Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2021
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մայիսի 2021 թ.

N 244-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 4-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի

1) 1-ին կետի 1.5 ենթակետից հետո լրացնել 1.6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«1.6 Արտարժութային գործառնությունների վերագնահատումից մուտքերը կամ ելքերը համաձայն հավելված N 26-ի:»:

2) N 6 հավելվածի

«3 544111 Ոչ նյութական չարտադրված ակտիվներ 3144» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.

 

 «

3

 

550000

       

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Չկա

 3

   

551000

     

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Չկա

 3

     

551100

   

Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ)կապիտալ ակտիվի ձեռք բերում

Չկա

3

       

551110

 

Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ)կապիտալ ակտիվի ձեռք բերում

Չկա

 3

         

551111

Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ)կապիտալ ակտիվի ձեռք բերում

Չկա

 »:

3) N 25 հավելվածից հետո լրացնել նոր՝ 26-րդ հավելված համաձայն Հավելված N 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. Ջանջուղազյան

 

 Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

պաշտոնակատարի 2021 թվականի

մայիսի 27-ի N 244-Ն հրամանի

 

 Հավելված N 26

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2007 թվականի

հունվարի 9-ի N 5-Ն հրամանի

 

 Արտարժութային գործառնությունների վերագնահատումից մուտքերը կամ ելքերը

 

940000 Արտարժութային գործառնությունների վերագնահատումից մուտքեր կամ ելքեր

Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներին արտարժութային միջոցները մուտքագրելիս՝ կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած առքի փոխարժեքը, Ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից արտարժութային ծախսերն իրականացվում են վաճառքի փոխարժեքով, իսկ արտարժութային մնացորդները դրամային արտահայտությամբ ձևավորվում են համապատասխան գործարքների համար կիրառված փոխարժեքներով փոխարկումների արդյունքում ստացված գումարներից, իսկ վերագնահատումը իրականացվում է յուրաքանչյուր օրվա համար և առանց սահմանափակման արտացոլվում պետական բյուջեի պակասուրդում, որպես մուտք կամ ելք:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան