Basic information
Number
N 197-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.03.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.03.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.03.2009
Effective date
12.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2009 թվականի N 197-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 820-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 820-Ա որոշման N 3 հավելվածի 2-րդ կետում «2008 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 11

Երևան