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար՝ շաբաթական 0.5 ժամի չափով:
10. Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն՝ այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:
11. «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում՝ 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:
Աղյուսակ 3
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
Առարկայի անվանումը |
Ուսումնա-ռության տարի |
7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
4-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | |||||
Շաբա-թական դասա-ժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն |
Շաբա-թական դասա-ժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | |||
Ըստ կիսամյակների |
Ըստ կիսամյակների | |||||||
1. |
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն |
I |
2 |
II |
||||
II |
2 |
II |
||||||
III |
2 |
I,II |
||||||
IV |
||||||||
V |
||||||||
VI |
||||||||
VII |
||||||||
2. |
Կիրառական արվեստ |
I |
2 |
II |
||||
II |
2 |
II |
||||||
III |
2 |
I,II |
||||||
IV |
||||||||
V |
||||||||
VI |
||||||||
VII |
||||||||
3. |
Ծեփագործություն |
I |
2 |
II |
||||
II |
2 |
II |
||||||
III |
2 |
I,II |
||||||
IV |
||||||||
V |
||||||||
VI |
||||||||
VII |
||||||||
4. |
Գծանկար |
I |
3 |
|||||
II |
3 |
I,II |
||||||
III |
4 |
I,II |
||||||
IV |
3 |
I,II |
4 |
I |
II | |||
V |
3 |
I,II |
||||||
VI |
4 |
I,II |
||||||
VII |
4 |
I |
II |
|||||
5. |
Գունանկար |
I |
3 |
|||||
II |
3 |
I,II |
||||||
III |
3 |
I,II |
||||||
IV |
3 |
I,II |
3 |
I |
II | |||
V |
3 |
I,II |
||||||
VI |
3 |
I,II |
||||||
VII |
3 |
I |
II |
|||||
6. |
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական |
I |
2/1 |
|||||
II |
2/1 |
I,II |
||||||
III |
2/1 |
I,II |
||||||
IV |
2/1 |
I,II |
2/1 |
I |
II | |||
V |
2/1 |
I,II |
||||||
VI |
2/1 |
I,II |
||||||
VII |
2/1 |
I |
II |
|||||
7. |
Քանդակ կամ կիրառական արվեստ |
I |
2 |
|||||
II |
2 |
I,II |
||||||
III |
1 |
I,II |
||||||
IV |
2 |
I,II |
1 |
I |
II | |||
V |
2 |
I,II |
||||||
VI |
1 |
I,II |
||||||
VII |
1 |
I |
II |
|||||
8. |
Արվեստի պատմություն |
I |
1 |
|||||
II |
1 |
|||||||
III |
1 |
|||||||
IV |
1 |
I,II |
1 |
II |
||||
V |
1 |
I,II |
||||||
VI |
1 |
I,II |
||||||
VII |
1 |
II |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում՝ 10-12 տարեկան երեխաների համար:
2. Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
3. Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.
2) պլեներային աշխատանքի դասաժամեր՝ յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա:
Աղյուսակ 4
ՊԱՐԱՐՎԵՍՏ
Առարկայի անվանումը |
Ուսումնա-ռության տարի |
7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
5-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | |||||
Շաբա-թական դասա-ժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն |
Շաբա-թական դասա-ժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | |||
Ըստ կիսամյակների |
Ըստ կիսամյակների | |||||||
1. |
Դասական պար |
I |
4.5 |
II |
||||
II |
4.5 |
I,II |
||||||
III |
4.5 |
I,II |
4.5 |
I,II |
||||
IV |
4.5 |
I,II |
4.5 |
I,II |
||||
V |
4.5 |
I,II |
4.5 |
I |
II | |||
VI |
4.5 |
I,II |
||||||
VII |
4.5 |
I |
II |
|||||
2. |
Հայկական պար |
I |
2 |
|||||
II |
2 |
II |
||||||
III |
2 |
I,II |
2 |
I,II |
||||
IV |
2 |
I,II |
2 |
I,II |
||||
V |
2 |
I,II |
2 |
I |
II | |||
VI |
2 |
I,II |
||||||
VII |
2 |
I |
II |
|||||
3. |
Ժամանակակից պար |
I |
||||||
II |
1.5 |
II |
||||||
III |
1.5 |
I,II |
||||||
IV |
1.5 |
I,II |
1.5 |
I,II |
||||
V |
1.5 |
I,II |
1.5 |
I |
II | |||
VI |
1.5 |
I,II |
||||||
VII |
1.5 |
I |
II |
|||||
4. |
Պատմակենցաղային պար |
