Basic information
Number
ՆՀ-71-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (09.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.321
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
28.03.2009
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.03.2009
Effective date
09.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ («ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2009 թվականի փետրվարի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին («Հարավային Կովկաս-Հայաստան» բնապահպանական ծրագիր) համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. մարտի 28
Երևան
 ՆՀ-71-Ն