I |
2 |
I,II |
||||
II |
||||||||
III |
2 |
I,II |
||||||
IV |
||||||||
V |
||||||||
VI |
||||||||
VII |
||||||||
5. |
Ժողովուրդներին բնորոշ բեմական պար |
I |
||||||
II |
||||||||
III |
1.5 |
I,II |
||||||
IV |
1.5 |
I,II |
||||||
V |
1.5 |
I,II |
1.5 |
I |
II | |||
VI |
1.5 |
I,II |
||||||
VII |
1.5 |
I |
II |
|||||
6. |
Ռիթմիկա և պար |
I |
4 |
|||||
II |
4 |
II |
||||||
III |
||||||||
IV |
||||||||
V |
||||||||
VI |
||||||||
VII |
||||||||
7. |
Մարմնամարզություն |
I |
1.5 |
1 |
II |
|||
II |
2 |
II |
1 |
II |
||||
III |
1 |
II |
1 |
II |
||||
IV |
1 |
II |
1 |
II |
||||
V |
1 |
II |
1 |
II |
||||
VI |
1 |
II |
||||||
VII |
1 |
II |
||||||
8. |
Երաժշտական գրագիտություն և ունկնդրում |
I |
0.5 |
|||||
II |
0.5 |
|||||||
III |
0.5 |
0.5 |
||||||
IV |
0.5 |
0.5 |
||||||
V |
0.5 |
0.5 |
II |
|||||
VI |
0.5 |
|||||||
VII |
0.5 |
II |
||||||
9. |
Արվեստի պատմություն |
I |
||||||
II |
1 |
I,II |
||||||
III |
1 |
I,II |
||||||
IV |
1 |
I,II |
1 |
I,II |
||||
V |
1 |
I,II |
1 |
I,II |
||||
VI |
1 |
I,II |
||||||
VII |
1 |
I,II |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
3. «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար», «Մարմնամարզություն» /պարտեր/ առարկաների խմբերում՝ 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
3) նվագակցության ժամեր՝ «Բեմական փորձառություն» և Աղյուսակ 4-ի 1-7-րդ կետերի առարկաների պարապմունքների համար՝ նշված դասաժամերին համապատասխան.
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային):
Աղյուսակ 5
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
Առարկայի անվանումը |
Ուսումնա-ռության տարի |
7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
5-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | |||||
Շաբա-թական դասա-ժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն |
Շաբա-թական դասա-ժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | |||
Ըստ կիսամյակների |
Ըստ կիսամյակների | |||||||
1. |
Դերասանի վարպետություն |
I |
2 |
II |
2 |
II |
||
II |
2 |
I,II |
2 |
I,II |
||||
III |
2 |
I,II |
2 |
I,II |
||||
IV |
2 |
I |
II |
3 |
I,II |
|||
V |
2 |
I,II |
3 |
I |
II | |||
VI |
3 |
I,II |
||||||
VII |
3 |
I |
II |
|||||
2. |
Բեմական խոսք |
I |
1 |
II |
1 |
II |
||
II |
1 |
I,II |
1.5 |
I,II |
||||
III |
1 |
I,II |
1.5 |
I,II |
||||
IV |
1.5 |
I |
II |
1.5 |
I,II |
|||
V |
1.5 |
I,II |
1.5 |
I |
II | |||
VI |
1.5 |
I,II |
||||||
VII |
1.5 |
I |
II |
|||||
3. |
Բեմական շարժում |
I |
||||||
II |
1 |
|||||||
III |
1 |
|||||||
IV |
1 |
1 |
||||||
V |
1 |
1 |
||||||
VI |
1 |
|||||||
VII |
1 |
|||||||
4. |
Արվեստի պատմություն |
I |
||||||
II |
1 |
I,II |
||||||
III |
1 |
I,II |
||||||
IV |
1 |
I,II |
1 |
I,II |
||||
V |
1 |
I,II |
1 |
I,II |
||||
VI |
1 |
I,II |
||||||
VII |
1 |
I,II |
||||||
5. |
Պար |
I |
||||||
II |
1 |
II |
||||||
III |
1 |
II |
1 |
II |
||||
IV |
1 |
I,II |
1 |
II |
||||
V |
1 |
I,II |
1 |
II |
||||
VI |
1 |
I,II |
||||||
VII |
1 |
I,II |
||||||
6. |
Ռիթմիկա |
I |
1 |
1 |
||||
II |
1 |
|||||||
III |
||||||||
IV |
||||||||
V |
||||||||
VI |
||||||||
VII |
||||||||
7. |
Երաժշտության գրականություն և ունկնդրում |
I |
0.5 |
|||||
II |
0.5 |
|||||||
III |
0.5 |
0.5 |
||||||
IV |
0.5 |
0.5 |
||||||
V |
0.5 |
0.5 |
II |
|||||
VI |
0.5 |
|||||||
VII |
0.5 |
II |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:
2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել `
1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
3) Նվագակցողին հատկացվող ժամեր՝ շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով՝ «Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|